ՌԴ ԱԳՆ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
 |azatutyun.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում այսօր քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին՝ Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան հաղորդել էր՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:
15:57 - 21 հունվարի, 2025
Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Լավրովը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Լավրովը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am:  «Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ, և շահագրգռված ենք, որ բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- Մոսկվայում հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկից առաջ ասել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ դրա համար լավ հիմք են կանոնավոր հանդիպումներն են ամենաբարձր մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով, ինչպես նաև տնտեսական գերատեսչությունների միջև։​«Անցյալ տարի Հայաստանի վարչապետը երկու անգամ այցելել է Մոսկվա՝ ԱՊՀ հանդիպումների համար, եղել է Կազանում՝ BRICS+ գագաթնաժողովին։ Եվ մենք, բացի բարձր մակարդակի հանդիպումներից, անցկացրինք նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ արդեն 23-րդ նիստը», - նշել է Լավրովը։ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ քիչ առաջ խոսել են առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ «Ապրանքաշրջանառությունտ ռեկորդային մակարդակի է հասնում. Մոտ 12  մլրդ դոլար կլինի անցած տարվանը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը։ Մեր համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում տպավորիչ ցուցանիշներ ունի։ Հույս ունենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարագացմանն ու այն խնդիրների լուծմանը, որոնք իր առջև դնում է Հայաստանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Լավրովի խոսքով, Մոսկվան շատ է գնահատում է մշակութային-հումանիտար, կրթական կապերի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի շրջանների շփումը։ «Հարավային Կովկասին ուղղված մեր գործողություններում նշանակլի տեղ է  զբաղեցնում տարածաշրջանային անվտանգությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղութուններով՝ 2020-ին ու 2022-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների  հիման վրա։Նա ընդգծել է, որ Մոսկվայի կարծիքով, այդ պայմանավորվածությունները, ինչպես նախկինում այսօր էլ արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա հանգամանքերի լույսի ներքո։ Լավրովն ասել է, Մոսկվան տրամադրված է Երևանի հետ կառուցողական քննարկումների։
14:03 - 21 հունվարի, 2025
Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից

Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից

Ես հուսով եմ, որ իմ այցը արդիական է մեր երկկողմ հարաբերությունների դինամիկայի առումով:  Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Մինչ այս Մոսկվայում տեղի է ունեցել նաև երկու նախարարների առանձնազրույցը: «Ես հիշում եմ, որ մենք վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել ենք 2023թ. հուլիսին: Կարծում եմ՝ այս այցը լավ հնարավորություն է  երկկողմ համագործակցությունը քննարկելու համար, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային արդի հարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը»,- ասել է Միրզոյանը: Ապա Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։  «Մենք հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տվյալ պահին տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս, վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
13:59 - 21 հունվարի, 2025
Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը

Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը

Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ քանի որ մենք խոսում ենք լրագրողի հայտարարությունների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը։ «Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել։ Եվ երկրորդ, մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին»,- ասել է Զախարովան։  Խոսելով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման մասին՝ Զախարովան նշել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։ 
16:06 - 16 հունվարի, 2025
ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում հարաբերութունների զարգացումն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական միության հետ։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։  Լավրովը, անդրադառնալով Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանության տալու որոշմանը, նշել է, որ դա Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն անհրաժեշտ է կշռադատել դրական և բացասական կողմերը:  «Իհարկե, Հայաստանի օրինական ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցին միանալու գործընթաց, որտեղ նրան սպասում են, դա ինքնիշխան որոշում է: Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռադատելը, ևս, հավանաբար, Հայաստանի կառավարության, ղեկավարության և տնտեսական հատվածով զբաղվողների պարտականությունն է»,-նշել է Սերգեյ Լավրովը։ Խոսելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք փաստաթղթի մասին ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ Լավրովը Երևանի այդ որոշումը ևս ինքնիշխան է համարել՝ ընդգծելով, որ Մոսկվան չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել։  «Երեկ ես լսեցի, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրելու։ Բայց դա երկու երկրների ինքնիշխան որոշումն է»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։  Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։  «Մենք ևս օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունն արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն այդ համաձայնագրերը երբեք այս կամ այն ​​մասնակցից չեն պահանջել գործել երրորդ երկրի դեմ»,- ասել է Լավրովը։ Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին՝ Լավրովը դրանք ոչ դյուրին է որակել։  «Ինչ վերաբերում է այսօրվա հարաբերություններին, ապա պաշտոնական մակարդակով դրանք հասարակ և հեշտ չեն»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:57 - 14 հունվարի, 2025
Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը
 |1lurer.am|

