azatutyun.am: Շվեդիայի վարչապետն այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ՝ փորձելով հաղթահարել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցում դիվանագիտական փակուղին։
Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Սպիտակ տան կարճ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ «Բայդենը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ ընդունել Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում»։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունգարիան արգելափակում են դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացումը։
comment.count (0)