Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Ամերիկացիները թող իմանան՝ ցանկացած ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի. Խամենեի
 |civilnet.am|

Ամերիկացիները թող իմանան՝ ցանկացած ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի. Խամենեի |civilnet.am|

civilnet.am: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ «Իրանի ժողովուրդը հանձնվող չէ»։ Այդ մասին խոսել է հունիսի 18-ին հեռուստատեսային իր ուղերձում՝ պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկացիները թող իմանան, որ ցանկացած տեսակի ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի»,- հայտարարել է Իրանի առաջնորդը՝ քննադատելով Իրանի հասցեին սպառնալից հայտարարությունները։ Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը X-ի հարթակում մեկը մյուսին հաջորդող երկու գրառմամբ էր հանդես եկել․ մի դեպքում Իրանին կոչ էր արել «անվերապահ անձնատուր լինել», իսկ մյուս գրառմամբ Ալի Խամենեիին «հեշտ թիրախ» էր անվանել՝ սպառնալով անկանխատեսելի հետևանքներով։ Իրանի ու Իսրայելի միջև պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը պահանջում է Թեհրանից հրաժարվել միջուկային ծրագրից՝ դադարեցնելով ուրանի հարստացումը։ Իրանական կողմը մերժում է այդ պահանջները, փոխարենը միջուկային զենք չունենալու իր պատրաստակամությունն է վերահաստատում։ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը սկսվել է հունիսի 13-ի վաղ առավոտյան՝ իսրայելական օդուժի հարձակմամբ։ Պատերազմը շարունակվում է մեծ ինտենսիվությամբ՝ փոխադարձաբար պատճառելով մեծ ավերածություններ։
16:37 - 18 հունիսի, 2025
Իրանը հայտարարել է՝ Իսրայելին նոր առաջադեմ հրթիռներով է հարվածել, որը ուղերձ է ԱՄՆ-ին

 |factor.am|

Իրանը հայտարարել է՝ Իսրայելին նոր առաջադեմ հրթիռներով է հարվածել, որը ուղերձ է ԱՄՆ-ին |factor.am|

factor.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել  է, որ Թեհրանը ուղերձ է հղել «Իսրայելի ռեժիմի հովանավոր Միացյալ Նահանգներին»՝ նոր, առաջադեմ հրթիռով իսրայելական թիրախներին հարվածելով, փոխանցում է Mehr գործակալությունը։ ԻՀՊԿ-ն Իսրայելի վրա Իրանի կողմից կատարված «պատժիչ հարվածների 11-րդ ալիքից հետո» հայտարարել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերը և «Իրանի հզորության մասին ուղերձ են հղել Թել Ավիվի ռազմատենչ դաշնակցին, որը մոլորեցնող ցանկություններ ունի»։ «Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք ձեռք բերել օկուպացված տարածքների երկնքի նկատմամբ, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են դարձել իրանական հրթիռային հարվածներից»,- ասվում է հայտարարության մեջ։ Գիշերը Իրանը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Ըստ համացանցում տարածվող կադրերի` նաև հրդեհներ են բռնկվել։ Իսրայելական կողմը տուժածների մասին տեղեկություններ դեռ  չի հաղորդել։
11:30 - 18 հունիսի, 2025
Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան |armenpress.am|

Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը քննարկել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության հարցը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին հայտնեց հերթական ասուլիսում:  «Ա և Բ տիպի սցենարներում փորձել ենք որոշակիորեն հաշվի առնել հակամարտությունը: Բնականաբար, ոչ այն խորքային մոտեցումներով, որը կունենանք որոշակի ժամանակ անց, որովհետև ամեն ինչ շատ թարմ է: Օրինակ, եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ, ենթադրենք, պատերազմը թևակոխի ավելի ակտիվ, ավելի խորքային փուլ կամ հակամարտությունը երկարաձգվի, այդ պարագայում ընդհանուր տարածաշրջանը կդառնա ավելի ռիսկային: Այդ դեպքում կառաջանա առաջարկի կողմից եկող ապրանքների արժեշղթաների խաթարման խնդիր: Երկրորդ՝ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա տուրիստական հոսքերի տեսանկյունից: Երրորդ՝ կարող է ընդհանուր ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից: Այսինքն՝ այստեղ Ա տիպի մի փունջ ռիսկեր կան: Բ տիպի ռիսկերի համաձայն՝ կարող ենք առնչվել մի իրավիճակի, որ ընդհանուր տնտեսությունը կարող է թուլանալ»,- նշեց ԿԲ նախագահը:  Ըստ նրա, կան նաև այլ սցենարներ, որոնք հետագայում նույնպես կքննարկեն:
17:48 - 17 հունիսի, 2025
Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին |armenpress.am|

Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը։  Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանություններն արդյոք գնահատե՞լ են հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ Հայաստանի համար՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև հակամարտությամբ՝ Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել։  «Գնահատել ենք, քննարկել ենք այդ հարցը ռազմական գործողությունները սկսվելուց հետո։ Քննարկել ենք ոչ միայն Ադրբեջանից սպասվող հնարավոր գործողությունները, այլև հնարավոր հետագա զարգացումները հենց Իրանի ներսում, մեր սահմանների վրա։ Պետք է ասեմ, որ Իրանից որևիցե հոսք չկա, մեր սահմանին որևիցե նման բան չի արձանագրվել։ Մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ, և այս պահի դրությամբ որևէ ավելացնելու բան չկա»,– ընդգծել է ԱԺ նախագահը։   Սիմոնյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես կարող է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների գործընթացի վրա.   «Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, և կան կոնկրետ գործընթացներ, որոնք հիմա ընթացքի մեջ են, և նման բան չենք տեսնում»,– նշեց Սիմոնյանը։ 
16:00 - 17 հունիսի, 2025
Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու
 |azatutyun.am|

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Հարակից հիվանդանոցը, ըստ լրատվամիջոցների, այնքան ծանրաբեռնված է, որ բժիշկները ստիպված են բազմաթիվ վիրավորների տեղավորել գետնին։Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը քննադատել էր Իսրայելին՝ Գազայի հատվածը արդեն շուրջ երեք ամիս շրջափակման մեջ պահելու համար՝ կոչ անելով հետաքննել մարդասիրական օգնության կետերի մոտ գրեթե ամենաօրյա ռեժիմով հնչող կրակոցները։
14:47 - 17 հունիսի, 2025
«Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա |azatutyun.am|

«Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։ G7-ի առաջնորդները, ընդգծելով «քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը», հույս են հայտնել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել ավելի լայն զինաթափման և լարվածության նվազեցման Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև Գազայում հրադադարի հաստատմանը։ Խումբը կոչ է արել խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում։ «Մեծ յոթնյակի» հանդիպմանը մասնակցող ԱՄՆ նախագահը նախատեսվածից շուտ է լքել հավաքը: Սպիտակ տնից հաղորդել են, որ Թրամփը վերադառնում է՝ «շատ կարևոր հարցերով» զբաղվելու նպատակով: G7-ի հայտարարությունց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական մեդիայում կոչ է արել Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։ Իրանի և Իսրայելի միջև օդային պատերազմը սկսվել է ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Այդ զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում, որն արդեն իսկ լարված էր՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից։  
09:53 - 17 հունիսի, 2025
ԱՄՆ-ն «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումներն Իրանի վրա. Արաղչի |azatutyun.am|

ԱՄՆ-ն «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումներն Իրանի վրա. Արաղչի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա:«Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն», - ասել է Արաղչին։«Վաշինգտոնից մեկ հեռախոսազանգ է պահանջվում (Իսրայելի վարչապետ Բենիամին- խմբ.) Նեթանյահուի նման մեկին լռեցնելու համար։ Դա կարող է ճանապարհ հարթել՝ վերադառնալու դիվանագիտություն», - հավելել է Իրանի ԱԳ նախարարը: Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը: Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է:
22:20 - 16 հունիսի, 2025
Նեթանյահուն Թեհրանի բնակչությանը կոչ է անում տարհանվել
 |azatutyun.am|

Նեթանյահուն Թեհրանի բնակչությանը կոչ է անում տարհանվել |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել, քանի որ առաջիկա ժամերին Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ կարող են նոր օդային գործողություններ ձեռնարկվել։ «Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»,- հայտարարել է Նեթանյահուն։ Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը: Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է:
17:29 - 16 հունիսի, 2025
Իսրայելում ՀՀ դեսպանը Երիուսաղեմում գնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը
 |news.am|

Իսրայելում ՀՀ դեսպանը Երիուսաղեմում գնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը |news.am|

news.am: «Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա. նա Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին «Երուսաղեմ տուրը» կազմակերպությունից, որի տուրիստական 17 հոգանոց խումբն այս պահին գտնվում է Երուսաղեմում։ «Մեզ խնդրել են տրամադրել զբոսաշրջիկների անուններն ու անձնագրային տվյալները, այդ տեղեկությունն արդեն դեսպանի մոտ է։ Նա էլ կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը. Գուցե ցամաքային տարբերակով անցնեն դեպի Եգիպտոս։ Բայց այս պահի դրությամբ Իսրայելի բոլոր մուտքերն ու ելքերն են փակ»,–հայտնեցին տուրիստական գործակալությունից՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմում այս պահին Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր «Երուսաղեմ տուրը»։ «Հունիսի 17–ին պետք է վերադառնան, սակայն, այս պահի դրությամբ չվերթները չեղարկվել են։ Եթե ամսի 17–ին օդային տարածքը բացվեց, հնարավոր է՝ մեր տուրիստներն էլ այդ օրը վերադառնան, հակառակ դեպքում մենք վաղը պատրաստվում ենք դիմել դեսպանատուն՝ հասկանալու համար, թե ինչպես կազմակերպել տուրիստների վերադարձը»,– նախօրեին հայտնել էին տուրիստական գործակալությունից։ Երուսաղեմում է գտնվում 17 հոգանոց խումբ, նրանց մեջ Բելգիայի քաղաքացի կա՝ ազգությամբ հայ։
16:23 - 16 հունիսի, 2025
ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը |armenpress.am|

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ներկայիս թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից և տևողությունից: Հունիսի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Հնարավոր են տարբեր զարգացումներ: Բնականաբար, մեր բյուջետային փաստաթղթերում դիտարկում և գնահատում ենք նաև ռիսկային սցենարները: Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս: Ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, ապա ասեմ, որ կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնց ազդեցությունը կարող է դրական լինել: Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց  հետո միանգամից վատթարացման սցենարներ էինք դիտարկում, բայց իրականությունը  մի փոքր այլ կերպ եղավ, և ունեցանք ավելի դրական զարգացումներ: Հիմա էլ չենք շտապում եզրակացություններ անել: Մեր անելիքները մնում են նույնը: Իհարկե, մեր գործընկերները, նաև էկոնոմիկայի նախարարությունում, վստահ եմ, զբաղվում են ստեղծված իրավիճակում Իրանի միջոցով իրականացվող լոգիստիկ մատակարարման հարցերի կազմակերպմամբ: Անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում»,- նշեց ֆինանսների նախարարը: Նա ընդգծեց, որ ազդեցության գործոնները բազմաթիվ են, ուստի պետք է հետևել զարգացումներին և հասկանալ, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել՝ մեղմելու հնարավոր ազդեցությունը:        
14:27 - 16 հունիսի, 2025