Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել
 |1lurer.am|

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։ «Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ։ Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նշենք, որ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ընթացակարգերի կատարման մասին։ 
12:28 - 07 հունիսի, 2023
18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը
 |aravot.am|

18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ «Մասնավորապես, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչեւ համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման եւ առողջական վիճակի գնահատման գործընթացը։ Մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու զորակոչման այդ օրին հաջորդող զորակոչին։ Խոսքը վերաբերում է ամառային եւ ձմեռային զորակոչերին»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ դիմում ներկայացնելուց հետո նրանք իրավունք են ունենալու մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասում, եւ ծառայությունը բացառապես կազմակերպվում է այդ զորամասում։ Պապիկյանի խոսքով՝ այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձեւավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանում են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք։ «Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է վճարել՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա վրա բաժանելու եւ փաստացի ծառայության ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքում զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ բնականաբար օգտվելով ծրագրի բոլոր արտոնություններով»,- ասաց նա։ Կարդացեք նաևԸստ նախարարի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ սահմանվում են դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը։ Դրանք են՝ մինչեւ զորակոչվելու օրը զորակոչվելուց գրավոր հրաժարվելը՝ կամ առողջական վիճակի պատճառով, կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:19 - 30 մայիսի, 2023
Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք Ջալալ Հարությունյանին հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։ Քոչարյանն ասաց, թե Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին։ «Շատ քիչ մարդիկ են եղել, որ համաձայնություն չեն տվել։ Ինչպես նշեց նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չօգտվել այս հարթակից, այս հնարավորությունից, պարզապես կլինի ախմախություն», - ասաց Քոչարյանը։ Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ Քննիչ հանձնաժողով։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։   Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
18:12 - 18 ապրիլի, 2023
«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|

«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Շոշափելի դիրքային տեղաշարժեր Տեղ գյուղում չկան, տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ադրբեջանական զինուժը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքներից, թե՞ ոչ։ Մինչդեռ անցած շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակացությամբ իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե այդ բարելավումը կոնկրետ ինչ է նշանակում. - «Վիճակի բարելավում երբ որ այս երկու օրվա ընթացքում խոսվում էր, խոսվում էին այն քննարկումները, որոնք պետք է բերեն դրան, շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկա, բայց հույս է ներշնչել, որ զրույցները ոնց որ թե փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի, որովհետև մենք պետք է ելնենք այն բանից, որ այն, ինչ որ մերն է, դա մերն է, իրենք էլ պետք է հասկանան՝ այն, ինչ որ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»։ Երեկ կառավարության նիստում անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Ո՞վ պետք է պատասխան տա Տեղ գյուղում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման համար։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, թե պետք է ծառայողական քննություն անցկացվի. - «Ինչո՞ւ եղավ, այդ ինչուի պատասխանը պետք է գտնենք, որովհետև մեզ համար է, մեր երկրի համար է, որովհետև կարող էր և չլինեն։ Եթե կարող էր չլինել, ինչո՞ւ եղավ, կարար չլիներ մի շարք հանգամանքներից ելնելով։ Ենթադրում եմ, որ մենք թերացել ենք։ Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապագ զորքերը։ Դուք հիմա ասում եք ճանապարհի շինարարություն, այո, ոչ մեկի մտքով պետք է չանցներ, որ այդ արանքում պետք է իրենք որոշում կայացնեն դիրքային բարելավում անեն, գան, ավելի մոտենան մոտ։ Մենք հիմա իրարից 10 մետր հեռավորության վրա ենք։ Եթե մենք այդ 10 մետրը մի քիչ շուտ նստած լինեինք, ոնց որ ամեն տեղ է, այլ կլիներ, բայց մենք պետք է նստենք հիմնովին, հիմնովին նստելու համար հիմնովին բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն», - ասաց նա։ Դիտարկմանը, որ նույնիսկ պաշտոնանկություններ չեղան, Քոչարյանն արձագանքեց. - «Դուք ինչի՞ եք ուզում հենց հիմա տեսնեք»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:56 - 07 ապրիլի, 2023
ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|

ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|

news.am: Վերջերս ԱԺ-ի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի ՀԿ-ի կողմից, որի ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը բերել էր ԱԺ որպես  ՄԻՊ-ի թեկնածու. այդ հավաքի ժամանակ հնչել են բռնության ակնհայտ կոչեր, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Խոսքը կախաղանների մասին է, ընդ որում՝ գլխիվայր: Ես ուզում եմ հետաքրքրվել՝ արդյոք ՆԳՆ-ում կա արդեն հարուցված վարույթ այդ ամենի կապակցությամբ, եւ ինչ գործողություններ են ձեռնարկվում, որովհետեւ ԱԺ-ի դիմաց ինչ-որ մի ՀԿ-ի տարօրինակ ծագմամբ անդամներ իրենց իրավունք են վերապահում  կախաղանի, մահվան եւ այլ սպառնալիքներ հնչեցնել»,-ասաց նա՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին: Վերջինս ի պատասխան ասաց. «Անկախ միջադեպից, բռնության ցանկացած կոչ, աղաղակումներ միանշանակ անթույլատրելի են: Ոստիկանության խնդիրը այդտեղ հասարակական կարգն ապահովելն է: Այդ դեպքի հետ կապված մեր ծառայողները եղել են տեղում եւ պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները, բայց վարույթի հարուցման լիազորությունը մենք այլեւս չունենք: Կարծում եմ՝ գլխավոր դատախազության գործընկերները հետեւել են պրոցեսին եւ  համապատասխան հատկանիշների արձանագրման պարագայում գուցե հարուցված է քրեական վարույթ: Տեղեկություն չունեմ»:
13:47 - 07 ապրիլի, 2023
Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում
 |armenpress.am|

Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարությունը հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչև 30 տոկոս` մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- ասաց Սարգսյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները։ «Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,- նշեց Սարգսյանը։
12:14 - 03 ապրիլի, 2023
Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Երկու օր առաջ Սյունիքի Սև լճի տարածքում մոլորված պայմանագրային Մարտիրոս Գյուլամբարյանը Զինված ուժերի ու Ազգային անվտանգության ծառայության ջանքերով է դուրս բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից, որտեղ հայտնվել էր մառախուղի պատճառով, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերի աջակցությամբ, Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ և հենց մեր զինծառայողի արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ընդունակությունների հաշվին զինծառայողը դուրս է բերվել այդ տարածքից», - ասաց Խաչատրյանը։ Իշխանական պատգամավորը հաստատեց մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում։ Գորիսի բժշկական կենտրոնից երեկ հայտնել էին՝ ազգությամբ ռուս երկու զինծառայող են ընդունել, սակայն չէին նշել, թե ինչի հետևանքով են վիրավորվել նրանք։ «Ըստ իմ ստացած տեղեկությունների՝ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, նրանք իրենց «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով, ռուսական դրոշով մտել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք որպեսզի մեր ծառայողին գտնեն և հետ վերադարձնեն, սակայն նրանց վրա, կարելի է ասել, դիմահար կրակ է բացվել», - ասաց Արմեն Խաչատրյանը։  
09:56 - 23 մարտի, 2023
ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն այցելել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վայր

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն այցելել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վայր

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։   «Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:   Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից: Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:   Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները», - նշված է հաղորդագրության մեջ:
18:22 - 22 հունվարի, 2023
Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց
 |armtimes.com|

Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցին: Ըստ Քոչարյանի՝ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար: Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին՝ հարցեր տալու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին՝ Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել և ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»: Այս առթիվ, Քոչարյան խոսքով, մշակվում է օրենսդրական նախաձեռնություն և հունվարին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում: «Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Ուսումնասիրված բազմաթիվ դեպքեր կան, որ առավել ևս զինվորական դատախազությունը պետք է քննի։ Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումների»,- նշեց նա։ Հարցին՝ եթե նյութեր են տրամադրվել գլխավոր դատախազություն, ուստի կա՞ անձանց շրջանակ, որոնց հետ կապված քրեական գործեր պետք է լինեն, կարո՞ղ է մանրամասնել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, պատգամավորը արձագանքեց․ «Բազմաթիվ նյութեր են ուսումնասիրվել, որոնք բավարար են, որ հանձնաժողովը նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն։ Ակնհայտ է պաշտոնյանների ցանկը, դրանք կոնկրետ պաշտոնյաններ են։ Ես անուններ չեմ հնչեցնի»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց. «Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն առհասարակ լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում և հանգեցրել կոնկրետ հետևանքների»։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, և առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետևաբար, նա առաջարկեց սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում՝ հավելելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը: «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ և որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաև գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշեց նա։
16:12 - 12 դեկտեմբերի, 2022
«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

aravot.am: «Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորած սադրանք՝ դրանով լարվածություն ստեղծելով Արցախում։ Բնականաբար, ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաեւ ՀՀ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանցի «բնապահպանները» կարողացել են խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Կաշենի հանքավայրի մուտքի մոտ հայտնվել։ «Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկությունը դա իրենցն է։ Մեր նպատակը նույնն է՝ անվտանգ կյանք Արցախի հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում՝ ՀՀ-ի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում։ Կլինի Կաշենի առիթը, հետո մեկ ուրիշը», – նշեց Անդրանիկ Քոչարյանը եւ հավելեց, – «Խնդիրը, վերջին հաշվով, լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն՝ նման լարվածությունները չեզոքացնելու։ Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր բովանդակությունը»։ Հարցին՝ ունի՞ տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, որքանո՞վ են խաղաղապահներն իրավաչափ գործել, քանի որ չեն համաձայնեցնել Արցախի իշխանության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ փոխհամաձայնեցված գործողություն է եղել, եւ դա ճիշտ է։ Հիմա չեմ կարող ասել՝ ում միջեւ, բայց այդ բնապահպանները չէին կարող դրոշակները վերցնել եւ գնալ Արցախի ցանկացած միջավայր։ Նշանակում է՝ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որ նման լարվածությունը չկրկնվի։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում՝ նման խնդիրները կանխելու համար։ Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կանխել։ Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր։ Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի ՀՀ-ն եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն գերակա»։
11:37 - 12 դեկտեմբերի, 2022
Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

 |armenpress.am|

Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացությունը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից: «Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը: Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր: Օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից:
16:39 - 02 դեկտեմբերի, 2022