Մոլդովայի Հակակոռուպցիոն դատախազությունը հայրենիքի դավաճանության և կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Մաքսիմ Լեբեդինսկին։
«Հակակոռուպցիոն դատախազությունն այսօր Դոդոնին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել չորս կետերով, դրանցում ներառված է կոռուպցիան, ինչպես նաև հայրենիքի դավաճանությունը», - ասել է Լեբեդինսկին։
Տեղի օրենսդրության համաձայն՝ դատախազությունը կարող է պահանջել 30-օրյա նախնական կալանք սահմանել մեղադրյալի նկատմամբ, եթե կասկածներ կան, որ նա կարող է ազդել հետաքննության ընթացքի վրա։
Հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները երեկ 72 ժամով կալանավորել են Դոդոնին։ Նախկին նախագահի տանը խուզարկություն և քննչական միջոցառումներ են իրականացվել։
Նորա Վանյան
comment.count (0)