Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՄԱԿ-ը ներկայացրել է 2020-2021 թթ. ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը

 |armenpress.am|

ՄԱԿ-ը ներկայացրել է 2020-2021 թթ. ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Ավելի քան 40,4 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել և հատկացվել Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցառումների իրականացմանը, որոնք համակողմանիորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) և դրա շրջակայքից հակամարտության սրման հետևանքով Հայաստան ժամանած 90,000 մարդու կարիքների բավարարմանը: Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնել են Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։  Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ:  Պաշտոնական մեկնարկի ժամանակ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվել են ինչպես Կառավարությանն, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին: Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը: «Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն: Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։   Աննա-Կարին Օստն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հանձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար:  «Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների»,- ասել է նա: Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվել են կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվել ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։
17:03 - 24 օգոստոսի, 2022
Արցախի ՄԻՊ-ը կառավարությանը կոչ է անում բնակչությանը իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին

Արցախի ՄԻՊ-ը կառավարությանը կոչ է անում բնակչությանը իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին

ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն): Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում: Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»,-գրել է պաշտպանը։
16:30 - 24 օգոստոսի, 2022
Տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել ադրբեջանցի փորձագետների՝ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին

Տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել ադրբեջանցի փորձագետների՝ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել:  «Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:  Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:  Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ»:
12:35 - 24 օգոստոսի, 2022
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը |tert.am|

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը |tert.am|

tert.am: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ին «Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները «տեղական փորձագետների» մասնակցությամբ ստուգել են Սարսանգի ջրամբարը։ Նշվում է, որ ստուգման նպատակը Սարսանգի ջրամբարում տեխնիկական մոնիթորինգի իրականացումն էր, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից եկող և ջրամբարից բաց թողնվող ջրի ժամանակացույցը և այլն: Ըստ աղբյուրի՝ «հանդիպումն ու բանակցություններն անցել են փոխըմբռնման և կառուցողականության պայմաններում»։ Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումներն ու այցելությունները այդ տարածք հետագայում կշարունակվեն։ Նշենք, որ Infocom-ի հետ զրույցում Արցախի ՏԿԵ նախարարությունից և ԱԳՆ-ից առայժմ հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ տեղեկության վերաբերյալ։   ԼՐԱՑՈՒՄ․ Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել նշելով․ «ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ԱՀ ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021թ. շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար: Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»,- նշված է պարզաբանման մեջ։   
12:10 - 24 օգոստոսի, 2022
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:
11:44 - 24 օգոստոսի, 2022
Մինչև 2026 թվականը գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ԱԱՀ-ից. հետպատերազմյան Արցախի տնտեսության միտումները

