Էդվարդ Ասրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Այդ պաշտոնին նշանակվել է 2022թ. հուլիսի 14-ին։

1994-2021թթ. ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ 2020թ. հոկտեմբերի 30-ին նրան ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։   «Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:   Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին:   Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:   Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին», - նշված է հաղորդագրության մեջ:
20:12 - 24 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ևԼոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակայինզորամիավորում: Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողներիհետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապվածհարցերով: Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ուզրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին,ներկայացրել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նորզորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:    
17:06 - 02 դեկտեմբերի, 2022
Հակառակորդի առաջնագծից հաշվարկելու դեպքում՝ հակառակորդը 130 քառակուսի կմ եւ ավելի տարածք է օկուպացրել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
 |news.am|

Հակառակորդի առաջնագծից հաշվարկելու դեպքում՝ հակառակորդը 130 քառակուսի կմ եւ ավելի տարածք է օկուպացրել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ |news.am|

news.am: Կան տարբեր հաշվարկներ. եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել եւ օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 եւ որոշակի ավելի տարածք. այսինքն 127 թիվը մոտ է իրականությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե որքան տարածք է օկուպացրել հակառակորդը: «Եթե այդ տարածքների կորուստը հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կա տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ: Հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով եւ համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում մխրճում չի արձանագրվել: Կան որոշ հատվածներ, որոնց մխրճման վերջավորությունը, գագաթը հասնում է օրինակ, 3,5 կմ, բայց թեւերը ընդամենը 100-200 մետր են: Տեղանքի գոգավորություներից ելնելով այդ հաշվարկները տարբեր մարդկանց կողմից կատարվում են տարբեր ձեւով: Որպեսզի հաշվենք, թե որքան տարածքում է հակառակորդը գտնվում մեր տարածքում, չպետք է հաշվենք իրենց առաջնագիծը, մեր առաջնագիծը, պետք է հաշվի առնենք ՀՀ պետական սահմանը եւ սահմանային ինչքան կորուստ ունենք: Կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահկանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր սահմանից առաջ: Նման դեպքում առաջանում են մակերեսի հաշվարկման տարբերություններ»,-ասաց նա:
19:41 - 31 հոկտեմբերի, 2022
Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Ներկա դրությամբ իրավիճակը արևելյան, հարավարևելյան ուղղությամբ հարաբերական կայուն է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ խոսելով սահմանային իրադրության մասին։ Նա նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում արձանագրվում են արելյան օպերացիոն ուղղություններով՝ Կուտական, Սոթք հատվածներում և Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։  «Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կան և՛ նպատակային, և՛ եղանակային պայմաններում՝ մառախուղի պատճառով, նրանց կողմից նաև ձորերով անկանոն կրակահերթերի արձակում [կա]։ Ինչ վերաբերում է նպատակային կրակոցներին՝ հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատաքների իրականացնում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը և բնագծերը»,- ասել է Ասրյանը։  Նա նշել է, որ սեպտեմբերի 16-ից անցել է մեկուկես ամիս, եւ ամբողջ մեկուկես ամսվա ԶՈՒ գործունեությունը նկարագրելը մի քանի ժամ կտեւի։ Միեւնույն ժամանակ, ԳՇ պետը տեղեկացրել է, որ դիրքային փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ։ Ըստ նրա՝ հակառակորդին գերի վերցնելու համար մեր զինծառայողները պետք է ընդհուպ մոտենային նրանց՝ վտանգելով իրենց կյանքը, «բայց մենք չենք գնացել այդ քայլին»։  Ասրյանն ընդգծել է, որ Ջերմուկի ուղղությամբ մենք արդեն ունենք գծագրված առաջնագիծ։ Անդրադառնալով հայ-իրանական սահմանին ադրբեջանական զորքերի առկայությանը, ԳՇ պետն ասել է, որ այդ սահմանին հակառակորդն ունի անմիջական շփման գիծ, որովհետև 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սահմանին, որը նաև սահմանակից է Իրանին․  «Այո այդ հատվածում հակառակորդն առկա է։ Ինչ վերաբերում է Մեղրի-Ջերմուկ-Կապան ճանապարհին հակառակորդի տիրելուն, մենք պլանավորում ենք մեր պաշտպանությունը այնպես, որ նման իրավիճակ չլինի»,- վստահեցրել է Ասրյանը։ ԳՇ պետը հավելել է, որ կառավարության որոշմամբ կա հանձնաժողով, որը համապատասխան աշխատանքներ է իրականացնում անհետ կորած 25 զինծառայողի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար․ «Վերջին տեղեկություններով 10 դի է վերադարձվել, կկատարվի ԴՆԹ ճանաչում և մենք կունեանք 16 անհետ կորած»,- հստակեցրել է ԳՇ պետը՝ նշելով, որ դիերը վերցնելու համար համապատասխան աշխատանքներ են ծավալվում և Կառավարության, և՛ ԱԱԾ-ի, և՛ ՊՆ-ի կողմից․  «Միայն կարող եմ արձանագրել, որ ադրբեջանական կողմը մարմինները վերցնելու թույլտվություն չի տալիս, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը։ Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դիտարկվող դի, մենք անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում։ Այդ ուղղությամբ միայն այդ դին ենք տեսնում»,- մանրամասնել է Էդվարդ Ասրյանը։
19:08 - 31 հոկտեմբերի, 2022
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության` Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:  ԵՄ դիտորդական նախնական խմբի մասին հայտնել էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ գրելով․ «ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»։
17:45 - 15 հոկտեմբերի, 2022
ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
12:57 - 22 սեպտեմբերի, 2022
Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների թվաքանակ չի կարող նշել, որովհետև ունեն հաշվառված կորուստներ, զոհեր, բայց այդ մարդիկ կարող են լինել կենդանի։ Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։ ԳՇ պետն անդրադարձավ նաև սոցցանցերում տարածվող տեղեկություններին, թե կորած հայկական ստորաբաժանում կա․ «Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում՝ լինի դասակ, վաշտ, ջոկ, որ լինի կորած։ Մեր ստորաբաժանումների մարտական խնդիրների շրջանները գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ զոհված են, թե նույնիսկ կենդանի են վիրավոր վիճակում, որովհետև հակառակորդի մխրճման արդյունքում ստեղծվում են նաև այդպիսի պայմաններ»։ Ի պատասխան այն դիտարկմանը, որ փորձագետները ասում են՝ այս դադարը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը ավելի լայնածավալ հարձակման է պատրաստվում, Ասրյանը պատասխանեց․ «Մենք հետախուզում ենք, և հակառակորդի նման ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։
17:28 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։ Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։ Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։ Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։  «Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։ ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։
16:37 - 16 սեպտեմբերի, 2022
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

 |armenpress.am|

Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ  կարող է չկարողանան դիտել: Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը:  ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը: ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով: ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը:
16:31 - 16 սեպտեմբերի, 2022