Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կենդանաբանական այգին այլ տարածք տեղափոխելու ծրագիր ունենք. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Կենդանաբանական այգին այլ տարածք տեղափոխելու ծրագիր ունենք. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր ունենք՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մեր Կենդանաբանական այգու պայմանները մեզ դա թույլ չեն տալիս»,- ասաց Ավինյանը։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ նոր կենդանաբանական այգին կկառուցվի «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։ Վերջինս խոսեց նաև քաղաքապետարանի կողմից անտառտնկման, կանաչապատման ծրագրերի մասին։ «Անտառտնկման աշխատանքներ այս պահի դրությամբ ունենք Եռաբլուրում, Սարալանջում, Համալիրի մոտ։ Բոլոր հին սրճարանները քանդվում են ու հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները։ Երևանում կրկնակի պետք է ավելացնենք կանաչապատման ծավալները»,- ասաց Տիգրան Ավինյանը։
13:11 - 04 ապրիլի, 2023
Փակ է լինելու Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Փակ է լինելու Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է 2023 թ. ապրիլի 4-ից մինչև 2023 թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:   Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զորավար Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները:   Ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:   Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար:
11:07 - 04 ապրիլի, 2023
Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան

Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված քննարկմանը: «Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում: Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձինք, որոնք գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում»,- գրում է նա: Սարգսյանն ընդգծում է, որ որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իր կողմից չի չեղարկվել. «Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ) և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով: Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին: Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները»:
12:00 - 03 ապրիլի, 2023
Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուս
 |tert.am|

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուս |tert.am|

tert.am: Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև հ.40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, հ.1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, որոնք իրար կկապեն Աջափնյակ, Կոնտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: ««Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվեն հ.58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյան փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: 4 նոր շարժակազմով կհամալրվի հ.97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Հ.22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Հ.38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը կբարելավի ներկայի իրավիճակը: Մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը: Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել հ.18, հ.13 միկրոավտոբուսային, հ.47, հ.9, հ.53, հ.54, հ.21 երթուղիները»,- նշեց նա: Ըստ Սարգսյանի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով: Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս:
11:34 - 03 ապրիլի, 2023
«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում
 |news.am|

«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ ապրիլի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Նա տեղի ունեցածն անվանեց շատ արտառոց և վտանգավոր դեպք. «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։  Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի  2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած  փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։
10:53 - 03 ապրիլի, 2023
Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։Քաղաքապետարանից նշել են, որշ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
15:56 - 01 ապրիլի, 2023
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ․ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ։ Այս մասին հայտարարել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղրոդագրության մեջ նշվում է․ «Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։  Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ», - ասաց Արսեն Գասպարյանը։ Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր։ «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել։  Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ։ Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել։ Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի», - ասաց Արսեն Գասպարյանը։ Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում։ Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը։ Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»։ Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում։ «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է։ Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում։ Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը  մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի», - ասաց Արսեն Գասպարյանը։
10:32 - 28 մարտի, 2023
Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին
 |1lurer.am|

Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կորեայի ձոր լցվող շինարարական աղբի խնդրին ու նշեց, որ ահազանգեր է ստանում այս կապակցությամբ: «Մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները: Գրություն էինք ուղարկել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել: Բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- ասաց Ավինյանը:   Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց. «Ձեր նամակից հետո ոստիկանությունը, պարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին: Այստեղ կայացել է խորհրդակցություն, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջին ամսում այս աշխատանքներին տրվեց լայն թափ: Շինարարական թույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության ակտիվ գործունեության ընթացքում: Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել»: Ավինյանի խոսքով՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դրա լուծմամբ: «Ստացվում է՝ մենք գիտենք խնդրի մասին ու չենք կարողանում դեմն առնել: Դա ամոթ է, ամոթ է մեզ բոլորիս: Այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի: Վստահ եմ, որ դրա ռեսուրսը մենք ունենք»,- ասաց Ավինյանը:
12:00 - 27 մարտի, 2023
Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|

Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|

news.am: Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ որոշակի աշխատանքի բաժանում են արել: «Դեռեւս նախորդ տարվանից սկսած Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու երնածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետեւել ամեն անհատական ծրագրին եւ պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու: Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-ասաց Ավինյանը: Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետի պարտականություններն այս պահին կատարում է առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:
11:11 - 27 մարտի, 2023
ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|

ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|

armtimes.com: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսօր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանում փոխարինվող ծառերի աշխատանքների  ընթացքից՝ նախ ճապոներենով ողջունելով նրան. «Կոնիչիուա՛ պարոն Բեգոյան»,- ասաց Ավինյանը: Խոսելով կենսունակությունից զրկված ծառերի փոխարինման աշխատանքների մասին, Բեգոյանը հայտնեց, որ ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի, այնուհետ համատեղ են ընտրվել բուսա և ծառատեսակները, որոնք տնկվելու են Երևանում՝ փոխարինելով կենսունակությունը կորցրած ծառերին: Բեգոյանը հավելեց, որ առաջին փուլով ընտրվել է Մոսկովյան փողոցը, որովհետև նախապես որոշված ծրագրով այնտեղ պետք է տնկվեին ճապոնական սակուրաները, որոնք այժմ նախածաղկման փուլում են: «Պետք է նշեմ, որ սակուրաներն ընդհանուր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված  ծառատեսակների մոտ 4-5 տոկոսն են կազմում: Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն»,- ասաց Բագոյանը՝ նշելով, որ սակուրաների տնկման շուրջ շատ անհասկանալի աղմուկ է բարձրացել և ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ Երևանում սակուրաներ են տնկվելու: Իրականում, ըստ կազմակերպության ղեկավարի, 150 հատ սակուրա է ձեռք բերվել՝ ընդհանուր  փոխարինվող 2500 ծառատեսակից: Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու և ինչպես սկսվեց ծառերի շուրջ աղմուկը: «8-10 հոգի, կազմակերպված, ուղղորդված, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի կողմից ու նրանց շրջանաը ներառող անձանց ու լրատվամիջոցների սոցիալական էջերով հրապարակեցին ինֆորմացիա,թե հասեք-փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, և սա շատ կարևոր է, որ նույն տիկին Վարդանյանը հետո հայտարարեց, թե այո, այդ ծառերը ենթակա էին հատման և փոխարինման: Այնուհետ խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակների հետ: Նախ՝ ինչու ընտրվեցին սակուրաներ հենց այդ հատվածի համար.  մայթն այդտեղ 1 մետր է, շատ նեղ է, մենք այդտեղ գիտակցված ընտրել ենք ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկում էին աղմուկ բարձրացրած 7-8 անձը, մի քանի տարի հետո քանդելու էր մայթը և փակելու էր բնակիչների լույսը»,- պարզաբանեց Բեգոյանը:
10:54 - 27 մարտի, 2023
Երբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի հիմնանորոգման աշխատանքներն, ու ինչ փուլում է ընթացքը |armtimes.com|

Երբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի հիմնանորոգման աշխատանքներն, ու ինչ փուլում է ընթացքը |armtimes.com|

armtimes.com: Երևանի «Հաղթանակ» կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:  Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ձախ կողմում սալիկապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, աջ կողմում դեռևս  խնդիր կա, որի կարգավորմանն են սպասում: «Աջ կողմով խողովակաշարեր են անցնում, «Վեոլիա ջրի» հետ միասին պետք է հասկանանք՝ եթե այդ խողովակաշարերը փոխվելու են, փոխվեն, նոր շարունակենք աշխատանքը, որովհետև այդ հատվածում խնդիր կա»,-նշեց Գասպարյանը: Նա նաև ավելացրեց, որ կփորձեն այս շաբաթվա ընթացքում ավարտել անվահեծերի փոխման աշխատանքները, որպեսզի ճանապարհը հնարավոր լինի երթևեկելի դարձնել: Երևանի փոխքաղաքապետ Տիհրան Ավինյանի հարցին, թե ե՞րբ վերջնականապես կավարտվեն աշխատանքները՝ չհաշված լուսավորության աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց. «Ամենաուշը հունիսի կես՝ ամենավատ սցենարի դեպքում»:  
10:44 - 27 մարտի, 2023
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով
 |hetq.am|

Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով |hetq.am|

hetq.am: Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը» պարզել է, թե քաղաքապետարանը որ ընկերությունից և որքան գումարով է ձեռք բերել այդ ծառատեսակի տնկիները։  Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՈԱԿ-ը գնման պայմանագիր է կնքել «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է այդ գումարի դիմաց մատակարարել ընդհանուր 150 հատ սակուրա ծառատեսակի տնկի։  Ըստ պայմանագրի հավելվածի՝ ՀՈԱԿ-ը ձեռք է բերել 100 հատ «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի» տեսակի տնկի՝ մեկ հատը 72 490 դրամով, 30 հատ «սակուրա ճապոնական սերուի աթա ամանոգավա» տնկի՝ մեկ հատը 62 490 դրամով, 20 հատ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու» տեսակի տնկի՝ մեկ հատը 65 490 դրամով։  Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը 150 սակուրայի համար պետք է վճարեր 10 մլն 433 հազ․ 500 դրամ։ Սակայն փետրվարի 27-ին ՀՈԱԿ-ի և «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որով 150-ի փոխարեն մատակարարվելու է 70 սակուրա․ 50 հատ՝ յուրաքանչյուրը 72 490 դրամով և 20 հատ՝ յուրաքանչյուրը 65 490 դրամով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 934 հազ․ դրամ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տյալներով՝ «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ն 2012 թվականի փետրվարին հիմնադրել է Բալաբեկ Քոչարյանը՝ Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրում։ 2021 թվականից ընկերությունը ղեկավարում է նրա եղբայրը՝ Նարեկ Քոչարյանը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։  Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի։   
19:51 - 24 մարտի, 2023