ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը
 |factor.am|

Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։ ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։ Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։ Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։ Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։
17:47 - 26 դեկտեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով. Զախարովա |tert.am|

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով. Զախարովա |tert.am|

tert.am: Զախարովան ասել է, որ Մոսկվան պատրաստ է Երեւանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով: Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ-ը»:Ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը,-նշել Է դիվանագետը ։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մենք մշտապես պատրաստ ենք լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում»:
17:40 - 20 դեկտեմբերի, 2023
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
 |armeniasputnik.am|

Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։ Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։ «Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», - նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։ Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։ Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։ Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։
17:42 - 18 դեկտեմբերի, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք մարզական միջոցառումներին մասնակցելու և «վարպետների քաղաքի» մշակութային ժառանգությանը ծանոթանալու բոլոր ցանկացողների համար: Փոխվարչապետը նշել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու վերաբերյալ։ 
14:59 - 18 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակումը խիստ կարևոր է խաղաղության համար. Ալի Ասադով
 |azatutyun.am|

Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակումը խիստ կարևոր է խաղաղության համար. Ալի Ասադով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի կառուցողական երկխոսության շարունակումը խիստ կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հավաքում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: «Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու իր ջանքերը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ խիստ կարևոր ենք համարում կառուցողական երկխոսության շարունակությունը»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը կտա տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր բնակիչների խաղաղ և անվտանգ համակեցությանը հասնելու հնարավորություն:
14:50 - 18 դեկտեմբերի, 2023
Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
 |factor.am|

Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Կխնդրեի ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին, հավելել, որ նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։ Բացի այդ, կառույցում նախագահության ընթացքում Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի ռուսաց լեզվի պահպանման խնդրին։
14:44 - 18 դեկտեմբերի, 2023
Պատրուշևն ասել է, թե երբ է հնարավոր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը
 |civilnet.am|

Պատրուշևն ասել է, թե երբ է հնարավոր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրեց նա։ Այդ նպատակով, շարունակեց Պատրուշևը, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։ «Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները տարածաշրջանում հետընթաց են հրահրում և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ընդգծեց նա: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում նոյեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը: Հայաստանը այդ հանդիպմանը, ինչպես հայտնել է Պատրուշևը, ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
11:40 - 08 նոյեմբերի, 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին
 |tert.am|

Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում. Պուտին |tert.am|

tert.am: Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ իրավիճակը ԱՊՀ երկրներում։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը:«Գլոբալ անկայունությունը փոխանցվում է նաև Եվրասիա: Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն»,- ասել է նա։Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար ընդհանուր սպառնալիքներ են մնում ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։ՌԴ նախագահը վստահ է, որ Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը։
10:51 - 08 նոյեմբերի, 2023
Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:   Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:   ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը։   Գեղամ Գևորգյանը կարևորել է այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ: Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները:   ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝ հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:   Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:
19:01 - 03 նոյեմբերի, 2023