Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու
 |azatutyun.am|

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Հարավային Կովկասում կոմունիկացիաների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ուզբեկստանում տեղի ունեցած Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի և առևտրի նախարարների համաժողովի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին: «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
17:14 - 02 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար

 |factor.am|

Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները Սիրիայի մասով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց խոստումները չկատարեցին։ 2019թ-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել ու հայտարարություն արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերել։ Երկուսն էլ ահաբեկիչներին պետք է մաքրեին տարածքից։  Քանի որ չեն հեռացրել, ԱՄՆ-ն շարունակում է  զենքով աջակցել նրանց։  Դուք ցանկանում ենք բաժանե՞լ Սիրիան, թե մեր դեմ եք։ ԱՄՆ-ն պետք է բացատրություն տա»,- ասել է Չավուշօղլուն թուրքական tv100-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ երկու երկրները «անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում և օգտագործում են PKK-ն և YPG-ն»: «Ինչ էլ ուրիշներն ասեն, մեր պարտքն է վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, քանի այս գործողությունը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։ 
15:52 - 27 հուլիսի, 2022
Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից»
 |hetq.am|

Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից» |hetq.am|

hetq.am: Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Եվ Ադրբեջանը, և Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ։ Բացի այդ, ստեղծվել է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողով, իսկ «ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ»։ Չավուշօղլուի պնդմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիան խաղաղություն է ուզում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։ Ընդ որում, այս հարցով Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
14:34 - 21 հուլիսի, 2022
Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու
 |news.am|

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք կհանդիպեն օգոստոսին, որպեսզի գնահատեն Հյուսիսային Եվրոպայի երկրներին Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը՝ չեղարկելու համար ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի վետոն, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, բայց բախվել են Թուրքիայի դիմակայությանը, որը նրանց մեղադրել է ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։ Անցած ամիս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել Անկարայի վետոն չեղարկելու մասին՝ ահաբեկչության եւ զենքի արտահանման դեմ պայքարի խոստման դիմաց։ TRT Haber պետական հեռուստաընկերության հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ օգոստոսյան հանդիպումը դիտարկող կոմիտեի առաջին հանդիպումն է լինելու, որը ձեւավորվել է համաձայնագրի համապատասխան, բայց կրկնել է, որ Թուրքիան կարգելակի ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությունը, եթե նրանք չկատարեն իրենց խոստումները։
14:07 - 21 հուլիսի, 2022
Բալիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը |hetq.am|

Բալիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը |hetq.am|

hetq.am: Բալիում Քսանի խմբի (G 20) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակն ու Սև ծովում երկու երկրի փոխգործակցությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Ըստ այդ հաղորդագրության կողմերը հաստատել են երկու երկրների ղեկավարների հետագա շփումների պատրաստակամությունը։ «Նախարարները գոհունակություն հայտնեցին 2022 թվականին մեր երկրների միջև բարձր և ամենաբարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Նրանք հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առկա ձևաչափով»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը՝ հիմնական շեշտադրումը դնելով Ուկրաինայում առկա իրավիճակի վրա։ Կողմերն անդրադարձել են նաև սիրիական հիմնախնդրին։ Հաղորդագրությունից պարզ չէ, թե արդյոք Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնահարցը։
16:34 - 07 հուլիսի, 2022
Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով

 |armenpress.am|

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ  անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին: «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հայտնել է, որ  Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի և Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։ «Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։ Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։
13:35 - 24 հունիսի, 2022
Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու
 |news.am|

Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։ Այս մասին նախարարը ասել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։ Կիպրոսը բաժանվել է ըստ ազգային պատկանելության, 1974թ. Թուրքիայի ներխուժման ժամանակներից, Հունաստանին կղզու միանալու կողմնակիցների պետական հեղաշրջման պատճառով։ Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության տակ անցավ Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որի վրա 1983թ. կազմավորվեց ՀԿԹՀ-ն։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։ Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները Կիպրոսի վերամիավորման մասին վարվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Դրանք ընդհատվել էին շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017թ. հերթական փուլի ձախողումից հետո։  
14:12 - 13 հունիսի, 2022
Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
15:40 - 11 հունիսի, 2022
Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։ «Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։ «Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։ Նորա Վանյան
15:57 - 08 հունիսի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են նաև Հայաստանի հետ կապված գործընթացները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Մյուս կողմից, մենք քննարկել ենք Կովկասում 3+3 ձևաչափը և Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Շնորհակալ ենք Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ըստ Անկարայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
14:35 - 08 հունիսի, 2022