Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930
10:41 - 20 դեկտեմբերի, 2024
Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները: 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:  Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում:  «Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։  Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։ Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։   «Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։  «Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 
14:13 - 12 դեկտեմբերի, 2024
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած բարձրաստիճան այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ակտիվ կյանքի կոչման պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։ Ներկայացնելով գործընթացում վերջին զարգացումները՝ նախարար Միրզոյանը վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում ՀՀ դիրքորոշումը:
21:55 - 04 դեկտեմբերի, 2024
Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |panorama.am|

Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |panorama.am|

panorama.am: ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»,-ասել է Թասմագամբետովը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, չկան առարկություններ կամ խոչընդոտներ. Նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։ 
13:15 - 04 դեկտեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճման համար:
15:25 - 29 նոյեմբերի, 2024
Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  «Մենք հատկապես կարևորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը: «Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ և Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել: Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Խոսելով Ղազախստանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վաղեմի ավանդույթների վրա: Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության և պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային և հումանիտար ասպեկտների վրա: Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում: Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարևորագույն դերը և ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
17:08 - 28 նոյեմբերի, 2024
Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել
 |1lurer.am|

Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են փոխգործակցության զարգացման հեռանկարներն արդյունաբերության, էներգետիկայի, նավթագազային արդյունաբերության, էներգառեսուրսների տարանցման, մեքենաշինության, տրանսպորտի, ֆինանսների և այլ ոլորտներում: Հանդիպման ավարտին ստորագրվել է 20 փաստաթուղթ, այդ թվում՝ Նոր աշխարհակարգի պայմաններում ռազմավարական գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարությունը: Այն նախատեսում է միջպետական երկխոսություն՝ «երկու երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»: Ստորագրված այլ փաստաթղթերի թվում են երկաթուղային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում փոխգործակցության կազմակերպման, Ղազախստանին նավթի և նավթամթերքների մատակարարման ոլորտում համագործակցության երկարաձգման, Ռուսաստանի Քննչական կոմիտեի և Ղազախստանի ՆԳՆ-ի միջև համագործակցության և այլ համաձայնագրեր: Վլադիմիր Պուտինը Ղազախստանին պաշտոնապես հրավիրել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել երկու նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Տոկաևը նշել է, որ Պուտինի պետական այցը «պատմական իրադարձություն է, որը կարևոր հանգրվան է ղազախա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում»։ «Ղազախստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և հուսալի դաշնակից»,- ընդգծել է Տոկաևը, հավելել՝ երկու երկրների միջև որևէ վիճելի հարց չկա. Մոսկվան ու Աստանան «միշտ գտնում են հավասարակշռված լուծումներ, որոնք առավելագույնս հաշվի են առնում երկու պետությունների շահերը»։ Պուտինն էլ գոհունակություն է հայտնել բանակցություններից: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ միջազգային առանցքային խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի և Ղազախստանի դիրքորոշումները շատ մոտ են: Պուտինը Տոկաևին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 24-25-ը մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
11:42 - 28 նոյեմբերի, 2024
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ քաղաքացիներին նաև նույնականացման քարտով Ղազախստան մուտք գործելու հնարավորություն տվող համաձայնագիրը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն:  Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:  
19:36 - 15 նոյեմբերի, 2024
ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է |armenpress.am|

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։ Նրա խոսքով՝ փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու կարգը:  «Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։ Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- ասաց Սաֆարյանը։ Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ:  
21:01 - 14 նոյեմբերի, 2024
Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։  Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։ «Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։  Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։  Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական ​​այցով այցելել է Ֆրանսիա:
12:04 - 06 նոյեմբերի, 2024
Ղազախստանի և Ֆրանսիայի միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսությունը. Տոկաև
 |1lurer.am|

