Կորոնավիրուս

Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը: Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների): Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ։ Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։ Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։ Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։ Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը: Աշխատանքի կազմակերպումը Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։ Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը: Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։ Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, մասնավորապես. ) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց, ) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով), ) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը, ) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով, ) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ) ) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց, ) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն, ) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։ Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ Ի՞նչ է վիրուսըԿորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ: Որո՞նք են ախտանշաններըԱխտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Ինչպե՞ս է տարածվում վիրուսըՎիրուսը տարածվում է մարդուց մարդ. ) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում: ) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով: Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համարԱռողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար: Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբումՎարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում. ) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ) ) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր ) Քրոնիկ հիվանդություններով անձինք ) Մանկահասակ երեխաներ և նորածիններ
17:57 - 20 մարտի, 2020
Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ

Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապվածԱրցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը,Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախի Հանրապետություն՝ բացառությամբ Արցախի Հանրապետության իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի համատեքստում տարբեր երկրների կողմից կիրառվող տարբեր սահմանափակումները :Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված գործող սահմանափակումների վերաբերյալ տեղեկացնում ենք նաև, որ փակ է՝ՀՀ և ՌԴ միջև օդային սահմանը՝ մինչև 2020թ. մայիսի 1-ը։ Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող ՀՀ, Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։ՀՀ և Վրաստանի սահմանը։ Ըստ Վրաստանի կառավարության որոշման` մինչև 2020 թ. ապրիլի 1-ն արգելվում է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստանի տարածք: ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար Վրաստան մուտքն արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։ՀՀ-ԻԻՀ սահմանը։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։Կոնտակտային տվյալներ՝ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժինՀեռ․՝ (+374 47) 94 14 18Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»
17:21 - 20 մարտի, 2020
Մարդիկ դժգոհում են՝ իրենց չեն թեստավորում․ ԱՆ պարզաբանում է՝ որ դեպքերում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում |hetq.am|

Մարդիկ դժգոհում են՝ իրենց չեն թեստավորում․ ԱՆ պարզաբանում է՝ որ դեպքերում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում |hetq.am|

hetq.am: Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի մեծամասնությունը համաճարակաբանորեն կապված է Էջմիածնի հետ։ Այս օրերին Էջմիածնի բնակիչներից ոմանք հայտնել են, որ ունեն կորոնավիրուսին նման մի քանի ախտանիշներ՝ ջերմություն, չոր հազ, դժվար շնչառություն և թուլություն, դիմել են ԱՆ թեժ գծին, սակայն իրենց չեն թեստավորել, քանի որ իրենք ոչ վտանգավոր երկրից են եկել, ոչ էլ շփվել են հաստատված վարակակրի հետ։ ԱՆ-ից առաջարկել են մեկուսանալ։ Առողջապահության նախարարությանը տեղեկացրինք քաղաքացիների ահազանգերի մասին։ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ թեստավորման համար անհրաժեշտ են հստակ ցուցումներ․ «Մեր խորհուրդները հետևյալ են՝ ԱՀԿ նորմերի (Առողջապահական համաշխարհային կազմակերպություն) համաձայն, անձի առաջին գործողությունը պետք է լինի ինքնամեկուսացումը, երկրորդը՝ գոնե մի 14 օր սպասելը։ Այդ 14 օրվա ընթացքում պետք է ի հայտ գան ինչ-որ ախտանշաններ։ Եթե այդ անձը չունենա ջերմության բարձրացում, տատանում, հազ և այլն, ուրեմն արդեն նպատակ էլ չկա թեստավորելու։ Բայց եթե ինչ-որ բան կփոխվի, առողջական այլ ախտանշաններ ի հայտ կգան, անպայման, առաջին հերթին պետք է կապվի իր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, տեղեկացնի է այդ մասին ու արդեն բժշկական ցուցումով, զննությամբ՝ ինքը կարող է ուղղորդվել։ Դա կլինի հաջորդ քայլը , բայց, որպես սկզբի քայլ, եթե այդ անձը վստահ չի՝ ինչ-որ կասկածելի մեկի հետ է շփվել, թե ոչ, դա ինքնամեկուսացման 14 օրն է»։ Լ․ Բաբախայնանն ընդգծեց, որ թեստավորման ցուցման համար, բացի այդ ախտանշանների ակայությունից, կարևոր է, որ անձը վարակակրի կամ վտանգավոր երկրից ժամանած անձի հետ շփված լինի․ «Որպես թեստավորման ցուցում՝ մի քանի բան ենք զուգահեռ դիտարկում՝ և՛ անամնեզը պետք է լինի, և՛ շփման շրջանակը, այսինքն՝ կոնտակտ ունեցած լինի և այլն։ Ճիշտ է, շատերը անհագստանում են, ասում են՝ քաղաքային տրանսպորտով ենք երթևեկել և այլն բայց վիրուսի անցնելու համար պետք է որ այդ հիվանդը կոնկրետ փռշտացած լինի, որ փռշտալու ընթացքում այդ արտազատուքները թռած լինեն, հետո մեկ մետր հեռավորությունը պետք է խախտած լինի, լինի սերտ շփում, խոսակցություն, այսինքն՝ պատճառ լինի, որ  վիրուսը մեկի օրգանիզմից դուրս գա ու հայտնվի մյուսի օրգանիզմում, -ասում է Լ․ Բաբախանյանը։ -Օրգանիզմը պետք է նշաններ տա՝ ջերմություն, հազ, շնչարգելություն և այլն, թե չէ այսպես բոլորը, կուզենան գնան, թեստավորվեն ու ապահովված լինեն։ Իրականում՝ արդյոք կա՞ այդ անհրաժեշտությունը»։ Ավելին՝ hetq.am-ում
17:14 - 20 մարտի, 2020
Գործատուն չի կարողանա աշխատողին ուղարկել իր հաշվին արձակուրդի եւ չվճարել. Կառավարությունը օրենսդրական փոփոխություն կանի |armtimes.com|

Գործատուն չի կարողանա աշխատողին ուղարկել իր հաշվին արձակուրդի եւ չվճարել. Կառավարությունը օրենսդրական փոփոխություն կանի |armtimes.com|

armtimes.com: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: «Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա Կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում, որն առաջիկա շաբաթների ընթացքում կբերի խորհրդարան: Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- տեղեկացրեց պատգամավորը: Իսկ արդյո՞ք այդ փոփոխությունը կտարածվի այս օրերին առաջացած խնդիրների վրա՝ պատգամավորն ասաց, որ այն գրվում է հատուկ այս արտակարգ դրության ընթացքում առաջացած դեպքերի առիթով։ «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներն այսօր հայտարարություն են տարածել, որ իրենց գործատուն հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել: Հայտարարությունում նշվել է, որ աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել այն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:40 - 20 մարտի, 2020
Ալկոգելի շուկան. 11 նոր արտադրող, չվերահսկվող ծավալ և բաղադրություն |hetq.am|

