Շվեդիա

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը՝ մատնանշելով Շվեդիան դաշինքում արագ ընդգրկելու անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տանը։ «Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու կարևորությունը, ինչպես նաև Թուրքիայի փոխհամատեղելիության հետագա ամրապնդումը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենը և Էրդողանը նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Բացի դրանից, Բայդենը Էրդողանին աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին կառուցողական քայլերի համար։ Հինգշաբթի օրը թուրքական T24 հրատարակությունը հայտնել է, որ թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հետ կապված իրավիճակը բարդացել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտություն սկսելուց հետո, և կա Անկարայի և Վաշինգտոնի միջև վստահության բացակայություն: Շվեդիան՝ որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերը «կապված չեն միմյանց հետ»։ Օգոստոսին նա ասաց, որ լավատես է, որ Շվեդիան կմիանա դաշինքին այս աշնանը:
10:06 - 15 դեկտեմբերի, 2023
Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters
 |tert.am|

Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters |tert.am|

tert.am: Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը մինչ Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։Գործակալության աղբյուրները նշում են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն, նշում է Reuters-ը։Օրինագիծը նախ պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի կողմից, այնուհետև կքվեարկի ամբողջ խորհրդարանը. այս քվեարկությունը կարող է տեղի ունենալ հանձնաժողովի որոշումից մի քանի օր կամ շաբաթ անց: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։ Անկարայի կողմից այս փաստաթղթի շուտափույթ վավերացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի միջև հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այդուհանդերձ, թուրքական կողմն այնուհետև մի քանի պայմաններ է առաջադրել հայտի հաստատման համար, այդ թվում՝ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և Եվրամիության հետ տնտեսական և վիզային ինտեգրման արագացումը։
13:18 - 23 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի և Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: «Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաև մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը: ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության ղեկավար Արին Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի:
18:40 - 18 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատող օրինագծի քննարկումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։ Թեև ընդգծվել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը միևնույն ժամանակ նշել է, որ Շվեդիան ահաբեկչությանը հակազդելու «ճանապարհային քարտեզ» պետք է ներկայացնի։ Anadolu գործակալությունը փոխանցում է, որ արդյունքում հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը՝ «քննարկվող թեմայի վերաբերյալ հստակության և ոչ այնքան հասուն բանակցությունների պատճառաբանությամբ»: Եթե հանձնաժողովը հաստատեր օրինագիծն, այն կուղարկվեր խորհրդարան՝ հաստատման, որից հետո պետք է վավերացվեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ: Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել․ Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
11:07 - 17 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր սկսել է քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու օրինագիծը: Ենթադրվում է, որ հանձնաժողովը կհաստատի օրինագիծը, որը դրանից հետո պետք է ընդունվի խորհրդարանի լիագումար նիստում, ապա վավերացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ: Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա: Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել: Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեչության համար մեղադրվող անձանց: Երկու սկանդինավյան երկրները տասնամյակներ շարունակ չեզոք քաղաքականություն են վարել: Ֆինլանդիան այս տարվա ապրիլի 23-ին ի պաշտոնե միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին: Ռուսաստանը խստորեն քննադատել է չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու երկու երկրների որոշումը:
21:00 - 16 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

hetq.am: Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ «Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։ Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։  Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
11:34 - 25 հոկտեմբերի, 2023
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանը ներկայացրել է Բաքվի ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանը ներկայացրել է Բաքվի ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին և Իրավաբանական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Բեքինգին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Պաշտպանը նաև ներկայացրել է հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով իր հաստատակամությունը շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ,  ինչպես նաև աշխատանքների իրականացումը իրավահավասարության ապահովման նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» բազմամյա ծրագրի ընթացքը՝ ընդգծելով արդարադատության համակարգի շարունակական բարելավման, ինչպես նաև դատարանների և զանգվածային լրատվության միջոցների  համագործակցության արդյունավետության բարձրացման կարևորությունը` վստահություն հայտնելով, որ այն կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը։ Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ։
11:28 - 03 հոկտեմբերի, 2023
Spotify հոսքային ծառայությունն օգտագործվել է հանցավոր ցանցերի կողմից փողերի լվացման համար․ Svenska Dagbladet |tert.am|

Spotify հոսքային ծառայությունն օգտագործվել է հանցավոր ցանցերի կողմից փողերի լվացման համար․ Svenska Dagbladet |tert.am|