Ղազախստանի և Ֆրանսիայի միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսությունը. Տոկաև |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Տոկաևը նշել է, որ բացառիկ կարևորություն է տալիս այդ այցին, որը նախանշում է Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության նոր հանգրվան: «Այսօր մեր երկրների միջև պահպանվում է ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն։ Ղազախստանը և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են միջազգային ասպարեզում, միասին առաջ են տանում խաղաղության և կայուն զարգացման գաղափարները բազմակողմ հարթակներում»,- ասել է Ղազախստանի նախագահը: Մակրոնն էլ նշել է, որ վերջին տարիներին Փարիզի և Աստանայի միջև գործընկերությունը զգալիորեն ամրապնդվել է: Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են մեքենաշինության, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի, արդյունաբերական, կլիմայի, թվային զարգացման և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:
19:49 - 05 նոյեմբերի, 2024
Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային ասպարեզում վայելելով արժանի հեղինակություն՝ Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Այս ամենում ակնհայտ է Ձեր հետևողականությունն արդար պետություն կառուցելու հայեցակարգային կուրսն իրականացնելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ընդլայնումը, որն այս տարվա ապրիլին Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով ստացել է ռազմավարական բնույթ։ Վստահ եմ, որ Երևանի և Աստանայի՝ մշտապես վստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ղազախստանի միջև բացել գործընկերության նոր հեռանկարներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությունների և ժողովուրդների նպատակներին։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
12:08 - 25 հոկտեմբերի, 2024
Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու նպատակի մասին։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ-ղազախական միջմշակութային հարաբերություններին, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա գործընկերությանը և երկխոսությանը, դրանց զարգացման հեռանկարներին։   Նախարարի խոսքով՝ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը ղազախ հանրությանը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել ժամանակակից Հայաստանի մշակույթի մասին։   «Սա միանգամյա միջոցառում չէ, քանի որ մենք նախորդող տարիների ընթացքում շատ հետաքրքիր միջոցառումներ ենք ունեցել։ Մենք ակտիվ կերպով նաև նշել ենք ղազախ բանաստեղծների հոբելյաններ։ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախական կենտրոնը, որտեղ նաև համապատասխան թարգմանություններ են արվում։ Բացի այս, նպատակ ունենք նաև Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ․ այժմ քննարկումների փուլում ենք», - հայտնեց Ժաննա Անդրեասյանը։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք փոխադարձաբար իրականացվում են երկու երկրների կողմից, միտված են երկու ժողովուրդների մշակույթը միմյանց ներկայացնելուն և մարդկանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելուն։  «Այդ իմաստով շատ կարևորում եմ, որ Հայաստանի մշակույթի օրերը, որոնք անց են կացվում Ղազախստանում, անցկացվում են Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այստեղ ներկայացվում է մշակութային ժառանգություն, որը համաշխարհային է», - ասաց նախարարը։ Նախարարի խոսքով՝ ղազախական կողմը շատ հետաքրքրված է նաև Մատենադարանում պահվող ղփչաղերեն ձեռագրերով։  «Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում այց եղավ նաև Մատենադարան, որտեղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հնարավորություն ունեցավ ծանոթանալ այդ ձեռագրերին։ Մենք այժմ համատեղ գիտական խումբ ենք ձևավորում, որը կզբաղվի ձեռագրերի ուսումնասիրությամբ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։   Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ հայ-ղազախական միջմշակութային հարաբերությունների զարգացման դինամիկան և պոտենցիալը տեսանելի են։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև կրթության ոլորտում առկա համագործակցությանը, քանի որ երկու երկրների Կառավարման ակադեմիաները, Երևանի պետական համալսարանը, Հայաստանում սլավոնական և այլ բուհեր ևս շատ ակտիվ կերպով համագործակցում են ղազախական կրթական հաստատությունների հետ։  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում հոկտեմբերի 14-16-ը եղել է Աստանայում՝ մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը։    
09:27 - 18 հոկտեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Աստանայում տեղի ունեցավ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումների մեկնարկն ազդարարող բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:
21:25 - 15 հոկտեմբերի, 2024