Ալկոգելի շուկան. 11 նոր արտադրող, չվերահսկվող ծավալ և բաղադրություն |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված` Հայաստանում ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրողները շեշտակի ավելացել են, բայց դրանց գները շուկայում էականորեն չեն փոխվել։ Պարզվում է նաեւ՝ դրանց վաճառքի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ձեռքի հակամանրէային ախտահանիչները դուրս են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի վերահսկողության ենթակա արտադրանքների ցանկից։  Այս պատասխանը Արմեն Կոտոլյանը հիմնավորել է Կառավարության 2012թ․ օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011թ․-ի հուլիսի 21-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ։  Տնտեսական մրցակցության պատշտպանության պետական հանձնաժողովը մարտի 14-ին հայտնել էր տեղական 3 ընկերության մասին, որոնք հակամանրէային ախտահանիչ նյութեր են արտադրում։ Դրանք են՝ «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Lina), «Արսանիտ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը` «Ալկոգել»), «Էկոֆորմ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mister Jin)։ Սակայն կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ալկոգել արտադրում է արդեն 5 ընկերություն։  Իրականում, ալկոգելներ արտադրողների ցանկը շատ ավելի մեծ է, որովհետև մի շարք այլ ընկերություններ նույնպես շուկա են ներմուծել նոր ալկոգելեր։ Ի՞նչ որակի են դրանք, ի՞նչ բաղադրություն ունեն, համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին, արդյոք շուկայում եղած բոլոր ալկոգելերը համապատասխան սերտիֆիկացում ունեն, թե ոչ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չգիտի։  Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել էր նաև, որ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացել: Մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսին ևս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հավաստիացրել է, որ ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների մոտ գնաճ չկա: «Նրանց կողմից որևէ դրամով ապրանքի գինը չի բարձրացել։ Հայաստանում սպիրտի պաշարը ևս բավարար է, և դրա գինը ևս չի բարձրացել։ Խոշոր առևտրային ցանցերում երեք ամիս առաջ էլ էր նույն գինը, այսօր էլ»,- նշել է Գեղամ Գևորգյանը։ Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում խոսեց Հայաստանում ալկոգելի և սպիրտի արտադրության ծավալների մասին` հայտնելով, որ բավարար չափով են դրանք արտադրվում: «Հայաստանում օրը 11,000 լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մի մասը` մոտ կեսը, գնում է ալկոգելի արտադրությանը: Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, և ալկոգելի դեֆիցիտը, կարող ենք ասել, որ խուճապային դեֆիցիտ է: Երեք ընկերություն կա, որ արտադրում են, և տեղեկություն ունենք, որ առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը նույնպես կավելանա»: ՏՄՊՊՀ նախագահը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս նկատի ունեն խոշոր արտադրողներին` խոսելով երեք կամ չորս ընկերության մասին, բայց այդ շուկայում, ինչպես ասացինք, կան նաև այլ արտադրողներ։ Բացի դրանից, շուկայում նոր արտադրողներ են հայտնվել, որոնց արտադրանքի վրա նշված չէ նույնիսկ ախտահանիչ նյութի բաղադրությունը։ Խանութներում և դեղատներում մեր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել ենք ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրող մի քանի այդպիսի ընկերություն՝ «Գռօմ» ՍՊԸ, «Վան-Չարտեր» ՍՊԸ, «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ, «Քլին Ֆոամ» ՍՊԸ, «Ֆիդորա» ՍՊԸ, «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ և այլն։ Զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։  «Արսանիտ» ՍՊԸ-ն ախտահանիչներ արտադրող ամենահին ընկերությունն է։ Գործում է 1995 թվականից։ Զբաղվում է գելային և հեղուկ դեղաձևի դեղորայքի արտադրությամբ և մեծածախ վաճառքով: «Արսանիտի» ՍՊԸ-ի «Ալկոգել»-ի մեծածախ գները քիչ են տարբերվում նախկինից, սակայն մանրածախ՝ դեղատներում այն փոքր-ինչ թանկացել է։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կայքում որևէ հեռախոսահամար չկար։  «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն գործում է 2000 թվականից։ Ընկերությունը, մինչ Հայաստանում վարակի տարածումը, շատ քիչ քանակությամբ է արտադրել ալկոգել` միայն պատվերի դեպքում: «Որոշ հիմնարկությունների համար, իրենց պատվերով արտադրել, տվել ենք փոքր քանակով: Այս տեսականին արտադրելու սերտիֆիկատը, ամեն ինչը ունեմ, բայց քանի որ սպառում չի եղել, չեմ արտադրել»,- ասում է ընկերության տնօրեն Արթուր Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ալկոգել լայն թափով սկսել են արտադրել մարտի 1-ից: Օրական արտադրում են 1,5-2 տոննա ձեռքերի ախտահանիչ միջոց` «Լինա» ապրանքանիշով։ Տնօրենի խոսքով` չնայած մեծ պահանջարկին` ընկերությունն արտադրանքի մեծածախ արժեքը չի փոխել` 350մլ-ի արժեքը 800 դրամ է` առանց ԱԱՀ: Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց դեֆիցիտի դեպքում մտածում են Ռուսաստանից ներմուծելու մասին: Արտադրող Արթուր Մելքոնյանի խոսքով` Կառավարությունը ամենօրյա ռեժիմով իրենից տեղեկանում է արտադրանքի ծավալի և գնի մասին: «Ամեն Աստծո օր իմ հետ կապի մեջ ա, զանգում են, ճշտում են` որ ցանցերին ինչքան ապրանք տվեցինք, ինչքան սպառում եղավ, ինչ գնով ենք աշխատում, շփումը ամեն օր կա»,- ասում է Արթուր Մելքոնյանը: «Էկոֆորմ» ՍՊԸ-ի ձեռքի հակամանրէային գելը «Միստր Ջին»-ն է։ Ընկերությունը գրանցվել է 2016-ին։ «Էկոֆորմ» ՍՊԸ-ն զբաղվում է պլաստիկ տարաների, կենցաղային քիմիայի արտադրությամբ, շինանյութի ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը նախկինում ևս արտադրել է սպիրտային հիմքով մանրէասպան գել, և հիմնադիր, տնօրեն Վարդան Բադալյանի խոսքով` ունի համապատասխան սերտիֆիկատը: Հիմա արտադրում են ավելի մեծ ծավալով: «Ընկերությունը բացարձակ իր գները չի փոխել, այն գները, որոնք եղել են 1 տարի առաջ, 2 տարի առաջ, մնացել են անփոփոխ: Առավել ևս բոլոր պետական կառույցներին ընկերությունը մատակարարումը իրականացնում է արտահերթ ռեժիմով, արտոնյալ պայմանով` կիրառելով հատուկ զեղչ»,- ասում է Վարդան Բադալյանը: Ընկերության ղեկավարը չցանկացավ հայտնել, թե օրական մոտավորապես քանի տոննա մանրէասպան գել են արտադրում: Հումքի խնդիր ունե՞ն, թե՞ ոչ հարցին, ընկերության տնօրենը պատասխանեց. «Աշխատում ենք, ու բնականոն հունով ընկերությունը մատակարարումներն իրականացնում է»: «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում ընկերության արտադրանքի 500մլ-ի արժեքը 1600 դրամ է: 2008թ․-ին հիմնադրված «Վան-Չարտեր» ՍՊԸ-ն նույնպես ձեռքերի ախտահանիչ է արտադրում։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Caleus» ապրանքանիշի ալկոգելն արժե 900 դրամ` 250 մլ-ն: Կապ հաստատեցինք ընկերության հետ` փորձելով պարզել, թե երբվանից են արտադրում ալկոգել, ինչ ծավալով և արդյոք ունեն սերտիֆիկատ` փափկեցնող ալկոգել արտադրելու, սակայն ընկերության` Մերի անունով ներկայացուցիչն ասաց, որ ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու: «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ-ն շուրջ 20 օր է՝ նույնպես սկսել է «Ալկոգել» արտադրել։ Գրիգոր Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք նախկինում միայն փոքրաքանակ պատվերի դեպքում են ալկոգել արտադրել կամ իրենց օգտագործման համար, շուկայում վաճառքի չեն հանել։ Այժմ, պայմանավորված պահանջարկով, փորձում են նաև շուկայի համար արտադրել։  «Այս պահին պահանջարկը շատ է, բայց ես տեխնիկապես շատ չեմ կարող արտադրել, իմ արտադրությունը մեծ չի, քանակներ չեմ կարող ապահովել»,- ասում է Գրիգոր Եղիազարյանը։ Մեկ օրվա ընթացքում 200-300 լիտր են կարողանում արտադրել՝ շշալցում անելով տարբեր զանգվածի տարաների մեջ։  Գնային փոփոխություն, ըստ Գրիգոր Եղիազարյանի, չի եղել, ինչպես սկսել է արտադրել և իրացնել, այդպես էլ շարունակում է։ Գրիգոր Եղիազարյանը վստահեցրեց, որ իրենք ունեն ալկոգելի արտադրության սերտիֆիկատ, որը ստացել են Ստանդարտների ազգային ինստիտուտից։  «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն գրանցվել է 2015թ.-ին (նախկին «Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ): Մեկ ամիս է՝ սկսել է «Detox» մաշկի հակասեպտիկ ախտահանիչ միջոց արտադրել։ Դրա 250 մլ-ի արժեքը 1200 դրամ է «Ուրարտու» խանութների ցանցում։ Ընկերության հաշվապահ Կարինեն պատմեց, որ նախկինում՝ տարիներ առաջ, ունեցել են այս միջոցից, սակայն դադարեցրել են արտադրությունը։ Մեկ ամիս առաջ վերսկսել են և այժմ էլ արտադրում ու վաճառում են նույն մեծածախ գներով, ինչ մեկ ամիս առաջ։ «Ալոե Արմլաբ» ՍՊԸ-ի՝ հալվե (ալոե) մշակող և աճեցնող «Aloe Lab»-ը նույնպես 3 օր է՝ ախտահանիչ է սկսել արտադրել ալոեի բաղադրությամբ։ «Ալոեի գելով ալկոգել ենք արտադրում։ Մենք մեծածախ սերտիֆիկացված ալկոգել ենք ձեռք բերում, մեր ալոեի գելն ավելացնում ենք մեջը, փաթեթավորում ու վաճառքի ենք հանում»,- պատմեց «Aloe Lab»-ի մենեջեր Կարապետ Ավագյանը։ Օրական 50-70 լիտր են արտադրում։  «Երկու օր է արտադրել ենք՝ նույն գնով, ֆիքսված գներ են մեզ մոտ, 20 տոկոս զեղչով էլ տրամադրում ենք էն ընկերություններին, ովքեր մեզ մոտից մեծածախ են վերցնում»,-մանրամասնեց Կարապետ Ավագյանը։ Այս ընկերության ախտահանիչ գելի 100 մլգ-ը 1450 դրամով է վաճառվում։  Կենտրոնի դեղատներից մեկում մեր ձեռք բերած «Քլին ֆոամ» ՍՊԸ-ի ալկոգելի պիտակի վրա որևէ բաղադրություն նշված չէ։ Առկա են միայն արտադրողի անվանումը և հասցեն։  Ընկերությունը գրանցվել է 2014թ․։ Սեփականատերը և տնօրենը Դավիթ Պետրոսյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լվացող միջոցներ արտադրել են, սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ այս շաբաթ սկսել են նաև ալկոգել արտադրել՝ հասկանալով, որ պահանջարկ կա։  Ընկերությունը տնտեսական սանիտարահիգիենիկ և լվացքի միջոցներ է արտադրում։ Դրանք պետգնումներով մատակարարում է նաև պետական որոշ գերատեսչությունների։ Մասնավորապես, 2019թ․-ին Արտակարգ իրավիճակների նախարարության հետ երեք պայմանագիր է կնքել։ «Սինուս» ապրանքանիշի հեղուկ օճառներ և մաքրող նյութեր մատակարարել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարանին։ Նույն՝ «Սինուս» ապրանքանիշով է արտադրվում նաև «Ալկոգել»-ը։  Դավիթ Պետրոսյանը, սակայն, ասում է, որ ալկոգել արտադրելու համար արդեն հումքի խնդիր ունեն։ Սպիրտի 1 կգ-ը գնել է 900 դրամով, սակայն հիմա կգ-ը 2000-ից ավելի է դարձել, այսինքն՝ 2,5 անգամ թանկացել է։ Ամենաէժանը «Յունիքիմ» ընկերությունն է մատակարարել, սակայն նրանց մոտ էլ արդեն վերջացել է։ «Էսօր արդեն կանգնելու վրա ենք, կարող է էլ չաշխատենք, որովհետև սպիրտ չկա, սպիրտի գինը 3 անգամ թանկացել է, չենք կարողանում գտնել, իսկ էդ թանկ գներով էլ անիմաստ է մարդկանց 100 մլ-անոց ալկոգելը 1000 դրամով ծախելը։ Հիմա մեր մեծածախ գինը՝ 100 մլն-ն 350 դրամ է՝ էսօրվա դրությամբ։ Սկզբից 150 մլն է էդքան եղել, բայց հիմա շշեր էլ չեն հասցնում արտադրել։ Ամեն ինչ խնդիր է, պահի տակ որտեղից ինչ կարողանում ենք առնել, ըստ դրա էդ պահով աշխատում ենք»,- պատմեց Դավիթ Պետրոսյանը։  Վերջինս հավաստիացրեց, որ ապրանքը սերտիֆիկացրել են, նոր են սկսել արտադրել։ Իսկ բաղադրության բացակայությունը որոշ շշերում կապված են դրանք պատրաստելու և շուկա ներմուծելու շտապողականության հետ։ «Նենց պահ է եղել, որ մեկին կարող է կպցրած լինենք, մեկին՝ ոչ։ Ես էս գիշեր 3 օրվա մեջ առաջին անգամ է, որ քնել եմ, այ տենց վիճակ է եղել մեր մոտ, դա է եղել խնդիրը։ Բայց տարել ենք լաբորատորիա, ստուգել ենք, տեսել են անվնաս է, նոր սերտիֆիկատը տվել են, հանել ենք շուկա այդ ապրանքը»,- հավաստիացրեց Դավիթ Պետրոսյանը։   «Ֆիդորա» ՍՊԸ-ն ձեռքերի խնամքի ախտահանող միջոց արտադրող փոքր ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 2007թ.-ին: Այն հիմնականում զբաղվում է բուսական ծագման յուղերի և ոգեթուրմերի արտադրությամբ: Ընկերության մենեջեր ներկայացած Լուսինեն «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ արտադրել են նաև «Լիլիթ» ապրանքանիշով հակաբակտերիալ խնամքի միջոց՝ 30 մլ տարողությամբ: «էս պահանջարկի հետ կապված որոշեցինք նույն բաղադրությամբ արտադրել «ALCOHAND» անունով, որ մարդկանց ավելի հասկանալի լինի, որ ախտահանող միջոց է»,- նշեց Լուսինեն: Ընկերության «ALCOHAND» ապրանքանիշի ձեռքերի ախտահանող միջոցի 100 մլ-ի մեծածախ գինը 500 դրամ է: Արտադրանքը կարելի է գտնել բոլոր դեղատներում կամ պատվիրել ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով՝ 100 մլ-ն 800 դրամով՝ առաքումը ներառյալ: «Ֆիդորա» ընկերության մենեջերը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ մեծաքանակ պահանջարկի հետ կապված չեն հասցնում առաքում իրականացնել, հազիվ հասցնում են արտադրել: Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց եթե սպառումը շարունակի մնալ ներկա ծավալներով, ապա կունենան տարաների խնդիր: «Մեզ զանգել, հետաքրքրվել են Կառավարության աշխատակազմից, մենք իրենց հետ միշտ կապի մեջ ենք, իրենց ասել ենք շշերի խնդրի մասին, ուզում ենք թույլ տան շշեր ներմուծենք»,- հավելեց ընկերության մենեջեր Լուսինեն: Ընկերության ներկայացուցիչը դժվարացավ նշել, թե օրական քանի լիտր են մատակարարում վաճառքի կետերին. «Ասենք, վերջին ուղարկված արտադրանքի չափը եղել է երևի 1000 հատ 60 մլ, 600 հատ 100 մլ, 500-600 հատ 310 մլ»:  Հաջորդ ընկերությունը, որն արտադրում է ձեռքի հակամանրէային ախտահանիչ ալկոգել, «ԳՌՕՄ» ՍՊԸ-ն է։ Գործում է 2002 թվականից։ Ընկերությունը մաքրող միջոցներ, շամպուններ, օճառներ և այլ նյութեր է արտադրում։ Սակայն կայքի արտադրանքի ցուցակում ձեռքի ախտահանիչ չկա։ Այս ընկերության արտադրած «Sella» ապրանքանիշի ալկոգելը մենք գտանք «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում՝ 330 մլ-ն 890 դրամով: Ըստ ամենայնի, ընկերությունը նույնպես նոր է սկսել արտադրել ալկոգելը։ Ընկերության կայքում նշված հեռախոսահամարը չէր գործում կամ անհասանելի էր, մանրամասներ ճշտել չհաջողվեց։  Մեր ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց Սևան քաղաքի դեղատներից մեկից գնած «Ալկոգել» կոչվող ձեռքի հակամանրէային ախտահանիչ, որի վրա նշված չէ արտադրող ընկերությունը, գրված չէ արտադրանքի բաղադրությունը: Տարայի վրայի մյուս գրառումներն էլ ուղղագրական և համակարգչային սխալներով են: Արտադրանքի բաղադրությունը գելային չէ, ավելի շատ նման է հեղուկ սպիրտի և դեղնավուն է: Տարան բազմաթիվ քերծվածքներով է, այսինքն` առաջին անգամ չի օգտագործվել: Անհայտ ծագման հակամանրէային ախտահանիչը դեղատանը վաճառվել է 350մլ-ն 1600 դրամով: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:21 - 20 մարտի, 2020
ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակում է մտցնում «ոչ կենսական» ուղևորությունների համար

ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակում է մտցնում «ոչ կենսական» ուղևորությունների համար

ԵՄ Հայաստանյանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։ Սահմանափակումը չի անդրադառնա`- ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա,- ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր։Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա՝-առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ,- սահմանապահ աշխատակիցներ,- ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ,- դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում,- տարանցիկ ճամփորդներ,-անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով,- միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք«Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն համակարգված և ուժեղացված բուժզննում։Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։ Ավելին
13:54 - 20 մարտի, 2020
Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone

Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone

Աշխարհում մոլեգնող գրիպի հերթական վիրուսի մասին շատ է խոսվում։ Թերևս դավադրապաշտական հավանական ու անհավանական բոլոր տեսությունները հնչել են։ Տրվել են նաև մասնագիտական հիմնավորված բացատրություններ։ Այնուամենայնիվ, հանրության համար դեռևս բազում չպարզաբանված հարցեր կան։ Ես բացառություն չեմ. իմ հարցերը մնացել են նույնիսկ հիմնական բոլոր տեսակետներն ուսումնասիրելուց հետո։ Հասկանում եմ, որ էմոցիոնալ լարում ունեցող ու բևեռացված միջավայրում շատ դժվար է նման հարցեր ձևակերպել առանց պիտակավորումից ու թիրախավորումից խուսափելու։ Այնուամենայնիվ, փորձելու եմ՝ խնդրելով հարցերին ծայրահեղական դիրքերից չմոտենալ։ Մինչ սկսելն ասեմ նաև, որ որոշակիորեն տարբերակում եմ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Ինձ համար, ի սկզբանե, անհասկանալի էր սովորականից մի փոքր շատ մահացություն ունեցող, վերին շնչուղիներն ախտահարող սովորական հիվանդության նկատմամբ այս աստիճանի ուշադրությունն ու դրա դեմն առնելու արմատական լինելու տեսանկյունից աննախադեպ միջոցառումները։ Բանն այն է, որ գրիպի տարբեր տարատեսակներ, դրանց մուտացված տարբերակներ մշտապես են շրջանառվում։ Դրանց մի մասը մարդու կյանքի համար նվազ վտանգավոր են, իսկ որոշների դեպքում հավանական բարդությունների և դրանցով պայմանավորված մահացության վտանգն ավելի մեծ է։ Որոշների դեպքում խոցելի խմբերը մանկահասակ երեխաներն են, որոշների դեպքում՝ տարեցները և այսպես շարունակ։ Այսպես մարդն ապրում է մարդկության պատմության ողջ ընթացքում։ Այսպես էինք ապրում 3000 տարի առաջ, 1000 տարի առաջ, 50 տարի առաջ, 3 տարի առաջ։ Այսպիսի և վերահաս ավելի մեծ վտանգների ներքո ենք ապրելու նաև ապագայում։ Ինչո՞վ է առանձնանում կորոնավիրուսը նմանատիպ այլ հիվանդություններից, որոնց դեպքում բավարարվում էինք սովորական, դարերով ու տասնամյակներով մշակված վարքագծային կանոններով, իսկ սրա դեպքում աննախադեպ միջոցառումների անհրաժեշտություն առաջացավ։ Դեռ չեմ խոսում, որ տարեցտարի առողջապահական համակարգը կատարելագործվում է, իսկ նրա հանդեպ վստահությունը մեծանում։ Հեռու եմ այն մտքից, որ սա կարող է ինչ-որ ուժային կենտրոնի կողմից լավ մշակած ու իրականացրած դավադրություն լինել։ Ոչ, ինչպես գիտենք և վերը արդեն շեշտեցի, սա ժամանակակից աշխարհում սովորական երևույթ է, որ եղել է, կա և շարունակելու է լինել։ Այլ բան է, որ տարբեր ուժեր, երկրներ, ֆինանսական կենտրոններ սովորել են հօգուտ իրենց օգտագործել նույնիսկ այսպիսի երևույթները։ Պարզապես հիմա կատարելագործվում են օգտագործման եղանակները, և դա վերածվում է մի երևույթի, ինչը նախկինում չենք տեսել, ձեռք է բերում համաշխարհային այնպիսի ծավալներ, որոնք նախկինում չեն եղել։ Սա նաև դուրս է էմոցիոնալ գնահատականներից, հումանիզմից ու բարոյականության մասին առանձին մարդկանց պատկերացումներից։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Սա տեղի է ունենում հավանական կամ անհավանական մահվան առաջ երկիր մոլորակի շարքային բնակչին մեն-մենակ թողնելու, դրանից նրա իռացիոնալ վախերը սնուցելու և իրավիճակից օգուտ քաղելու միջոցով։ Անհնար է գերագնահատել այս հարցում մեդիա դաշտի դերը։ Ժամանակակից մեդիան կախում ունի ոչ թե կամ ոչ միայն ճշմարտացի, ստուգված լուրեր տրամադրելու գործելաոճից, այլև օնլայն տիրույթում հաճախումներից («քլիքերից») և հեռուստահաղորդակցության դեպքում՝ դիտումներից։ Աշխարհն այսօր բախվել է սուտ լուրեր տարածելու անվերահսկելի պրակտիկայի հետ և փորձում է դրանք բացառելու համար կարգավորումներ ներդնել։ Խնդրի լուծման բարդությունն այն է, որ շատ դժվար է հավասարակշռություն գտնել մամուլի անհրաժեշտ ազատության և ֆեյք լուրեր տարածելու անթույլատրելի պրակտիկայի միջև։ Սա գլոբալ հարց է, որը նաև վարքագծային նոր կանոններ է թելադրում։ Եթե նույնիսկ մեդիա կազմակերպությունը շահագրգռված է միայն ճշմարտացի ու ստուգված լուրեր տարածելով, ապա պետք է հաշվի նստի իր վարկանիշի որոշակի անկման հետ, քանի որ արդիական են ցնցող, աննախադեպ նորությունները, վերնագրերը, որոնք հաճախ ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Մինչև դրական առումով առանձնացող մեդիան փորձում է ճշտել լուրերը և հրամցնել ընթերցողին, ապատեղեկատվություն տարածողներն արդեն շրջանցում են նրան և հայտնվում անհասանելի հեռավորության վրա. նրանք միշտ մի քանի քայլ առաջ են և ավելի արդիական։ Հիմա պատկերացրեք՝ մեդիա, որը առավոտից երեկո ներկայացնում է, թե ինչ վատ բան է կորոնավիրուսը, առցանց հաշվիչներ է տեղադրում, թե քանի մարդ է վարակվում այ հենց այս պահին, երբ դուք կարդում եք տեքստը, նրանցից որքանն են մահանում։ Վերջին օրերին հավանաբար դուք էլ նկատած կլինեք, որ հետևելով լուրերին, զգացողություն եք ունենում, որ մահաբեր վարակն ամենուր է, այն անխուսափելիորեն մոտենում է ձեզ և, չնայած դուք մեկուսացած եք, այն վայրկյաններ անց կթակի ձեր դուռը, այս հարցում ձեզ ոչ ոք և ոչինչ չի օգնի։ Այդ զգացողությունը ձեզ ձեր կարդացաց մեդիան է տալիս։ Համեմատենք սա ճշտված լուրեր ու մասնագետների ռացիոնալ կարծիքներ հաղորդող մեդիայի հետ։ Եթե դուք մերժում եք առաջինն ու օգտվում բացառապես երկրորդից, ապա շնորհավորում եմ՝ դուք զերծ կմնաք խուճապից։ Աշխարհում տիրող իրավիճակն ուսումնասիրելով, կարելի է պնդել, որ բնակչության մի զգալի հատված, այնուամենայնիվ, նախընտրում է առաջինը։ Եվ ոչ մի մեդիա կազմակերպություն հնարավորություն չունի զերծ մնալ այս միտումներից։ Լուրերի բոլոր թողարկումները սկսվում և ավարտվում են կորոնավիրուսի մասին տեղեկատվությամբ։ Մոռացվել են պատերազմները, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում, լարված իրավիճակը Լիբիայում։ Կա միայն գրիպ և պետություններ, որոնք հերոսաբար կամ ալարելով պայքարում են աշխարհում ամենատարածված, ամենասովորական հիվանդության դեմ։ Ինչքան աննախադեպ լինի լուրը, այնքան դիտումները շատ կլինեն։ Ինչքան դիտումները շատ լինեն, այնքան ֆինանսական օգուտները շատ կլինեն։ Ինչքան երկար տևի այս ամենը, այնքան եկամուտները մեծ կլինեն։ Հիրավի, ֆինանսական առումով, եթե այս մեդիա առիթը չլիներ, կարելի էր այն ստեղծել։ Այսպես կմտածի յուրաքանչյուր մեդիա կորպորացիայի ցանկացած ֆինանսական տնօրեն, առավել ևս, որ իրենք ոչինչ չեն հնարում, այլ ներկայացնում են իրականությունը՝ աշխարհում կա գրիպի նոր վարակ, դրանով պարբերաբար մարդիկ են վարակվում և դրանից խոցելի շերտի մոտ նաև մահեր են արձանագրվում։ Դե թող փորձագետները տքնեն՝ ապացուցելու, որ դա միշտ է ուղեկցել մարդկությանը, հիմա տեղի ունեցողը սովորական երևույթ է և շարունակելու է ուղեկցել մարդկությանը։ Ըստ էության, ժամանակակից մեդիան համագործակցված կարող է այսպիսի յուրաքանչյուր խնդիր համաշխարհային օրակարգում առաջինը դարձնել։ Օրինակ, տուբերկուլյոզի դեպքում որոշակի բարդությունների կհանդիպի, քանի որ չնայած աշխարհում տարեկան 1,5 մլն մարդ է վարակվում, բայց մնացյալին թվում է, թե իրենք կարող են հուսալիորեն պաշտպանված լինել, իսկ գրիպի դեպքում բոլորը գիտեն, որ այն կարող է անմիջականորեն իրենց էլ առընչվել։ Հիանալի մեդիա առիթ է։ Նույն կերպ, եթե հնարավոր լիներ առցանց հաշվիչ դնել, թե աշխարհում և առանձին ամեն երկրում քանի մարդ է հաշմանդամ դառնում կամ մահանում սպորտով զբաղվելու ժամանակ ու բոլոր լուրերը սկսել դրա մասին տեղեկատվությամբ, ապա, թերևս, հնարավոր կլիներ բոլորին համոզել չզբաղվել սպորտով։ Կարելի էր կարծել, թե երկրների կառավարությունները կարող են կանխել անիմաստ ու վնասարար խուճապը, ինչն, ի վերջո, տնտեսական զգալի վնասների հասցրեց։ Առավել ևս, դա տեղին էր անել, երբ Առողջապահական համաշխահային կազմակերպությունը հայտարարեց, թե տեղին կլինի՝ իրենք ավելի շատ զբաղվեն կեղծ տեղեկատվության դեմ պայքարով, քան բուն պանդեմիայով։ Սակայն սովորաբար կառավարություններին պետք են տարբեր երևույթներ կամ սուբյեկտներ, որոնց դեմ նրանք հերոսաբար պայքարում են և, որ ցանկալի է՝ հաղթում։ Ժամանակի տարբեր կտրվածքներում դրանք թմրանյութերն են, հետո՝ ահաբեկությունը, չարիքի առանցք հանդիսացող պետությունները, կոռուպցիան՝ երբ և ինչ հարմար է տվյալ պահին։ Այսօր դա հիվանդությունն է, և կապ չունի դրանից բխող վտանգը։ Առավել ևս, որ տեղեկատվական այսպիսի հոսքերից ազդված բնակչությունը սկսում է իրենց պաշտպանելու ամենախիստ միջոցներ կիրառելու պահանջ ներկայացնել կառավարություններին։ Վերջիններս գործելու լայն դաշտ են ստանում։ Քաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույն հարցի վերաբերյալ կարելի է կայացնել իրարից բացարձակապես տարբերվող որոշումներ։ Տեսնում ենք, որ ավտորիտար կառավարմամբ առանձնացող որոշ երկրներ թաքցնում են իրական թվերը։ Նույնպիսի կառավարման համակարգ ունեցողները, հակառակը՝ սնում են խուճապը։ Բանն այն է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բթացնում է արդիական այլ խնդիրների սրությունը, ստիպում դադարեցնել բողոքի ալիքները և համախմբվել կառավարության շուրջ՝ հաղթահարելու ամենաարդիական մեկ խնդիր։ Օրինակ, մի երկրում կարելի է ցուցարարներով լի փողոցները դատարկել ընդամենը գրիպով հիվանդացության թվեր հրապարակելով․ անել այն, ինչ նույնիսկ զենքի կիրառմամբ չէր ստացվում։ Մի այլ երկրում, հակառակը, նվազեցնել հիվանդացության ու դրանից մահացության թվերը, որպես քաղաքական գործընթացների, օրինակ՝ ընտությունների կամ հանրաքվեների, վրա դրանք ոչ մի բացասական ազդեցություն չունենան։ Էությամբ նույն մոտեցումն է նաև ժողովրդավար կառավարում ունեցող երկրներում։ Ճիշտ է՝ այստեղ դժվար թե թվեր կեղծվեն, սակայն օրինաչափություններ կարելի է նկատել համարյա բոլոր դեպքերում։ Այն երկրներում, որտեղ կառավարություններից բողոքը մեծ է, իրավիճակն աղետալի է ներկայացվում, որպեսզի մյուս խնդիրները մոռացվեն և համերաշխություն դրսևորվի հիվանդության հաղթահարման գործում։ Այս երկրներում միջոցառումները սովորաբար ավելի խիստ են։ Այն երկրները, որոնց կառավարություններն այսպիսի խնդիր չեն տեսնում, սովորաբար ավելի մեղմ միջոցառումներ են կիրառում։ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ հնարավոր է երկրի բնակչության 70 տոկոսը հիվանդանա և բուժվի, բայց երբ համեմատում ենք Գերմանիայի հանրային կյանքի սահմանափակումներն ու հարևան այլ երկրների սահմանափակումները, ահռելի տաբերություններ կան։ Նույնը՝ Մեծ Բրիտանիայի դեպքում։ Շվեդիան ընդհանրապես հրաժարվել է պայքարել վիրուսի դեմ՝ կարծելով, թե դա բնակչության համար վտանգավոր չէ։ Իհարկե, այս բոլոր դեպքերում կպայքարեն հանուն մահացության դեպքերի նվազեցման։ Ուսումնասիրում ես թվերն ու պարզում՝ հրաշք, հիվանդացության տարածվածության և հիվանդությունից մահացության այս երկրների ցուցանիշները համադրելի են ամենախիստ միջոցները կիրառող երկրների ցուցանիշների հետ։ Վերջին շրջանում խոսվում է համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին։ Խոսվում է ֆոնդային բորսաներում անկման միտումների մասին և այնպիսի տպավորություն է, թե դա ամբողջությամբ կապված է հիվանդության հետ։ Բայց մոռանում ենք, որ բորսաների անկումը սկսվեց ոչ թե կորոնավիրուսից, այլ նավթի գների անկումից, երբ Սաուդյան Արաբիան իջեցրեց արտահանվող նավթի գինը։ Եթե գրիպի համաճարակից տնտեսության անկումը նորմալ երևույթ լիներ, ապա մենք պետք է պերմանենտ անկում ապրող բորսաներ ունենայինք, իսկ տարին մեկ-երկու անգամ՝ կտրուկ անկումներ։ Առանց խուճապի ուղեկցության ընթացող համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա նվազագույն կլիներ։ Իհարկե, խուճապը ազդել է և շարունակելու է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Սակայն խնդիրն ամենևին գրիպի համաճարակը չէ, այլ, թերևս, կառավարվող կամ կառավարման ենթակա խուճապը։ Անզեն աչքով էլ երևում է, որ իրավիճակը կարող է կարճաժամկետ հեռանկարում օգտագործվել ամբողջ ճյուղերի հարստացման համար։ Մեդիայի մասին մենք արդեն խոսեցինք։ Կարող ենք նշել նաև դեղագործական, մանրածախ առևտրի, պարենային ապրանքների արտադրության, նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներ, որտեղ այս խուճապը լրացուցիչ օգուտների կհանգեցնի։ Փոխարենը կտուժեն տուրիզմի, արդյունաբերության որոշ ճյուղեր և այլ ոլորտներ։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ յուրաքանչյուր ճգնաժամ, ի վերջո, հանգեցնում է մանր ու միջին բիզնեսը կլանելու միջոցով խոշոր ընկերությունների հզորացման։ Ճգնաժամերը հանգեցնում են տնտեսության կենտրոնացման և օլիգարխիզացիայի, քանի որ խոշորները անհարմար իրավիճակներին դիմադրելու ավելի մեծ ներուժ ունեն։ Ճգնաժամերը, հատկապես վերջին շրջանում, գնալով սոցիալիզացվում են՝ դրանց բեռն արդեն համարյա ամբողջությամբ հանրության ուսերին է դրվում և բոլորն են վճարում կառավարությունների ու ֆինանսական կենտրոնների սխալների և անհագ ախորժակի համար։ Բայց միշտ ամենատուժած մասը վերջում մնում են ամենաթույլ, խոցելի խավի ներկայացուցիչները։ Հույս փայփայենք, որ գոնե կբացահայտվեն այսպիսի հետևանքների հանգեցրած տեղեկատվական հոսքերի հեղինակներն ու իրական շահառուներն այնպես, ինչպես բացահայտվեցին 2008-ի ֆինանսական ճգնաժամի հեղինակները։ Սա կարևոր է հետագայում նույնը թույլ չտալու համար։ Վերջում, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական բևեռվածության աստիճանը, ավելորդ չի լինի երկու բառ ասել այդ կապակցությամբ։ Պետք չէ Հայաստանը փնտրել այս հոդվածի տողատակերում։ Մենք այստեղ արձագանքողի ռեակտիվ դիրքերում ենք։ Մեր կառավարությանը հարմար կլիներ տեղայնացնել համաճարակի օջախները և հանգիստ գնալ սպասվող հանրաքվեին։ Սակայն աշխարհին ֆեյսբուքով միացած և ապոկալիպտիկ սցենարներ ընկալելու հակված հանրությունը տապալելու էր այն և կառավարող ուժին գամելու էր ֆեյսբուքյան առաջին հարմար պատին։ Հանրաքվեն հետաձգելով և արտակարգ դրություն հայտարարելով, ֆեյսբուքյան կառավարմանն անցած կառավարությունը կայացրեց իր համար միակ ճիշտ որոշումը։ Սրանով նա ի չիք դարձրեց իր նկատմամբ ահագնացող տեղին ու անտեղի քննադատությունն ու իր շուրջ համախմբեց բոլորին, այդ թվում՝ անհաշտ հակառակորդներին։ Այլ հարց է, որ հիվանդության նահանջին  զուգընթաց, տեսնելու ենք, որ ապրում ենք այն նույն Հայաստանում, որտեղ ՍԴ նախագահը դեռևս Հրայր Թովմասյանն է, այն համալրված է ևս 6 անհասկանալի դատավորներով և ունենք կառավարող ուժ, որը, չնայած հեղափոխության ընձեռած լայն հնարավորություններին, անկարող է իրականացնել հեղափոխության պահանջներն ու օրակարգերը։ Վիճելի հարց է, թե այդ իրականությունն ինչ ազդեցություն կունենա գրիպի համաճարակը արժանապատվորեն և հերոսաբար հաղթահարած կառավարության վարկանիշի վրա։ Առողջություն և խաղաղություն բոլորիս։ Սուրեն Սահակյան  
13:04 - 20 մարտի, 2020
Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վիճակագրություն Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269: Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն: Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  14 նոր  դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1: Ղազախստանում ևս վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 20-ն արդեն բուժվել է Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվն այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:  Իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան: Կորոնավիրուսից մահացածների թիվը 144 է: Կանադա Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն: G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա: Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:
12:56 - 20 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 (թարմացվող)

00։13- Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարման խորհուրդը որոշել է  գործարկել մասնավոր եւ պետական հատվածի արժեթղթերի հետգնման ծրագիր` ֆինանսական կայունությանն աջակցելու համար: Խոսքը  750 միլիարդ եվրոյի չափով արժեթղթերի մարման մասին  է՝ մինչեւ 2020 թվականի տարեվերջ: Եվրոպական ֆոնդային շուկաները, որոնք չորեքշաբթի փակվեցին զգալի անկումով, չնայած իշխանությունների կողմից տնտեսությանն աջակցելու համար միլիարդավոր եվրոներ հատկացնելու խոստումներին, հինգշաբթի բացվել են աժի մասին ԵԿԲ որոշման զեկույցներով:|armtimes.com|22։18- Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել դադարեցնել մի շարք ծառայությունների գործունեությունը՝ այդ թվում փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները։ Որոշումը չի վերաբերում մթերային խանութներին, դեղատներին, բենզալցակայաններին, փոստային և բանկային ծառայություններին։Որոշման մասին հայտարարությունն արեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:|AliQ Media|22:06- Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:21:30- Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:21:00- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը: [Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի]20:30- ԱՄՆ միգրացիոն իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն երկրում ապօրինի միգրանտների հետապնդումն ու կալանավորումը հետագա արտաքսման համար, որպեսզի նրանք չխուսափեն դիմել բժշկական օգնության նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում։20:00- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի:  Ապաքինվել է 4025 հոգի, մահացել՝ 2978: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 հոգի գտնվում է տնային մեկուսացման մեջ, հայտնում է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:19:55- Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորվումից 15 մարդ է մահացել, ևս 60-ը` տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Մարդիկ մտադրվել էին դրանով պաշտպանվել կորոնավիրուսից: Ալկոհոլի վաճառքին մասնակցած յոթ անձ ձերբակալվել է, հայտնում է «Հուրիեթ» թերթը:19:50- Սպիտակ տունը նախատեսում է դրամական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. 1000 դոլար յուրաքանչյուր մեծահասակի և 500 դոլար մեկ երեխայի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:19:40- Մոնակոյի արքայազն Ալբերտի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ 62-ամյա արքայազնը կշարունակի աշխատել տանից, նրա առողջական վիճակի համար անհագստանալու որևէ հիմք չկա։ Այս մասին հայտնել է նրա պալատը։19:30- ՌԴ-ում դպրոցները և բուհ-երը հեռավար կարգով են աշխատում, չեղարկվել են բոլոր մարզական և այլ զանգվածային միջոցառումները։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 52 դեպք։ Ընդհանուր հաշվով  վարակվել է շուրջ 200 մարդ։ Այսօր ախտահարվածներից մի տարեց կին մահացել է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում։19:20- Ըստ «ԱզերՏաջ»-ի՝ Ադրբեջանում այսուհետ հակահամաճարակային, սանիտարական, կարանտինային ռեժիմների խախտման դեպքում, որոնք հիվանդությունների տարածման են հանգեցրել կկիրառվի 2.500-ից 5000 մանաթ տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում: Նույն արարքը կպատժվի ազատության սահմանափակմամբ` 3-ից 5 տարի ժամկետով եւ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով, եթե դա մարդու մահվան կամ այլ լուրջ հետեւանքների է հանգեցրել: |news.am|18:30- Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:16։17- Բելգրադի «Նիկոլա Թեսլա» միջազգային օդանավակայանը հինգշաբթի ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) ամբողջովին փակելու է օդային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի Սերբիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 97-ի: |aysor.am|   16։09- Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է: |armenpress.am|   16։07- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք: Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում: |armenpress.am|   16։03- Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Ժանգ Քսիմիմը հայտնել է, որ ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծվել է Ֆուջիֆիլմի դուստր կազմակերպության կողմից, արձանագրել է տվել ոգևորիչ արդյունք Ուհանում ու Շենժենում անցկացված փորձերի ժամանակ։ Փորձերի իրականացմանը մասնակցել է 340 հիվանդ։    13։45- Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ։ |shantnews.am|   13։10- Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ինքնամեկուսացման կանոնները խախտելու ևս 28 դեպք են հայտնաբերել: Ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի։ |aqliq.ge|   12։52- Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։ Մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը,  ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։ |ermenihaber.am|   10։30- Universal Pictures կինոստուդիան կորոնավիրուսի բռնկման հետևանքով մի շարք կինոթատրոնների փակման ֆոնին որոշել է սեփական արտադրության նոր ֆիլմերը ցուցադրել առցանց՝ դրանց պրեմիերայի օրը։ Մեծ Բրիտանիայի կինոթատրոնների բոլոր խոշորագույն ցանցերը հայտարարել են մարտի 18-ից իրենց սրահների փակման մասին, իսկ Իռլանդիայում դրանք արդեն փակվել են: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոդահլիճները նույնպես փակվել են: |tert.am|   10:24- Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 18-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ երկրում ևս մեկ մարդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից: Նախարարը տեղեկացրել է, որ մահացածը 61-ամյա տղամարդ է: ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 191 և մահվան 2 դեպք: |ermenihaber.am|   10։04- ԵՄ տարածքում մարտի 18-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։ Իտալիա-  31506,  2505Իսպանիա-  11178,  491Ֆրանսիա-  7730,  175Գերմանիա-  7156,  13Միացյալ Թագավորություն-  1950,  60Նիդեռլանդներ-  1705,  24Ավստրիա-   1332,  3Նորվեգիա-  1308,  3Բելգիա-  1243,  5Շվեդիա-  1167,  8Դանիա-  1024,  4Պորտուգալիա-  448,  1Չեխիայի Հանրապետություն-  434,  0Հունաստան-  387,  5Ֆինլանդիա-  319,  0Իռլանդիա-  292,  2Սլովենիա-  275,  1Իսլանդիա-  247,  0Լեհաստան-  238,  5Էստոնիա-  225,  0Ռումինիա-  217,  0Լյուքսեմբուրգ-  140,  1Սլովակիա-  97,  0Բուլղարիա-  81,  2Խորվաթիա-  69,  0Լատվիա-  61,  0Հունգարիա-  50,  1Կիպրոս-  40, 0Մալթա-  38, 0Լիտվա-  25 , 0Լիխտենշտեյն-  7,  0Ընդամենը՝  70989,  3309   09։52- Թենիսի ATP և WTA բոլոր մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|   09։49- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայատման ավելի քան 122 000 թեստ։ Գրանցվել է վարակման 147 դեպք, առողջացել է 5 հոգի։   09։46- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։  Գրանցված դեպքեր- 7 038,Մահացության դեպքեր- 97։   09։36- Մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի վիճակագրությունը՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների  Գրացնված վարակներ- 194 909,Մահացության դեպքեր- 7 876։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20
00:16 - 20 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)

23։28- Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց:«Հարգելի հանդիսատես, քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել իր facebook-յան էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք:Եղեք առողջ»,- ասված է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։   21:10- Առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի  դեպք չի գրանցվել: COVID-19-ի կասկածով նախորդ օրը ՀՀ ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են: [ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյան]21:00- Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Դրանք իրենց որոշակի զարգացումների մեջ են: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:40- Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:30- Համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում։ Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են։  [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:10- Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն, եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:00- Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չնայած կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։ Մանրամասների համար կարող եք դիմել «ՍաբերաՏուր» ընկերությանը հետևյալ կապի միջոցներով․Հեռախոս՝ 01 42 61 51 13Էլփոստ՝ [email protected]; [email protected]։19:50-Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք #բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից:  Արտադրատեսակների ցանկը ➡️https://www.gov.am/files/docs/3957.pdf  Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել ՊԵԿ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԱՆ գրավոր համաձայնությունը։ Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա։ [Տիգրան Ավինյան] 19:15- Գանձապետարանում բացված «կորոնավիրուսային վարակի  հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հզր.  դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:19:10- Այսուհետև կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի հետևյալ հղումով` https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/:Այն կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին: [ՀՀ ԱՆ]19:05- Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում: [Տիգրան Ավինյան]18:50- Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի, հայտնել են ավիաընկերությունից: Ավիատոմսերը քաղաքացիներին կվերադարձվեն ավտոմատ կերպով:18:30- Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։ ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝☎️Թեժ գիծ` +374 (60) 620 111Viber և Whatsapp՝ +374 (055) 620 111 [ՀՀ ԱԳՆ]18:10- Այսօր «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները Արթիկ քաղաքում իրականացրել են Կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված իրազեկող ակցիա՝ պաստառները տարածելով ամբողջ Արթիկ քաղաքի բանուկ և մարդաշատ հատվածներում։ Ակցիան իրականացվում է Ռեստարտ - ՀՀ ԱՆ համագործակցությամբ, և շարունակվելու է Շիրակի մարզի մի շարք համայքներում։18:00- Մարտի 19֊ից «Ռոստելեկոմ»֊ը, համագործակցելով ԿԳՄՆ նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu(ch121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։ Հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։17։44- Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։ «Varks.am»-ի երեկվա հայտարարության մեկնաբանությունների դաշտում ՈՒՎԿ-ի հաճախորդները հայտարարում են իրենց պարտավորությունները չկատարելու մասին, սակայն ՈՒՎԿ-ի ֆեյսբուքյան էջը կառավարողները պարբերաբար հեռացնում են այդ բովանդակությամբ մեկնաբանությունները։ |hetq.am|   17։34- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք երկուշաբթի օրվանից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին: Նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: |aysor.am|   17։32- Ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, կարծում եմ՝ դրանք դեռ առջեւում են։ [Դավիթ Անանյան]   17։28- Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ։ Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները։ [Դավիթ Անանյան]   17։23- Այսօր` մարտի 19-ին, ժամը 20:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը: 📍Թեմա` կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և հակազդման առաջիկա գործողությունները:   17։06- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնայի նցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկ իխմբում գտնվողանձանց (ընտանիքների) պաշտպանությա նաշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ ՝կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղայի նապրանքներից և սնունդից կազմված պարենային զամբյուղի ապահովման  հարցը։   17։04- Մենք պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն ենք արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ [ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան]   16։29- Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։ Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին։ [Արարատ Միրզոյան]   16։28- «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չենք մեկնարկել ծրագիրը, քանի որ ուզում ենք ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում։ Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։26- Կորոնավիրուսի տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի  ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:   16։19- Վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպեցինք մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որը շաբաթվա սկզբին արդեն ստացել ենք։ Գործընթացը շարունակական է, քանի դեռ կարիքներ ունենք։ Պետք է շարունակենք աշխատել, հնարավորինս շատ ապրանքատեսակներ հասցնել Հայաստան։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։18- Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով: [ԱՆ]   16։15- Բազմաթիվ դիմումներ, զանգեր ենք ստանում տարբեր պետություններում ապրող մեր հայրենակիցներից։ Դիմում են նաեւ վարչապետին, տարբեր բնույթի հարցեր ունեն՝ հիմնականում կապված Հայաստան մուտք գործելու հետ։ Ամեն մեկի դեպքը մյուսից տարբերվում է, փորձում ենք բոլորին սպառիչ պատասխան տալ, լուծումներ գտնել։ Շատ են դիմում ՌԴ-ից, որտեղից մեր հայրենակիցներն ուզում են ցամաքային ճանապարհով մուտք գործել ՀՀ, սակայն բացատրում ենք, որ դա անել չեն կարող, քանի որ Վրաստանի սահմանը փակ է, հետեւաբար ՀՀ պետք է գան միայն օդային ճանապարհով։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։12- Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Մինչ այս պահն ունենք տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, որը, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունենք, տեղյակ եք՝ կիրակի օրը չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություններ չկան, սակայն մշտական կապը պահում ենք։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։09- Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Իտալիայում եւ Չինաստանում մեր համայնքներն ավելի փոքր են, սակայն Ֆրանսիայում ունենք մեծ համայնք։ Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ այս հիվանդությունն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   15։40- Հարգելի՛ հայրենակիցներ, Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով. 📌առողջապահական կարիքների համար՝✅բժշկական անձնակազմի խրախուսում,✅բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,✅բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, 📌սոցիալական կարիքների համար՝✅Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,✅Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,✅Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: ➡️Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան➡️Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947 [Տիգրան Ավինյան]   15։35- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:   15։07- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ.  ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն  դրամ,  ընդհանուր քանակը 650 վճարում   15։05- Դիմել եմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]   15։02- Այսօր`ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:📍Թեմա` Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հայկական սփյուռքի խոշոր համայնքներում:   15։01- Այսօր՝ ժամը 16:30-ին ,կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը:📍Թեմա` հարկային վարչարարության առանձնահատկությունները արտակարգ դրության պայմաններում:   14։30- Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից: [ԱԳՆ]   14։29- Հաշվի առնելով զարգացումները՝ ամենայն հավանականությամբ մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Օրինակ Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր։ Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո։ [Արսեն Թորոսյան]   14։25- Այս պահին որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղւոմ կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։  [Արսեն Թորոսյան]   14։19- Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, վարչապետի և ՏԿԵ նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի մասին։ Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։ Հանձնարարվել է ջրօգտագործողների ընկերություններին՝ «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, տարեցների, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։   14։17- Եթե մենք թեստավորում ենք 14-րդ օրը ու ստանում ենք բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ վիրուսը մեր օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով։ Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի։ [Արսեն Թորոսյան]   14։14- Կրկնակի վարավելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել։ Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում։  [Արսեն Թորոսյան]   14։06- Իտալիայից ժամանակ քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել ենք ջերմության բարձրացում, տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք։ Մնացած բոլորին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանց փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել։ [Արսեն Թորոսյան]   14։00- Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ։ [Արսեն Թորոսյան]   13։52- Ունենք եւս 7 հաստատված դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։ Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։ [Արսեն Թորոսյան]   13:00- Երկու օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքարավազ, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ։ Վառելիքի խնդիր ևս չունենք: [Նիկոլ Փաշինյան] |tert.am|   12:51- Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը, 2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով։ [Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան]   12:47- Երևանի քաղաքապետարանն անում է պահանջված ամեն ինչ, բայց կորոնավիրուսի դեմ պայաքարում առանց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության արդյունք գրանցել հնարավոր չի լինի: Ես բոլորին խնդրում եմ հանրային վայրերում դիմակներ կրեl, դա առաջին հերթին պետք է նրա համար, որ դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարa8զատնեին: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու նիստին] |24news.am|   12:41- Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին:  Քաղաքացիների այցերից ընդհանրապես խուսափել հնարավոր չէ, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում չեն կասեցրել դատավարական ժամկետները պահպանելու հարցը: |hetq.am|   12:36- Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից։ Հայաստանում ունենալու ենք հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց մեզ տալ ինֆորմացիա իրենց առողջության վերաբերյալ և հավելվածի հարցերին պատասխանելով՝ կկարողանա հասկանալ՝ արդյոք ինքն ունի խնդիր, թե՝ ոչ։ [Տիգրան Ավինյան] |civilnet.am|   12:25- Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։ Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]   12:14- 115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը 115-ից  99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա: [«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց]   12:01- Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.Սպասել դրսում,Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ [Հայփոստ ՓԲԸ]   11։58- Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան։ [Նիկոլ Փաշինյան]   11։52- Այս վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ միջոցներով․ ✅ տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,✅ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին, ✅ սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   ✅ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, ✅ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ, ✅ պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։ [Նիկոլ Փաշինյան]   11։35- Բիզնեսի առնվազն որոշ ոլորտներ ունեն և կունենան ֆինանսական, տնտեսական բարդություններ։ Մենք առաջարկում ենք ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է․ ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ։ [Նիկոլ Փաշինյան]   11։27- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը: [Արսեն Թորոսյան]   11։14- Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան]   10։56- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379: [ՏԿԵՆ]   10։18- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը։ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ: |tert.am|   09։59- Այսօր` մարտի 19-ին, կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   09։38- Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [ԱՆ]   09։02- Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են ✔️«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (077) 61 81 63, (0223) 2 44 47✔️«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (093) 11 99 40, (093) 36 35 17✔️«Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81✔️«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (0224) 2 26 73, (095) 54 44 32✔️«Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79✔️«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ - (0222) 6 30 03: [Կոտայքի մարզպետարան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20
23:30 - 19 մարտի, 2020
Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ  |armenpress.am|

Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվել է 231 հազար 362 մարդ: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 9 հազար 391 է, ապաքինվել է 86 հազար 261 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 177 երկրներում և տարածքներում։ Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:
22:12 - 19 մարտի, 2020