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։ Նման կերպ Զախարովան արձագանքել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։ «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը լուծարման վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է»,- նշել է Զախարովան։
20:08 - 25 դեկտեմբերի, 2024
Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
 |news.am|

Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները |news.am|

news.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, երկրում արևմտյան ռազմակայանների փակման և օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների չեղարկման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։«Ոչ մի ՆԱՏՕ։ Ոչ մի ռազմաբազա, ուկրաինական հողի վրա զորավարժություններ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այժմ ստիպված պետք է ընդունել նոր իրողություններ, որոնցից գլխավորը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդգրկումն է Ռուսաստանի կազմ։Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվել այն փաստի հետ, որ ուկրաինական օրենսդրությունն արգելում է ռուսաց լեզուն և մշակույթը, ռուսական լրատվամիջոցները և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։ «Սա ՄԱԿ-ի կանոնադրությամբ Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Սրա հետ կապված ինչ-որ բան պետք է անել»,- կարծում է նա։ Լավրովը նշել է, որ ռուսաֆոբ «օրենսդրական հարձակման» սկսվելուց ի վեր՝ 2017 թվականին, Արևմուտքը լռում է։ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ «իր շեմին» ոչ մի ՆԱՏՕ չպետք է լինի։ Նա նաև հիշեցրել է ռուսների իրավունքների վերականգնումը։ Լավրովն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հատուկ ռազմական գործողության նպատակի մասին։ «Սա արդարացի է և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Առաջին հերթին՝ լեզվական և կրոնական իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սա լիովին համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին»,- նշել է նախարարը։
12:17 - 06 դեկտեմբերի, 2024
Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա
 |azatutyun.am|

Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է։ Հաագայում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձերբակալելու օրդեր տալու ֆոնին Հռոմի ստատուտի վավերացումը ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական։ Երևանը Հռոմի ստատունը վավերացրեց անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։ Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս Նիդերլանդներում Հռոմի ստատուտի մասնակից պետությունների ասամբլեային էր մասնացկում։ Իր ելույթում արտաքին գերատեսչության ղեկավարը համոզմունք էր հայտնել, թե ՄՔԴ-ն միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է՝ ընգծելով, որ միանալու Երևանի որոշումը հեշտ չի կայացվել։ «Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը», - հայտարարել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
17:18 - 04 դեկտեմբերի, 2024
Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։ Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։ Ամռանը նա արեւմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անվանել էր «ագրեսիային մոտ» եւ չէր բացառել, որ Մոսկվան այդ դեպքում զենք կմատակարարի աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղից հարվածներ կհասցվեն Կիեւին զենք տրամադրող երկրների օբյեկտներին։ Պուտինը աշնանը առաջարկել էր փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Փոփոխությունների թվում էր ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դիտարկումը, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ դրա աջակցությամբ համատեղ հարձակմամբ։ Նոյեմբերի 17-ին The New York Times-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռները Ռուսաստանին խփելու համար։ Որոշումը կապված է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելու հետ, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ թիրախներ են դառնալու զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիեւին թույլ տալ օգտագործել հեռահար զենքը նաեւ այլ վայրերում։ Reuters-ի տեղեկացմամբ՝ Կիեւը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով առաջիկա օրերին։
11:06 - 18 նոյեմբերի, 2024