«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ դրամի արժեզրկման մասին |armenpress.am|

Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ դրամի արժեզրկման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ազգային արժույթի որոշակի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, չի պարունակում որևէ ֆունդամենտալ բան, մակրոփոփոխություն տեղի չի ունեցել: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի հարցին: Պատգամավորը խոսեց նոր գնաճային ճնշումների մասին, հետաքրքրվեց, թե նոր գնաճային ճնշումների ֆոնին ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում: «Այո, իհարկե, մի իրավիճակ է ստեղծված աշխարհում, այդ թվում գնաճային երևույթներն այնպիսին են, որ կարծում եմ, հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Եվ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է: Եվ, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն»,-ասաց Մհեր Գրիգորյանը: Անդրադառնալով պատգամավորի մտքին, որ ապրիլից գազի սակագինը բարձրանում է՝ փոխվարչապետը հիշեցրեց, որ գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով ապրիլի 1-ից: «Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման դեպքում վճարվելիք գումարը չի փոփոխվելու: Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում այսօր գինը 1400 դոլար էր, եթե չեմ սխալվում: Այդ իմաստով, կարծում եմ, որ ճնշումները բալանսավորված կլինեն: Բայց, բնականաբար այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ թիրախային աջակցություն իրականացնել, և կիրականացնենք: Ես կարծում եմ, որ բյուջեի պահուստաֆոնդը բավարար է, որ նման միջոցառումներ ֆինանսավորվեն»,-ասաց փոխվարչապետը: Պատգամավորը հետաքրքրվեց նաև Ուկրաինայից հնարավոր վերադարձող հայրենակիցների համար առանձին աջակցության ծրագրերի քննարկումներ կա՞ն, նա  հիշեցրեց ազգային արժույթի արժեզրկման մասին: «Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ես չեմ կարծում, որ կա մի որևէ հատված՝ վերաբերի մարդկանց, կապիտալի, թե ընթացիկ հաշվի շարժի, որ ՀՀ-ն ի վիճակի չլինի այսօր կազմակերպել և ապահովել՝ ըստ մեր հայրենակիցների պահանջի: Դա միանշանակ է, այդ հարցը մեր օրակարգում է և քննարկվում է այս իրավիճակում»,-ասաց փոխվարչապետը: Անդրադառնալով արժույթի հետ կապված պատգամավորի մտքին՝ Գրիգորյանն ասաց. «Դա էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում: Վստահ եղեք, որ այդպես է: Ոչ մի մակրոփոփոխություն տեղի չի ունեցել, որը նպաստում է արժեզրկման»,-եզրափակեց փոխվարչապետը:
17:22 - 02 մարտի, 2022
Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումն անցնում է առանց ընդդիմության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Խաչատուրյանն այժմ անկուսակցական է: Նախկինում «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ էր: «Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու նախագահի բարձր պաշտոնը: Իր քաղաքական խոհեմությամբ ու լայնախոհությամբ Վահագն Խաչատուրյանը միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը նման պատմական ժամանակներում իրագործել: Եւ ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ ՔՊ-ն առաջադրել է Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում:
11:11 - 02 մարտի, 2022
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ն առաջարկում են հրավիրել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ |armenpress.am|

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ն առաջարկում են հրավիրել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մարտի երկրորդ տասնօրյակում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով։ Ազգային ժողովի իր ելույթում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, քանզի, օգտվելով առիթից, Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը, նկատի ունենալով գյուղի այգիները՝ մարդկանց ապրուստի միակ միջոցը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, ցայժմ նիստ չի հրավիրել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը հույս հայտնեց, որ միջխորհրդարանական նիստ հրավիրելու առաջարկը չի մերժվի։ Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ անցյալ շաբաթ նույն պահանջով Արցախի ԱԺ նախագահին են դիմել նաև Արցախի ԱԺ-ի երեք ընդդիմադիր խմբակցություններ։
17:51 - 01 մարտի, 2022
Բենզինի շուկայում կան խնդիրներ. Գեղամ Գևորգյան |armenpress.am|

Բենզինի շուկայում կան խնդիրներ. Գեղամ Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բենզինի շուկայում կան խնդիրներ, հարուցված քրեական գործեր. Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը հայտնում է նաև, որ շուկայում նոր խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ, օրինակ, Իրանից ներմուծվող դիզվառելիքի, բենզինի գներն իջել են: Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին Թադևոս Ավետիսյանը նշեց՝ իր մոտ տպավորություն է, թե ՄՊՀ-ն ջանք չի խնայում՝ հիմնավորելու, թե ինչու պետք է  բենզինի և դիզվառելիքի գինը սահուն կերպով բարձրանա՝ միջազգային շուկաներով պայմանավորված: «Իսկ, երբ միջազգային շուկաներով պայմանավորված պետք է նազի, ինչո՞ւ այդ նույն կերպով նույն հիմնավորմամբ չի նվազում»,-ասաց պատգամավորը: Նա նշեց՝ այս օրերին բենզինի, դիզվառելիքի գնաճ կա նորից՝ հետաքրքրվեց, թե արդյոք Մրցակցության պետական հանձնաժողովն ունի՞ գնահատում, օպերատիվ տվյալներ: Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ առաջարկեց պատգամավորին ասել մի գոնե մեկ դեպք, երբ միջազգային շուկայում բենզինի գինն իջել է և Հայատսանում դրա արտացոլումը չի եղել: Եվ, եթե պատգամավորը նման դեպք մատնանշի, ինքը խոստացավ, որ հրապարակային վարույթ կիրականացնի: «Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկը նաև լաբորատոր կարողությունների բացակայությունն էր, որ մենք կարողանայինք համապատասխան հսկողություն անել: Սակայն, կան արդեն հարուցված գործեր, եթե չեմ սխալվում, նաև քրեական՝ տրված նյութերի հիման վրա, որտեղ որակը և քանակը չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուկայում գործող բոլոր տնտեսավարողների հետ կապված ունեն գործընթացներ: Պատգամավորը հավելեց՝ բենզինի շուկայում սեփականատերեր են փոխվել, դա ինչի՞ է բերել: Գևորգյանը պատասխանեց. «Կապիտալի վերաբաշխում տեղի չի ունեցել, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող խաղացողներ: Եվ այդ խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գներն իջել են»:
13:34 - 01 մարտի, 2022
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ ընդդիմության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ ընդդիմության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրենքի նախագիծը: «Հայաստան» խմբակցության ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Աղվան Վարդանյանը: «Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուներից ընդամենը 21 հազար 600 մարդու»,-ասաց Վարդանյանը: Պատագամավորն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին: Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն՝ հետևյալ հիմնավորմամբ. «Հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի համաձայն՝ ՀՀ-ում կենսաաապհովման նվազագւոյն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն»: Հանձնաժողովը Վարդանյանի առաջարկը համարել է խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից: Նախագիծը օրակարգում ներառելու համար քվեարկությանը կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62-ը:
10:56 - 01 մարտի, 2022
Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։«Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է, որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար. 1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին»,-գրել է պատգամավորը:
15:39 - 26 փետրվարի, 2022
ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը: Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքն է զբաղեցրել, այնուհետև «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչությունում է աշխատել, նախ՝ որպես մասնագետ, ապա՝ որպես ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաև՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, դիմելով թեկնածուին ներկայացնող Հռիփսիմե Ստամբուլյանին, հիշեցրեց, որ երբ ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, ընդդիմադիր խմբակցությունից հիշեցնոմ էին նրա քաղաքական կողմնորոշման մասին: Ստամբուլյանն արձագանքեց՝ իրենց թեկնածուն պատգամավոր չի եղել, այլ թեկնածու, կուսակցական չէ, և կկարողանա օբյեկտիվ աշխատել: Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:
15:56 - 22 փետրվարի, 2022
ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

ԵՄ-ն պետք է թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային. Աննա Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում շեշտեց՝ Եվրամիությունը պետք է միանշանակ ու թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Գրիգորյանն այս մասին ասաց Երևանում անցկացվող նիստում: «Անվտանգային մարտահրավերները մեր տարածաշրջանում շարունակում են պահպանվել, մինչդեռ Ադրբեջանը կարծում է, թե հակամարտությունը կարող է լուծվել պատերազմով: Մոտավորապես, 2 տարի առաջ Ադրբեջանը որոշեց, որ կարող է ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել, որն ինքնին ՄԱԿ-ի և Հելսինկյան եզրափակիչակտով երաշխավորված հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Պատերազմը բերեց աղետներ, բայց չլուծեց հակամարտությունը, հակամարտությունը դեռ առկա է: Թշնամությունը, հակահայկականության տարածումը և կոնֆլիկտը խաթարեցին խաղաղ համաձայնագրի հեռանկարը տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Նա հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության գնալ, երբ մինչև հիմա հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ամեն օր ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի, երբ Ադրբեջանը  բռնություն, արյունահեղություն է արել, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում «Ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ ամեն օր Ադրբեջանից շարունակվում են ուժի կիրառման սպառնալիքը, ցինիզմի, ռազմատենչ հռետորաբանության, այլատյացության քարոզչությունը : Դեռ ավելին՝ հենց հիմա ադրբեջանցի զինվորականները շարունակում են իրենց օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքում: Ադրբեջանի վարած այս քաղաքականության պատճառով դժվար է դառնում անվտանգ միջավայրի մասին մտածել մեր տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը: Պատգամավորը, դիմելով գործընկերներին, ընդգծեց, որ, սակայն խորը լռությունը և Եվրոպայի անտարբերությունը , այս ամենն ավելի դժվար են դարձնում: Ըստ նրա՝ պետք է անկեղծ լինենք՝ անվտանգային հարցերի շուրջ կարմիր գծերի մասին խոսելիս: «Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից լիովին աջակցվող պատերազմը կարմիր գիծ չէր պատերազմական հանցագործ Ալիևի և նրա ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, եթե մեր զինվորներին գերեվարելն ու տանջելը կարմիր գիծ չէ, ապա ես պետք է հարցնեմ՝ մենք կողմնակից ենք քաղաքական երկխոսությա՞ն, թե՞ ագրեսիայի, աջակցում ենք քաղաքական երկխոսությա՞նը, թե՞ ագրեսիայի քաղաքականությունը: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը և անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է միանշանակ թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային, երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել մեր տարածաշրջանում»,-եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը:
13:58 - 22 փետրվարի, 2022
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ փոխնախագահը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ փոխնախագահը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, հեռահար հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նաեւ նոր ցեղասպանությունների կանխման համար»,- մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը` այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը` հետագայում նման գործողությունների իրականացումը կանխելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:04 - 21 փետրվարի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Որպես այդ ագրեսիայի արդյունքների ամրագրում՝ 2021-ի հունիսի 15-ին ընդունվեց Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Թևանյանը: Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական մակարդակում Հայաստանի արձագանքը ցույց կտա, որ ՀՀ-ն նետված իրողությունները ընդունում է որպես մարտահրավեր և որ կան կարմիր գծեր, իսկ Հայաստանն անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չի զիջելու: ««Շուշիի հռչակագրով» Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին՝ համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում: «Շուշիի հռչակագրով» Հայաստանի վարած քաղաքականությունը, 90-ականներից սկսած, դիտարկվում է որպես ագրեսիայի դրսևորում, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը: Երրորդը՝ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ ուղղակի հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ներկայացրեց Թևանյանը՝ հավելելով, որ հռչակագրում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Նա շեշտեց՝ այս հռչակագրով փաստացի դրված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը վերացնելու ծրագիր: Ըստ պատգամավորի՝ հայտարարության ընդունումը ՀՀ խորհրդարանի կողմից շատ լուրջ մեսիջ կլինի և հայ ժողովրդին, և միջազգային դաշնակիցներին, և գործընկերներին և հակառակորդներին՝ առ այն, որ ՀՀ-ն չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի իրավունքները: ՔՊ խմբակցության դիրքորոշումը հայտնեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «ՔՊ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով: Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վավերացված կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը: Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չկասեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
11:12 - 21 փետրվարի, 2022
«Հայաստան»  դաշինքը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» դաշինքը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։   «2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էինք եկել հայտարարությամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին: Հայտարարության հիմքը եղել է մեր գործընկեր պատգամավորների՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը և այլ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:   Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:   Թեև Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ հարուցված քրեական հետապնդումները չպետք է խոչընդոտեն պատգամավորի սահմանադրական գործունեությանը, այս իշխանությունները որոշ պատգամավորների նկատմամբ շարունակում են նույն ակնհայտ ապօրինի մոտեցումը: Իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների:   Սակայն ինչպես պատգամավորների ապօրինի կալանավորումները, այդպես էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդյունք ենք ունենալու:   Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին»։
20:23 - 16 փետրվարի, 2022
Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի կարող պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան

Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի կարող պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան

Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շրջանառել այն թեզը, որ իբր «Քենեդու սպանության» հանգամանքները ևս այդ պահին գործող իշխանության պայմաններում են քննել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Որպեսզի մեր հայրենակիցներին հերթական անգամ չմոլորեցնեն, որոշեցի ուսումնասիրել: Կարճ ներկայացնեմ․ ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդու սպանության հանգամանքները իրավապահներին զուգահեռ քննելու համար, Քենեդու թիմակից դեմոկրատական կուսակցության անդամ, այդ պահին արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնը դեպքից 7 օր անց նախաձեռնում է հանձնաժողովի ստեղծում: Հանձնաժողովը ստանում է հենց այդ մարմնի Նախագահ Ուորենի անունը («Ուորենի հանձնաժողով/կոմիտե»): Էրլ Ուորենը այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, որը ստանձնել էր մինչ Քենեդիի նախագահ ընտրվելը և զարմանալիորեն` չէր ազատվել պաշտոնից, ինչպես, օրինակ, կանեին 2018-ից սկսված՝ «ժողովրդավարական» Հայաստանում: Հանձնաժողովը բաղկացած էր ևս 6 անդամից, երկուսը՝ դեմոկրատական կուսակցությունից, երկուսը՝ հանրապետական կուսակցությունից, և երկու ոչ քաղաքական անձ: Պատկերացրեք՝ այսպիսի կազմով է ուսումնասիրվել Նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքները, բայց այն ևս վստահության դեֆիցիտ ունեցել է: Նման ֆորմատով ձևավորված կազմին չմասնակցելու դեպքում կարող էր լինել քննադատության հատկանիշներ ընդդիմադիր ուժերին: Վերհիշենք. ԱԺ իբր քննիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 7-ը իշխանության, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ քաղաքական թիմի մաս կազմած անդամներից: Հանձնաժողովի նախագահը ոչ թե ապաքաղաքական անձ է, այլ հենց քաղաքական թիմի և այդ աղետալի պատերազմի ընթացքում այդ ոլորտի ամեմաբարձր պաշտոնյաներից մեկն է: Առհասարակ, նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող  պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել: Ի դեպ, Մարտի 1-ի փաստահավաք խումբը մոտ էր ԱՄՆ մոդելին, բայց ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս իշխանությունները միայն ապահովում են նահանջ»։
14:27 - 16 փետրվարի, 2022
Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

armtimes.com: «Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, տեղեկությունը սուտ է։ Մենք սովոր ենք, որ ամեն անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»: Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մեղրիում Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:  Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, թե Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փակվելուց հետո այնտեղ Խաչատուր Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:
13:44 - 16 փետրվարի, 2022
Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի է համարում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը: «Թող գան մեր գործընկերները (ընդդիմությունը- խմբ.) գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած օնլայն ռեժիմով աշխատելու են: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ: Լավ մեզ չեք սիրում, դուք ձեզ էլ չե՞ք սիրում: Երբեք մեր գործընկերներին ամոթխած չէի տեսել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանությունը ընդդիմության հետ աշխատել է տարբեր հանձնաժողովներում, բայց այս կարևոր հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը անհասկանալի է համարում: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու զոհված զինծառայողների ծնողներ «Նրանք իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,- ընդգծեց Քոչարյանը:
13:14 - 14 փետրվարի, 2022
Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհրդի` լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե այն պահից սկսած, երբ իշխանությունները հասկացան, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, ինքը դարձավ «ոչ հարմար մարդ»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հրավիրել էր քննարկում` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացման և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմայով: Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Եվ չնայած ԲԴԽ անդամի թեկնածության քննարկմանը Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում էր, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու, սակայն հենց նա էլ ստանձնեց ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Վարդազարյանն այսօր հայտնեց` Ջհանգիրյանը ժամանակին ակնարկել է, որ ցանկություն ունի զբաղեցնել իր պաշտոնը: «Այո՛, նման ազդակներ ստացել եմ, պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել` ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- այսպես արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը Արամ Վարդևանյանի այն հարցին, թե արդյոք ազդակներ եղել են առ այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը: Վարդազարյանը հիշեցրեց` Ջհանգիրյանի թեկնածության քննարկման ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ 65 տարին լրացած անձը իրավունք չունի դառնալ ԲԴԽ անդամ, քանի որ վերջինիս ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են դատավորներին: «Այն ժամանակ ես հիմնավորումները ներկայացրել եմ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամ, դրանից հետո որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին»,- ասաց Վարդազարյանը: Բանախոսը կոչ արեց դատարանների շրջափակումը, դատավորներին կարգապահական վարույթների, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելը և նման այլ երևույթները դիտարկել մեկ դաշտում: Ըստ նրա` այդ ամենը մի նպատակ ունի` ուղղված է դատական իշխանությունը հնազանդ, կառավարելի վիճակում պահելուն: Ավելին՝ hetq.am-ում
17:35 - 11 փետրվարի, 2022