Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները
 |1lurer.am|
11:48 - 11 հունիսի, 2024

Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական TRTworld.com-ը։ 

Ըստ աղբյուրի տեղեկության՝ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են իրադրությունը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել