Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում

 |factor.am|

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում |factor.am|

factor.am: Չինական հինգ ռազմանավ հուլիսի 15-ի առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Ճապոնական ծով՝ մասնակցելու Ռուսաստանի հետ «Հյուսիս։ Փոխգործակցություն-2023» համատեղ զորավարժություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Այս վարժանքները նշանավորում են Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո և տեղի են ունենում այն ժամանակ, երբ Պեկինը շարունակում է մերժել ԱՄՆ կոչերը՝ վերականգնելու երկու երկրների միջև ռազմական շփումները, գրում է Reuters-ը: Չինական Global Times-ը հայտնում է, որ զորավարժություններին ռուսական կողմից կմասնակցեն ինչպես ռազմածովային, այնպես էլ ռազմաօդային ուժերը։ Չինաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ վարժանքների թեման է «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովումը»։
11:51 - 17 հուլիսի, 2023
Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
 |tert.am|

Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են ճապոնացի և կորեացի զինվորականները։ Հրթիռը թռել է ավելի քան մեկ ժամ, ապա ընկել ջուրը։ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբը գրանցել է արձակումը տեղական ժամանակով ժամը 10:00-ին, հայտնում է Yonhap-ը։ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ «սերտ համագործակցությամբ» պահպանում է լիակատար պատրաստության վիճակ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրթիռի ընկնելը ջուրը։ Ձկնորսական նավակներին խորհուրդ է տրվել չմոտենալ հրթիռի ընկնելու վայրին: Պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել։ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ Տոկիոն խիստ բողոք է հայտնել Փհենյանն։ Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել հունիսի 15-ին: Հեռահար հրթիռների վերջին արձակումը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սկզբից Փհենյանն արդեն իրականացրել է 12 բալիստիկ հրթիռի արձակում։
10:01 - 12 հուլիսի, 2023
ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Այս մասին հատնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ «ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջև մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։  Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղևորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները և փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը տարածաշրջանում կանխելու գործում Ճապոնիայի մաքսային ծառայութան շնագիտական կենտրոնի գործունեությանը և փորձին։  ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների  փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը ՀՄԿ շրջանակում հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։
11:38 - 26 հունիսի, 2023
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Սյունիքում է

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը Սյունիքում է

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից: «Պարոն Ֆուկուշիման առաջին անգամ է այցելում Սյունիք, և մարզպետը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց այցի համար։ Նշելով, որ ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ դեսպանը փաստեց, որ միևնույն ժամանակ հայ-ճապոնական գործընկերությունը տարբեր ոլորտներում շատ զարգացած չէ, ու ինքը շահագրգռված է աշխատել այդ կապերի ընդլայնման ուղղությամբ։ Նա հատկապես կարևորեց տնտեսական կապերի զարգացումը, մշակույթի ոլորտում, երիտասարդության շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ճապոնացի զբոսաշրջիկներին Հայաստանի ներուժը ներկայացնելը։ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մարզային իշխանությունն իր հերթին ամեն ինչ կանի այդ գործընկերությունը մարզային մակարդակում խորացնելու համար։ Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից Սյունիքում իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ բարձր որակով են իրականացվում։ Խոսվեց, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին աջակցության, մարզի առողջապահական հիմնարկներին տրամադրված շտապօգնության մեքենաների, նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված արևային էներգիայի վահանակների ու այլ ծրագրերի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բարձրաստիճան դիվանագետին հետաքրքրում էր նաև Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակը, որը ևս Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հյուրին. «Ամենակարևորն այն է, որ մարդիկ ամուր կանգնած են ու ապրում են իրենց հողում, իսկ Ձեր այցն այս օրերին ևս մեկ կարևոր ազդակ է մեր բնակիչների համար, և ճապոնական կողմի իրականացրած ծրագրերը նշանակում են, որ Սյունիքը շարունակում է զարգանալ»։
18:37 - 21 հունիսի, 2023
Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա
 |panorama.am|

Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա |panorama.am|

panorama.am: Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում դեռ չի կայացվել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ճապոնիան մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ էլ որպես ասոցացված անդամ», - ասել է նա: Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնց բախվում են։  
11:13 - 24 մայիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա և կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին, որն այս տարի կայանում է ճապոնական այդ քաղաքում։ Տեղեկությունը այսօր՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Այնտեղ կընդունեն շատ կարևոր որոշումներ, այդ իսկ պատճառով մեր նախագահի ֆիզիկական ներկայությունը կարևոր է, որ պնդի մեր շահերը, բացատրի, տա հստակ առաջարկներ և հստակ փաստարկներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դանիլովը։ Ավելի վաղ, ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով ամերիկյան և ճապոնական մի շարք պաշտոնյաների, հայտնել էր, որ Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Bloomberg գործակալությունը նաև նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա կժամանի ամերիկյան զինվորական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնյաները հայտարարում էին, որ Զելենսկին կմասնակցի տեսակապով։ Հիշեցնենք, որ Հիրոսիմայում արդեն իսկ մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այն կավարտվի մայիսի 21-ին։ G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։
15:41 - 19 մայիսի, 2023
Ճապոնիան վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը

Ճապոնիան վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մայիսի 3-ին ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության, այդ թվում Ճապոնիայի հասցեական գործողությունները ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճռի կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Յումի Յոշիկավան իր հերթին նշել է, որ իր այցի նպատակն է ակտիվացնել հայ-ճապոնական երկխոսությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Յումի Յոշիկավան իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ վերահաստատելով պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի դրույթների: Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են հայ-ճապոնական մշակութային և կրթական փոխանակումները, համագործակցությունը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում և այլն։  
19:54 - 03 մայիսի, 2023
Ալեն Սիմոնյանը Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից

Ալեն Սիմոնյանը Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության  հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Համաձայն հաղորդագրության՝ կողմերը փաստել են, որ «երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ»: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ «երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու միջխորհրդարանական համագործակցությունը, ակտիվացնելու շփումներն օրենսդիր մարմինների միջեւ»: «Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը: Խոսելով հայ-ճապոնական մշակութային համագործակցության խորացման նախադրյալներից՝ ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է նախորդ ամսին Ազգային ժողովի այգում անցկացված Հանամի տոնը, որը դեռ 2015 թվականից կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ջանքերով: Ճապոնացի հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից՝ շեշտելով, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում ու խաթարելու միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին` Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ:  
18:24 - 02 մայիսի, 2023
Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Կուրիլների շրջանում զորավարժությունների պատճառով
 |news.am|

Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Կուրիլների շրջանում զորավարժությունների պատճառով |news.am|

news.am: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին ապրիլի 18-22-ին Կուրիլյան կղզիների հարավային մասում հրթիռային զորավաժություններ անցկացնելու ծրագրերի հետ կապված։ Այս մասին երկուշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է կառավարության քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Ռուսաստանի իշխանությունների՝ մեր ափամերձ պահպանությանն ուղարկած ծանուցման համաձայն, ապրիլի 18-22-ին Իտուրուպ կղզու մոտ նախատեսվում են հրթիռային հրաձգության զորավարժություններ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ զորավարժությունների անցկացման տարածքը ներառում է այն շրջանը, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ «Մենք բողոք ենք հայտնել, քանի որ ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը հյուսիսային տարածքներում (Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլների հարավային հատվածը) հակասում է մեր երկրի դիրքորոշմանը»,- ավելացրել է Մացունոն։ Ռուսական կողմը քանիցս անտեղին է անվանել Տոկիոյի բողոքները՝ Կուրիլյան կղզիներում զորավարժությունների անցկացման հետ կապված։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հարավային Կուրիլյան կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մասն են, իսկ դրանց ռուսական պատկանելությունը կասկածի ենթակա չէ։ 
14:42 - 17 ապրիլի, 2023
Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել
 |news.am|

Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել |news.am|

news.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի Փհենյանի մերձակայքից միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 07.23-ին։ «Մենք լիովին համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ ամրացնելով եւ խորացնելով մեր զգոնությունը»,- ավելացրել են կոմիտեում։ Հրթիռն անցել է մոտ 1 000 կիլոմետր։ Նշվել է, որ այն արձակվել է մեծ անկյան տակ։ «Հյուսիսի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ կոպիտ սադրանք, որը խափանում է խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում եւ աշխարհում»,- ասել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում։ Yonhap գործակալության  գնահատականներով, եթե հրթիռն արձակվեր նորմալ անկյան տակ, ապա կարող էր հաղթահարել մոտ 5 000 կիլոմետր։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են համարում ավելի քան 5 500 կիլոմետր թռիչքի երկարությամբ հրթիռները, ուստի, ինչպես գրել է գործակալությունը, չի բացառվում, որ Փհենյանը հինգշաբթի արձակել է միջմայրցամաքային հրթիռ։
11:05 - 13 ապրիլի, 2023
Սիրիայի և Իսրայելի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |azatutyun.am|

Սիրիայի և Իսրայելի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ավելացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ մեծացնելով աջակցությունն Ուկրաինային, այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես Մեծ յոթնյակի նախագահող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մեծ յոթնյակի հետ, կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։ Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք մի քանի փուլով մտցվեցին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից մոտ հազար մարդու և հարյուր կազմակերպության վրա։ Ճապոնիան հաստատել է նաև երկրից Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, այն արդեն պարունակում է մոտ 800 ապրանք։
10:25 - 10 ապրիլի, 2023
Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին
 |shantnews.am|

Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է» ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշմանը և «ողջունում է անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու ջանքերը»։ «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական խաչմերուկում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ օրենքի տառի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար»,- հավելել է նա։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Հելսինկիի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու փաստաթուղթը, որը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պաշտոնական ընթացակարգի ավարտ։  
11:03 - 05 ապրիլի, 2023