Էստոնիա

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային

Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ցուցաբերում է մեր բարեկամ Էստոնիան: Մենք այս դժվար օրերին այդ աջակցությունը շատ բարձր ենք գնահատում»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մատի Ռայդման շեշտել է, որ իր այցելությունը Հայաստան միտված է ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակական զարգացման մեծ ներուժ ունեն:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու և նրանց հումանիտար և սոցիալական խնդիրները լուծելուն միտված ծրագրերի վերաբերյալ: 
15:53 - 04 նոյեմբերի, 2023
Վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին՝ Մատի Ռայդմայի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:
18:45 - 02 նոյեմբերի, 2023
Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա

Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա

Մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, և ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկյունից մենք մեր ուժերից բխող ամեն ինչ կանենք` թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ որպես ԵՄ անդամ պետություն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդման նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ հանդիպմանը: Նշենք, որ Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի հրավերով: Բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի խաղաղության գործընթացում Էստոնիայի ցուցաբերած աջակցության համար: Պատգամավորը խոսել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը նշանակում է ճանապարհների ապաշրջափակում և նոր կապերի ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների միջև: Ըստ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանի՝ աշխարհը պետք է արդար լինի ցեղասպանություն իրագործած պետություններին դատապարտելու հարցում: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ցանկանում է հարևանների հետ ապրել խաղաղ պայմաններում: ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Մարինա Ղազարյանն էլ խոսել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, կարևորել ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կարիքների բավարարման համար միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը: Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանը եւս խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերի մասին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն էլ ավելի են խորացել, որոնց նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ երկկողմ հանդիպումները:
18:38 - 02 նոյեմբերի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին:Նախագահն իր խոսքում նաև բարձր է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունը՝ ուղղված Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ծրագրերին:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:Երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության շարունակական խթանմանը:
18:34 - 26 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին: Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ:
18:50 - 16 հոկտեմբերի, 2023
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ալեն Սիմոնյանն արժեւորել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի` մոտ ժամանակներում նախատեսված այցը՝ նշելով, որ մեր երկրի համար այս ծանր եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հարկավոր են նման այցերը: Քննարկվել են միջազգային խորհրդարանական համագործակցության հեռանկարները: «Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների հարցին: Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ ունենք: Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Էստոնացի գործընկերն այս հարցում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է իրենց համար:
18:04 - 29 սեպտեմբերի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այդ համատեքստում շեշտելով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։
12:49 - 29 սեպտեմբերի, 2023
Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն: Ի շարունակություն օգոստոսին երկու նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: Ընդգծվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, իսկ ընդհանուր խաղաղության գործընթացի արդյունավետության համատեքստում՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
20:45 - 18 սեպտեմբերի, 2023
Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հարցով միջազգային գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:   Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:   Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:   Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
16:39 - 09 օգոստոսի, 2023
Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը հրավերն ընդունելու և հերթական անգամ Հայաստան այցելելու համար՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների խորացումը՝ այդ թվում իրավական ոլորտում՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Հաշվի առնելով Անդրես Պարմասի մասնագիտական գործունեության հարուստ փորձը և որպես Էստոնիայի դատական իշխանության պարբերականի գլխավոր խմբագրի փորձառությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է էստոնացի գործընկերոջն ընդգրկվել ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում: ՀՀ գլխավոր դատախազը վստահությամբ ընդգծել է, որ Անդրես Պարմասի մասնագիտական ներդրումը կնպաստի նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանը և իրավաբանության արդի հարցերի վերաբերյալ նորարարական մոտեցումների ձևավորմանը:
16:46 - 30 հունիսի, 2023
Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|

hetq.am: Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր ռազմածովային զորավարժությունները, որոնք ընթանում են Բալթիկ ծովում և ստացել են Baltops 23 անվանումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 19 երկրները և Շվեդիան։ Ընդգրկված է 50 նավ, 45 ինքնաթիռ և ավելի քան 6000 զինվորական։ Զորավարժություններին մասնակցող խոշորագույն նավը ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագման USS Mount Whitney (LCC 20)-ն է։ Նավերը երթը կսկեն Տալլինից, իսկ համատեղ առաջին վարժանքները կմեկնարկեն հունիսի 5-ից։ Զորավարժությունները կձգվեն մինչև հունիսի 16-ը։ «Այս տարի Baltops-ը մեզ համար պատմական իրադարձություն է, քանի որ դեռևս չի եղել Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միաժամանակ այսքան մեծ ներկայություն»,- ընդգծել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան։  Baltops զորավարժություններն անց են կացվում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։ Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի ստուգումն է Բալթիկ ծովի շրջանում` ցամաքային, օդային և ծովային գործողությունների ժամանակ։ ՆԱՏՕ-ի հաջորդ լայնամասշտաբ զորավարժությունները կկայանան հունիսի 12-23-ը Գերմանիայում։ Air Defender-23 ռազմաօդային զորավարժություններին կմասնակցի Դաշինքի 25 անդամ՝ 10 000 զինվորականով և 220 ինքնաթիռով։ Այս զորավարժությունները կդառնան ՆԱՏՕ-ի պատմության ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Զորավարժությունների ծրագիրը մշակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան, երբ անդամ երկրները պարտավորվում են օգնություն տրամադրել Դաշինքի մյուս անդամներին։ 
09:51 - 05 հունիսի, 2023
Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Նիկոլ Փաշինյան

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ: Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։ Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կառավարման բարելավմանն աջակցելու գործում։ Կարևորում ենք նաև Էստոնիայի՝ որպես Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը: Մաղթում եմ Ձեզ և երկրի նորաստեղծ կառավարությանը արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
11:34 - 27 ապրիլի, 2023
ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը

ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը

Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։ Անահիտ Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։   Դեսպան Կալյուրանդը, իր հերթին, շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։  
19:30 - 25 ապրիլի, 2023