 |armenpress.am|

Մինչև 2026 թվականը գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ԱԱՀ-ից. հետպատերազմյան Արցախի տնտեսության միտումները |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի  տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում: 2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով: Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով: «Միակ ոլորտը, որտեղ պատերազմական ժամանակաշրջանից հետո գրանցվել է աճ՝ շինարարության ոլորտն է, ինչը պայմանավորված է պետության կողմից իրականացվող լայնածավալ բնակարանաշինական ծրագրերով: 2021 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 48.3 տոկոսով»,-ասաց նախարարը: Հետպատերազմյան պետության տնտեսությունը. ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցի գործարարը. Պատերազմական գործողությունների և հետպատերազմյան գործընթացների հետևանքով ահռելի կորուստներ են կրել ինչպես մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունները, այնպես էլ գրեթե մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ընդ որում, ոչ միայն նյութական տեսքով, այլ նաև ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի առումով: Նախարարի խոսքով՝ կառավարության ներկայիս գերխնդիրն է հանդիսանում կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը` կիրառելով խթանիչ ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ և արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որակական բարձր մակարդակ ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունների ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: «Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ծրագրեր գյուղատնտեսության, արդյունաբերության (հանքարդյունաբերության, թեթև և վերամշակող արդյունաբերության) և մի շարք այլ ոլորտներում: Մեր նպատակն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որը կգեներացնի բոլոր այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել անվտանգային խնդիրները և ապահովել բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների շարունակական բարձրացում»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը: Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը հետպատերազմյան Արցախում. Պատերազմից հետո տնտեսական կյանքը բարելավելու և ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը իրագործել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախաձեռնվել է հարկային արտոնությունների մի ծանրակշիռ փաթեթ, որը շոշափում է գրեթե բոլոր հարկատեսակներն՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի հնարավոր թեթևացմանը: «Այսպես, մինչև 2022 թվականը շահութահարկի վճարումից ազատվել են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուների մեծ մասը, իսկ 2023 թվականից շահութահարկի դրույքաչափը սահմանվելու է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը նույն ժամանակահատվածում ազատվել են եկամտային հարկի վճարումից: Մինչև 2026 թվականը Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ավելացված արժեքի հարկից»,-հայտնել է նա: Բաղդասարյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է նաև մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության կողմից անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները: Այսպես, 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում տրվում է գանձապետական հասարակ մուրհակ՝ 5 տարի մարման ժամկետով՝ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: «Գործող ծրագրի շրջանակում շահառու իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում 2023 թվականի հուլիսից վաղաժամկետ ստանալ մուրհակում նշված գումարը, եթե նրանք ներկայացնում են գործարար ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել գործող բիզնեսը կամ նոր բիզնես սկսել»,-նշել է նախարարը՝ հավելելով,որ 2021      թվականին մեկնարկած մյուս ծրագիրը նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագիրն է՝ ուղղված տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը, որը նպատակ է հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց: «Ծրագրի շրջանակներում ընդունվել են թվով 36 հայտ, որից 12-ը՝ գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ի թիվս նոր ծրագրերի, 2021 թվականի ընթացքում շարունակվել են մինչև պատերազմը գործող ՓՄՁ աջակցության մյուս ծրագրերը ևս: Այսպես, 2021 թվականին «Աջակցություն տեղական արտադրողներին» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես, «Մետաքսկոմբինատ», «Մկրտումյան», «Հաթերք-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Գրեյթ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերություններին: «Տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում և կազմակերպմանն աջակցություն, միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում» ծրագրի շրջանակում ապահովվել է արցախյան ընկերությունների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ  2021 թվականի ընթացքում գործող ծրագրի շրջանակում թվով 3 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ կազմակերպված ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի փոխհատուցման նպատակով: «Ծրագրային ապահովման և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 2021 թվականին կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման աշխատանքները: Վերը նշված բոլոր ծրագրերն ու սահմանված հարկային արտոնություններն ըստ նախարարի, ուղղված են Արցախի Հանրապետությունում անխոչընդոտ տնտեսական գործունեության ծավալման նպաստմանը: «Իր վրա վերցնելով հարկային պարտավորությունների գերակշիռ մասը՝ պետությունը խրախուսում է Արցախում գործարար միջավայրի բարելավումը և, ամենակարևորը, կիսում ներդրողների համար հնարավոր բոլոր ռիսկերը: Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության  դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ»,-նշեց նա: Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները. Խոսելով արտահանման վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին՝ նախարար Բաղդասարյանը նշել է,  որ ի թիվս այլ արտադրական ակտիվների և ամբողջական ձեռնարկությունների, ցավոք, թշնամու տիրապետության տակ են մնացել նաև արտաքին շուկաներում արդեն իսկ ճանաչելիություն ձեռք բերած՝ արտահանման կայուն ծավալներ ունեցող արցախյան ձեռնարկությունները: Որոշ դեպքերում արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված արտադրողների մոտ վերականգնողական աշխատանքների իրականացմամբ: «Այս ամենը չի կարող չանդրադառնալ երկրի արտահանման ծավալների և կառուցվածքի վրա, որն առաջացրել է տարբեր բնույթի նոր մարտահրավերներ ու պահանջում է արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման պետական աջակցության ավելի գործուն մեխանիզմների կիրառում: Այս առումով, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում տեղական արտադրանքի արտահանման խթանման և արտադրողներին աջակցության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տեղական արտադրողների արտադրանքի տեսականին արտաքին շուկաներում ներկայացնելուն»,-ասել է Բաղդասարյանը՝ կարևորելով նաև էլեկտրոնային հարթակների ավելի ակտիվ օգտագործումը: Նա հավելել է, որ նախատեսվում է մոտակա ժամանակներում իրականացնել տեղական արտադրողների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և համաժողովներին: «Կշարունակվեն նաև արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցումները: Այդուհանդերձ, արտահանման շուկաներից բացի կարևոր է նաև մեր հայրենակիցների կողմից տեղական արտադրանքի նկատմամբ կողմնորոշման բարձրացումը, ինչպես նաև այդ ապրանքների իրացումը»,-ընդգծել է նախարարը:
11:32 - 24 օգոստոսի, 2022
Կոչ ենք արել չհրդեհել տները, չթալանել ենթակառուցվածքները․ պետական կառույցները որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները․ Հայկ Խանումյան