tert.am: Շվեդիայում կազմակերպված հանցավոր խմբերը տարիներ շարունակ օգտագործում են Spotify-ը՝ փողեր լվանալու համար։ Գրել է Svenska Dagbladet թերթը, որի լրագրողները, անանունության պայմանով, զրուցել են տարբեր կազմակերպված հանցավոր խմբավորումների չորս նախկին անդամների և ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Նրանք բոլորը հաստատել են սխեմայի գոյությունը։ «Ես կարող եմ 100 տոկոս վստահությամբ ասել, որ դա շարունակվում է։ Ես ինքս մասնակցել եմ դրան»,- ասել է անդամներից մեկը: Փողերի լվացման սխեման գործում է հետևյալ կերպ՝ խմբերը գտնում են արտիստի, որը ցանկանում է համագործակցել իրենց հետ: Նա օգտագործում է կազմակերպված հանցավոր խմբերի փողերը, որոնք վերածվել են կրիպտոարժույթի՝ Spotify-ում սթրիմներ թողարկելու համար: Հանցագործները միշտ ձգտել են ապահովել, որ իրենց դրածո արտիստը լինի հարթակում լավագույններից՝ հոսքերի քանակով։ Դրա համար Spotify-ը նրան վճարել է, իսկ գումարը վերադարձել է կազմակերպված հանցավոր խմբին: Որքան շատ դիտումներ, այնքան ավելի շատ վճարումներ Spotify-ից: Շվեդիայում մեկ միլիոն ունկնդրման/դիտման համար վճարվում է 40-60 հազար կրոն (3․6-5․4 հազար դոլար): Հետաքննող ոստիկանը Svenska Dagbladet-ին հայտնել է, որ 2021 թվականին կապ է հաստատել ընկերության հետ, սակայն պատասխան չի ստացել:  Ընկերությունը հերքել է այս տեղեկությունը, ասել, որ Spotify-ը չի գտել «որևէ տվյալ կամ անհերքելի ապացույց, որ հարթակը նկարագրված ձևով լայնամասշտաբ օգտագործվում է»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:45 - 07 սեպտեմբերի, 2023
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ընդգծվել է ԼՂ-ն ՀՀ-ի հետ կապող ճանապարհի արգելափակումը վերացնելու հրատապությունը

Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ընդգծվել է ԼՂ-ն ՀՀ-ի հետ կապող ճանապարհի արգելափակումը վերացնելու հրատապությունը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն  հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն պայմաններին, սննդի և դեղորայքի սուր պակասին: Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից թիրախավորման պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները։ Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը:  Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետորեն օգտագործելու կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
18:12 - 23 օգոստոսի, 2023
Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ
 |armenpress.am|

Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ |armenpress.am|

armenpress.am: Անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլի տեսքով» ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ: Ոչ ոք չի տուժել, պայթուցիկը չի գործել։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից։ «Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել են դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հանցագործներին հայտնաբերելու համար», - հայտնել է Expressen թերթի աղբյուրը ոստիկանությունում: Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 10-ի գիշերը։ Ինչպես նշվում է թերթի հաղորդագրության մեջ, ոստիկանությունը ենթադրում է, որ ձախողված գրոհը կարող է ինչ-որ կապ ունենալ Շվեդիայում Ղուրանն այրելու հետ։ Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական ​​կապի մեջ է նրանց հետ։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի խոսքով՝ կառավարությունը լրջորեն է վերաբերվում միջադեպին։ Նա ընդգծել է, որ վերջին շաբաթներին Շվեդիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել երկրների դեսպանատներում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը:
16:28 - 10 օգոստոսի, 2023
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար․ Շվեդիայում ՀՀ դեսպանություն
 |1lurer.am|

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար․ Շվեդիայում ՀՀ դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է արել։ «Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա հիմնական մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ այն ենթարկելով էթնիկ զտման: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ դա կանխելու համար։ Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի»,- նշված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
14:11 - 01 օգոստոսի, 2023
Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
 |armenpress.am|

Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները: Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը: «Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասաց Կարապետը: Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան  անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշեց՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է: «Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է խաղաղություն, ուզում է հարցը լուծել, թող թողնի բեռներն անցնեն, մարդիկ սովից չմեռնեն: Դու չես կարող մի կողմից ասել, թե խաղաղություն ես ուզում, մյուս կողմից ասել, որ 120 հազար մարդ ուտելու մի բան չունենա»,-ասաց Կարապետը: Անդրադառնալով Ադրբեջանից հնչող  հայտարարություններին, թե միայն Աղդամով թույլ կտան բեռներ անցկացնել՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ դա Ադրբեջանի քաղաքական խաղն է, ամբողջ աշխարհն է ասում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի: Նա ընդգծեց՝ որքան Ադրբեջանը թույլ չտա, որ բեռներն անցնեն, այնքան Եվրոպայում նրան վատ աչքով կնայեն: Միևնույն ժամանակ Կարապետը կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն դանդաղ է աշխատում: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն էլ հայտնեց, որ քննարկումները շարունակական բնույթ են կրում, ցավոք այս պահին նորություն չկա: «Հումանիտար ճգնաժամի սրացումը տեղի է ունենում ժամ առ ժամ ռեժիմով: Ուստի միջազգային արձագանքներն են ավելանում: Գիտակցումը կա, որ իրոք ԼՂ-ում առկա է խորը հումանիտար ճգնաժամ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր»,-ասաց նա: Սակայն հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու առումով դեռևս նորություն չկա: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
14:11 - 29 հուլիսի, 2023