Մոլդովա

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։ ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։ Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։ ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։
18:56 - 21 հոկտեմբերի, 2023
Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիութանը միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին սպասվող Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում՝ միջազգային ռազմավարական ֆորումի բացմանը։ Բացի այդ, ըստ Միշելի, անդրադարձ կլինի նաև Վրաստանն օրակարգ վերադարձնելու հարցին։«Հնարավորությունների պատուհանը բաց է: Մենք պետք է գործենք: Այդ իսկ պատճառով Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը մեր հաջորդ Եվրոպական խորհրդի նիստերում: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսելու հարցում: Ես ակնկալում եմ նաև, որ Բոսնիա-Հերցեգովինան և Վրաստանը ևս կվերադառնան օրակարգ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը: Միշելի խոսքով՝ Վրաստանը կարող է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ անհրաժեշտ քայլերը կատարի։
09:32 - 29 օգոստոսի, 2023
Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած տղամարդը մեղադրվում է Տաջիկստանում բանկի փոխնախագահի առևանգման մեջ |news.am|

Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած տղամարդը մեղադրվում է Տաջիկստանում բանկի փոխնախագահի առևանգման մեջ |news.am|

news.am: Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը մեղադրվում է Տաջիկստանում «Օրիոնբանկի» փոխնախագահ Շուհրաթ Իսմաթուլոևի առևանգման մեջ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ Իսմաթուլոևի առևանգումը տեղի է ունեցել այս տարի հունիսի 23-ին։ «Այդ օրը տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել և օպերատիվ-քննչական խումբ ձևավորվել՝ տվյալ հանցանքի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։ Քննության ընթացքում պարզվել է, որ Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Քարիմի Աշուրովը (ծնված 1980թ․) տվյալ հանցանքը կատարելուց հետո փախել է Մոլդովա Թուրքիայի միջոցով՝ նպատակ ունենալով հետագայում թաքնվել ԵՄ երկրներում։ Մոլդովայի պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են, նա խլել է իրավապահներից մեկի ատրճանակն ու կրակ բացել։ Մոլդովայի երկու իրավապահ սպանվել է, ուղևորներից մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեյսին։ Հակաահաբեկչական գործողության ժամանակ Աշուրովը վնասվածք է ստացել։ Վերջինս այս գործողությանն է գնացել այն բանից հետո երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել հանրապետություն։ Հետաքննությունը շարունակվում է։
10:45 - 01 հուլիսի, 2023
Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ
 |armenpress.am|

Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի և Տիգրանաշենը վերցնի: Սակայն Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի: «Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը: Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար: «Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն՝ մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա: Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ, թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն, բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա: ՀՀ վարչապետը Մոլդովայում հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնք հետ հանդիպմանն ասել էր, որ կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որպես հիմք, վերցվեն 1975 թվականի քարտեզները:
11:03 - 02 հունիսի, 2023
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|

Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով արդյունքներին:  «Ընդհանուր առմամբ պետք է քննարկումը համարեմ օգտակար»,- ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ Պրահայում պայմանավորվել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերին ԽՄ փլուզումից հետո: Ալմաթայի հռչակագիրն այն մասին էր, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը՝ գոյություն ունեցող սահմանների շրջանակներում:  «Պրահայում այդ պայմանավորվածությունը մենք ձեռք բերեցինք, իսկ Բրյուսելում մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, իսկ ՀՀ-ն՝ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքայի ամբողջականություն»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ ըմբռնումն այն է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային ներգրավվածությամբ, որ այդ օրակարգը մոռացության չմատնվի: «Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է: Ինչու եմ ասում շատ նախնական, որովհետև պետք է ստուգենք Ադրբեջանի արձագանքն այսօրվա հանդիպմանը: Կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները: Սա նշանակում և մեկ քայլ՝ վերահաստատելու 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Փաշինյանը: 
21:54 - 01 հունիսի, 2023
ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:  Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  
16:21 - 01 հունիսի, 2023
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
 |news.am|

Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |news.am|

news.am: Այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասաց նա: Նշենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16։30-ին:
13:29 - 01 հունիսի, 2023
Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը
 |hetq.am|

Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը |hetq.am|

hetq.am: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մոտակայքում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը։ Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին հայտնել էր Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի 47 երկրների առաջնորդները կքննարկեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի հարցեր։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։ Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն է։ Գագաթնաժողովն ընթանալու է Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղի Mimi գինեգործական համալիրում։ Ինչպես հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրությունը (Մոլդովան-խմբ.) հստակ ազդակ է Մոսկվային այն մասին, որ Եվրոպան աջակցում է այդ երկրին։ Ռուսական կողմն այն կարծիքին է, որ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը կդառնա Բրյուսելի նոր փորձը՝ ձևավորելու հակառուսական կոալիցիա և համոզելու մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներին։ Գագաթնաժողովի մասնակիցները Եթե Եվրոպական քաղաքական համայնքի I՝ պրահյան գագաթնաժողովին մասնակցում էր 44 երկիր, այս անգամ մասնակից երկրների թիվը հասել է 47-ի։ «Երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 47 պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահին (Շառլ Միշել-խմբ.), Եվրոպական հանձնաժողովի նախագահին (Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-խմբ.) և Եվրոպական խորհրդարանի նախագահին (Ռոբերտա Մեցոլա-խմբ.)»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ ընդգծելով, որ հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսվում է իսպանական Գրանադայում, մասնակիցների թիվը կարող է փոխվել։ «Հաջորդ գագաթնաժողովին, հնարավոր է, մենք այլ հյուրեր ունենանք։ Դա ֆիքսված ձևաչափ չէ»,- հավելել է նա։ Մասնակից երկրների թվում են Եվրամիության անդամ 27 երկրները, ինչպես նաև՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, ինչպես նաև՝ Կոսովոն։ Գագաթնաժողովին Ուկրաինան անձամբ ներկայացնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, չի մասնակցի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի թեմաները Ինչպես լրագրողներին պատմել է ԵՄ ներկայացուցիչը, անվտանգությունն ու էներգետիկան Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են: «ԵՀՔ երկրորդ գագաթնաժողովի քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ համատեղ ջանքեր հանուն խաղաղության և անվտանգության, էներգետիկ կայունություն և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներ, փոխկապակցվածություն Եվրոպայում՝ առավել լավ միավորման և ավելի կայուն մայրցամաքի համար»,- պարզաբանել է եվրոպացի դիվանագետը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:25 - 01 հունիսի, 2023
Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
 |armeniasputnik.am|

Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Moldpres պետական գործակալությանը, Զելենսկին առաջինն է եղել պետության ղեկավարներից, որն այսօր առավոտյան ժամանել է Բուլբոակա քաղաքի Միմի ամրոց, որտեղ այսօր անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը չէր հաստատվում, սակայն մինչև վերջին պահը չէր էլ հերքվում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու էներգետիկան, անվտանգությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Միջոցառումը տեղի է ունենում Միմի գինեգործարանի տարածքում՝ Բուլբոակա գյուղում (գտնվում է Քիշնևից 45 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ գտնվում են նաև Դաչիյա ռազմաբազան և ռազմական պոլիգոնը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։ Մոլդովայի գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամանել են Ռումինիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Անհետաձգելի բժշկական տարհանման համար Մոլդովա կժամանի նաև ռումինական SMURD փրկարար ծառայության երկու ուղղաթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում ավիաբուժական առաքելություն կիրականացնեն։ Ինչպես հայտնում են Մոլդովայի ԱԳՆ–ից, մայիսի 31-ից հունիսի 2-ը մոլդովայի երկինքը բաց կլինի միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար։
11:24 - 01 հունիսի, 2023
Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով

 |factor.am|

Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով |factor.am|

factor.am: Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։ Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
17:28 - 31 մայիսի, 2023
ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը
 |armenpress.am|

ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց գրեթե կրկնակի ավելացնել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը, որը  համաձայնել էր տրամադրել մեկ տարի առաջ: 2022 թվականի ապրիլին Խորհուրդն ընդունեց օրենք, որը ԵՄ-ին թույլ է տալիս 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Խորհուրդն այսօր այդ գումարը ավելացրեց 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր չափով 295 միլիոն եվրո», - նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունը «նպատակուղղված է աջակցելու Մոլդովայում տնտեսական կայունացմանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին՝ լրացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական համաձայնագրի շրջանակներում տրամադրվող միջոցները»: Ըստ հայտարարության՝ 295 եվրոյից 220 միլիոնը կտրամադրվի վարկերի տեսքով, իսկ մինչև 75 միլիոնը՝ դրամաշնորհների տեսքով: Եվրոպական Միության խորհուրդը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Մոլդովայի տնտեսության համար:
16:25 - 30 մայիսի, 2023