Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», - նշված է հաղորդագրության մեջ։ Նախագահները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։
17:21 - 25 հունիսի, 2024
Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ

Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:   Թուրքիայի նախագահը հույս ունի Պուտինի հետ բանակցություններ վարել հուլիսի 3-4-ն Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։   APA  գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։   «Առաջիկա օրերին պարոն Էրդողանը հավանաբար կհանդիպի պարոն Պուտինի հետ Ղազախստանում»,- ասել է Ֆիդանը հեռուստաալիքին տված հարցազրույցում:   Թուրքիայի ԱԳ նախարարը կարևոր է համարում Պուտինի կողմից Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների հրապարակումը:
22:32 - 24 հունիսի, 2024
Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց․ քննարկվել են տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները

Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց․ քննարկվել են տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։
09:18 - 19 հունիսի, 2024
Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան
 |tert.am|

Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան |tert.am|

tert.am: Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:«Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հավերժ կմնա», - գրել է նա: Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ստորագրումը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում:
12:13 - 16 հունիսի, 2024
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

 |factor.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում  է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Նշվում է, որ նախարարները համեմատել են դիրքորոշումները երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերի վերաբերյալ։ Ռուսական կողմից հատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնումների։ «Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ իրավիճակին Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ներկայացվել են ՌԴ սկզբունքային գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:00 - 11 հունիսի, 2024
Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան
 |armenpress.am|

Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար։ Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այս պայմանավորվածությունը կիրականացվի»,- նշեց Ռուբինյանը։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։ Հարցին, թե դա կա՞րող է պայմանավորված լիներ, որ Թուրքիան ձգձգում է և նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Ռուբինյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի և մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-եզրափակեց Ռուբինյանը։
14:20 - 11 հունիսի, 2024
Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ից ՌԴ-ի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը. Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպմանը

 |factor.am|

Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ից ՌԴ-ի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը. Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպմանը |factor.am|

factor.am: Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել այսօր Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահականը հաղորդում  է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ «Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշելով, որ «Իսրայելի ցեղասպան գործողությունները պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում, շարունակվում են, և որ Իսրայելի հանցագործությունները սպառնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը, նախագահ Էրդողանը ասել է, որ մշտական լուծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումն է, և որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դրան հասնելու համար»:Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:51 - 10 հունիսի, 2024
Իսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ
 |news.am|

Իսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը: Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է անվանել։Խոսելով Թեհրանի և Անկարայի միջև բարեկամական կապերն ընդլայնելու Իրանի հանգուցյալ նախագահի և երկրի արտգործնախարարի վճռականության մասին՝ Բաղերի Կանին կոչ է արել զարգացնել երկկողմ հարաբերությունները և հասնել նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
19:58 - 08 հունիսի, 2024