Կոչ ենք արել չհրդեհել տները, չթալանել ենթակառուցվածքները․ պետական կառույցները որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տներն այրելու դեպքերին՝ նշելով, որ հրապարակում է մի քանի փաստ։ Գրառումը ներկայացնում են ստորև․ «Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ. -Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը: -Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը: -Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար: -Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր: -Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները: Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է): Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն: Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ: Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով: Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է», -գրել է Խանումյանը:
16:59 - 23 օգոստոսի, 2022
Կայացել է ԱԺ 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ

Կայացել է ԱԺ 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ

Կայացել է Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովից։    Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։   Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։   Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։
14:31 - 23 օգոստոսի, 2022
Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

«Ադրբեջանի հաղթանակից հետո» Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։   Ըստ Չավուշօղլուի՝ խոսքը թռիչքների վերաբացման ու առևտրի ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկելուն է վերաբերում։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի ու Թուրքիայի իրականացրած այս երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ։  «Հարավային Կովկասում երկարատև ​​խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանը առաջարկների փաթեթ ներկայացրեց, որին Հայաստանը երկար ժամանակ չպատասխանեց։ Հիմա ստեղծվել է սահմանային հարցերի հանձնաժողով․ այս աշխատանքները պետք է իրականացվեն։ Կա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանց մասին խոսելը Հայաստանին նյարդայնացնում է, բայց սա այն է, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությամբ»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։  Չավուշօղլուի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա ու ասի՝ արդյոք ուզում է խաղաղություն, թե ոչ»։  «Տպավորություն է, թե Ադրբեջանն է Հայաստանից հողեր վերցրել։ Ադրբեջանը արդեն ճանապարհ է կառուցել, խաղաղապահ ուժերն էլ այդտեղ են կանգնելու։ Այդ բնակելի վայրերից դուրս գալիս հայերը այրում ու ոչնչացնում են դրանք։ Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, բայց Հայաստանը նույնպես պետք է իմանա և չզարմանա։ Մեր բարի մտադրությունների մեջ կասկած չկա։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- եզրափակել է Չավուշօղլուն։ 
14:12 - 23 օգոստոսի, 2022
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների՝ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը

ՀՅԴ Բյուրոն տարածել Է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։Ինչպէս 2020 թ. պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։
10:56 - 23 օգոստոսի, 2022
Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար
 |aravot.am|

Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել է մոնումենտալ արվեստի 47 հուշարձան. ԱՀ փոխնախարար |aravot.am|

aravot.am: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանից պատասխանել է հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացվել ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանված մոնումենտալ արվեստի հուշարձանների վերաբերյալ: «Հենց նոր ենք Բերձորից դուրս եկել, վերջին հուշաքարը հանեցինք, եւ բոլոր հուշարձաններն այժմ կենտրոնացված են մի վայրում, այնուհետեւ արդեն համապատասխանաբար կքննարկենք դրանց հարցը»,-ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը: Հավելեց, որ տարբեր առաջարկներ կան դրանց տեղակայման հետ կապված, որոնք դեռ պետք է քննարկեն ու հստակեցվեն. «Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի տարածքում պուրակ կա, Արցախի թեմի հետ ենք քննարկում համապատասխան պուրակ ստեղծելու հարցը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հետ կապված էլ առաջարկություններ ու հետաքրքրություններ կան, պուրակներ ստեղծվեն, եւ այդ հուշարձանները տեղակայվեն»: Պարոն Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկայում լուծումները կգտնվեն: Հետաքրքրվեցինք, թե քանի՞ հուշարձանի մասին է խոսքը: «Հիմնականում հանել ենք մոնումենտալ արվեստի հուշարձանները՝ խաչքարեր եւ հուշակոթողներ: Դրանց թիվը 47-ն է»,-ասաց փոխնախարարը:
17:55 - 22 օգոստոսի, 2022
Տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից
 |news.am|

Տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից |news.am|

news.am: 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազությունից։ ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված եւ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը: Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն եւ, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել: Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին: Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի եւ ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ: Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ:
17:29 - 22 օգոստոսի, 2022
Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ
 |tert.am|

Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ |tert.am|

tert.am: Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, որից միայն մեկն է մնացել գյուղում, միայնակ կին է, ով օգոստոսի 25-ին նույնպես կլքի գյուղը։ Այս մասին ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։ «Բնակիչները հիմնականում տեղափոխվել են ՀՀ։ Մեկ բնակիչ է ցանկություն հայտնել մնալ Արցախում, համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ՝ նրան Արցախում տեղավորելու համար։ Այն տեղահանված բնակիչները, ովքեր մինչև օգոստոսի 25-ը բնակվել են այստեղ, նրանց կտրամադրվի բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ»,- ասաց գյուղապետը։ Հարցին՝ Ներքին Սուսի բնակիչներին իրենց տները այրելու հետ կապված արգելքներ կամ օգնությունից զրկվելու մասին խոսակցություններ եղել են, թե ոչ, Մխիթար Ներսիսյանը նշեց՝ ոչ։ «Բնակիչները դուրս գալուց առաջ իրենց սեփական տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, որ ադրբեջանցիները չգան ու չվայելեն, տներ այրողներ չեն եղել, միայն քանդել են։ Բնակիչները շատ անտրամադիր են, նեղված, անորոշ, մտածում են՝ ինչպես ու որտեղ են ապրելու, դժվար է զրոյից տուն տեղ կառուցելը»,- ասաց Մխիթար Ներսիսյանը։ Վերջինս նշեց նաև, որ հեռանալուց առաջ բնակիչները իրենց հետ տարել են մահացած հարազատների մարմինները։ «7 գերեզման Ներքին Սուսից տեղափոխվել է Հայաստան, արտաշիրիմում են արել և վերահուղարկավորել Հայաստանում։ Գյուղում նաև խաչքարեր, հուշարձաններ կային, բոլորը հանվել են գյուղից»,- ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ  Քաշաթաղի շրջանի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ 
15:47 - 22 օգոստոսի, 2022
«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք»․ բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի
 |tert.am|

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք»․ բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի |tert.am|

tert.am: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի։ Նրանք պահանջում էին իշխանություններից՝ թույլ չտալ, որ հանձնվեն հայկական բնակավայրերը: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովրդին համոզել են, թե կորցրածը հնարավոր չէ հետ բերել, բայց այն կարող են հետ բերել միայն համախմբման, պահանջատեր լինելու միջոցով:  «Մենք պետք է, չէ՞, աշխարհին ցույց տանք, որ պահանջատեր ենք, եթե ցույց չտանք, աշխարհի շատ պետքն է՝ դու պահանջատեր ես, թե՞ ոչ: Մենք ի սկզբանե ցանկանում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց, բայց մեզ ասացին, որ չենք կարող շենքին մոտենալ: Չեն թողնում դրոշներ փակցնել, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի  Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ 
15:11 - 22 օգոստոսի, 2022