Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարն այցելել է երկրաշարժի գոտի
 |armenpress.am|
11:38 - 20 փետրվարի, 2023

Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարն այցելել է երկրաշարժի գոտի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին այցելել են երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել