Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս
 |1lurer.am|
13:58 - 24 օգոստոսի, 2023

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայում սկսվել է «Ֆուկուսիմա-1» վթարաված ատոմակայանից մաքրված ջրի բացթողումը։ Նշվում է, որ 2023 ֆինանսական տարում ատոմակայանից բաց կթողնվի մոտ 31,2 հազար տոննա հեղուկ:

TEPCO օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ մաքրված ջրի մեջ տրիտիումի խտությունը սահմանված նորմայից ցածր է: Եթե գործընթացում որևէ խախտում լինի, ջրի բացթողումն անմիջապես կդադարեցվի՝ ասել են կազմակերպությունում:

Տոկիոյի որոշումը դժգոհություն է առաջացրել հարևան երկրներում։ Չինաստանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Ճապոնիայի որոշմանը։ Նախարարության խոսնակ Վան Վենբինը Տոկիոյի քայլը անվանել է «չափազանց եսասիրական և անպատասխանատու»։

«Ռոսսելխոզնադզորն» էլ ուժեղացրել է հսկողությունը ՌԴ տարածքային ջրերի այն շրջանում որսված կենսառեսուրսների նկատմամբ, որը համեմատաբար մոտ է «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողման պլանավորված վայրին։ Ճապոնական կողմի որոշումը դժգոհություն է առաջացրել նաև Հարավային Կորեայում, որտեղ արդեն մի շարք բողոքի ակցիաներ են անցկացվել:

Կայանը նախատեսվում է ամբողջությամբ ապամոնտաժել մինչև 2050 թվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել