Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար: Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։
16:19 - 26 հոկտեմբերի, 2023
ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին
 |azatutyun.am|

ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների մասին հարցին: Խաչատրյանին մասնավորապես հարցրել էին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խախտումները արձանագրելու և բացառելու համար: «Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք համաձայնագրից, տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, օրը չեմ հիշում, այսինքն, այդ կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շտկումներ կան և խախտումների արձանագրությունների հետ կապված պատասխանատուն է, ըստ պայմանագրի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Եվ վերջերս մենք հարցում ենք ուղարկել ու ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ», - պատասխանեց Խաչատրյանը:
20:47 - 25 հոկտեմբերի, 2023
«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են
 |civilnet.am|

«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են |civilnet.am|

civilnet.am:  Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում։ «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար, հանձնաժողովն էլ համաձայնություն է տվել գործարքին։ Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։ Շուրջ 2 ամիս անց, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։ Դրանով կգրավադրվեն «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը։ Դրանից ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։ Սա որպես ապահովության միջոց է՝ «Արդշինբանկ»-ից վարկ ներգրավելու համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ԱԱԾ-ն գործարքի հարցում առարկություններ չեն ներկայացրել։ «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչու՞ է օգոստոսին մերժված գործարքը հավանության արժանանում հոկտեմբերին, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ նախորդ անգամ բացասական եզրակացությունը եղել էր ԱԱԾ կողմից, իսկ հիմա «որոշման պայմանները փոխվել են, փոխվել է նաև ներգրաված գումարի չափը»։ Չնշելով ներգրավվելիք վարկի չափը՝ Բաղրամյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են ընկերության վերաֆինանսավորմանը. «Ամենագլխավոր նպատակը եղել է թեթևացնել ընկերության հիմնական ֆինանսական բեռը՝ վերցրած վարկերի մարում և այլն։ Կային նաև այլ նպատակներ»,- փոխանցեց Բաղրամյանը։ «Յուքոմ»-ը Հայաստանում ֆիքսված ինտերնետի մատուցման առաջատարն է, ունի սեփական օպտիկամանրաթելային ցանց։ Ընկերությունն ունի շուրջ 1 400 աշխատակիցներ։ «Յուքոմ»-ի ֆիքսված և շարժական կապի ծառայություններից օգտվում է ավելի քան 700 000 բաժանորդ։ Այս տարվա մարտին «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն դարձավ «ՄՏՍ-Հայաստան»-ի երկարամյա նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  
16:28 - 24 հոկտեմբերի, 2023
ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ԱՄԷ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ խթանելու երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը: Նախարարն անդրադարձել է Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ԱՄԷ ներկայացուցչական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և կուրվագծի համագործակցության նոր ուղղություններ: Աբդուլլահ Ալ Մազրուին նշել է, որ ԱՄԷ պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի զարգացումը խթանելու նպատակով:  Նա նաև ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առանցքային դերը երկկողմ գործարար կապերի և հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման գործում: Կողմերը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն են հայտնել փոխանակվելու ունեցած գիտելիքներով և փորձով: Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական միջոցառումները և հրավիրել ԱՄԷ ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 
12:10 - 27 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիային

ՀՀ ԲՏԱ նախարարությունը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիային

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին: Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին լիցենզիա ստանալու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում: «Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք: Թող սա հիմք հանդիսանա մեր համագործակցության, որպեսզի կյանքի կոչվեն նախանշված բոլոր ծրագրերն ու մտադրությունները»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնելու, աջակցելու լաբորատորիայի գործունեությանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքը, ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տիեզերական տեխնոլոգիաներն այսօր բուռն զարգացում են ապրում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ այս գործընթացից: «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, նշել է. «Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»: Այնուհետև նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել նորագույն սարքավորումներով հագեցած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:Նշենք, որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:
16:18 - 08 սեպտեմբերի, 2023
Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք
 |armenpress.am|

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք |armenpress.am|

armenpress.am: Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:   «Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է»,- նշեց Մարտիրոսյանը:  Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:  «Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում:  Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասաց համահիմնադիրը:   Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։  Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։ «Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը»,- ասաց Մարտիրոսյանը:  Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է:  Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։  «Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ»,- նշեց նա:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:16 - 07 սեպտեմբերի, 2023
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի համար, հույս հայտնել, որ Նիդերլանդների հետ ձևավորված գործընկերային դրական փորձը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, իրականացվող ծրագրերն էլ առաջիկայում կընդլայնվեն և նոր շոշափելի արդյունքներ կգրանցեն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի և էլեկտրոնային կառավարման բնագավառներում: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովման հարցերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Նիդերլանդներն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, շեշտել երկու երկրների ընդգծված հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ, որը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդայնման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր, որտեղ նախարարությունն ակտիվ ներգրավվածություն կունենա։ Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:
13:07 - 05 սեպտեմբերի, 2023
ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։ Դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։ Դեսպանը նախարարին է փոխանցել նաև ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդի Ալ-Ֆալասի հրավերը՝ մասնակցելու «Դուբայ ավիաշոու 2023» ցուցահանդեսին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, փոստային կապի ոլորտներում երկու կողմերի հաջող փորձը, քննարկվել են վենչուրային հիմնադրամների, ինկուբատորների և աքսելերատորների միջև գործարար կապերի հաստատման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց կատարել «Ինժեներական քաղաք» և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ԱՄԷ ոլորտային ընկերություններին հրավիրել է մասնակցելու Երևանում առաջիկայում կայանալիք «DigiTec23» և «ԱրմՀայԹեք 2024» ցուցահանդեսներին:  
20:07 - 03 օգոստոսի, 2023
ԲՏԱ նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում եթերազրկումներ չեն լինելու՝ անկախ պարտքերից

ԲՏԱ նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում եթերազրկումներ չեն լինելու՝ անկախ պարտքերից

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ հեռուստաընկերությունները պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել են ոչ պատշաճ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով կուտակված պարտքերի պատճառով հեռուստաընկերությունների հեռարձակման ժամանակավոր դադարեցումներին։   ԲՏԱ նախարարությունից նշում են, որ հեռարձակման որակի հետ կապված հազվադեպ տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում ՀՀՌՑ-ն հրատապ կերպով ուսումնասիրում է խնդիրները և տալիս է համապատասխան լուծում։ Մինչդեռ նախորդող տարիներին սահմանված վճարումները հեռուստաընկերությունների կողմից առավելապես թերակատարվել են, ինչի հետևանքով գոյացել են պարտքեր:   Ընդգծվում է, որ ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տվել մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները կատարելու համար, սակայն վճարումները հիմնականում չեն իրականացվել:   «Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա»,– նշված է հաղորդագրության մեջ։ ԲՏԱ նախարարությունը շեշտում է` որևէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:   Ինչ վերաբերում է ծառայությունների գնագոյացմանը, նախարարությունից հիշեցնում են, որ դեռ 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո կարճել էր հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։   Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանմանը, նախարարությունն ընդգծում է` լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։   Հուլիսի 18-ին հայաստանյան 20 հեռուստաընկերություն հայտարարություն էին տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։  
20:53 - 19 հուլիսի, 2023
ԲՏԱ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԲՏԱ նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:  Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին և այդ առումով առանձնացրել է մարտի 10-12-ը Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը: Նախարարն ընդգծել է, որ շատ տպավորված էր իրանական ընկերությունների՝ հայկական շուկայի համար առաջարկված լուծումներով և հայկական ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամությամբ: Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները բազմաթիվ են, իսկ նախարարության դերն այս գործընթացում ճիշտ հասցեատերերին միմյանց կապելն է: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար երկու երկրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն միմյանց ներուժի և հնարավորությունների մասին ճանաչողության մակարդակը: Դեսպանն առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար:
16:52 - 13 հունիսի, 2023
ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ԲՏԱ Նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստած «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:
13:57 - 07 հունիսի, 2023
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երևան թեք ֆորում 2023»-ին

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երևան թեք ֆորում 2023»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած «Երևան թեք ֆորում 2023» (Yerevan Tech Forum 2K23) բիզնես միջոցառմանը: Այս տարի ֆորումն անցկացվում է «Թվային փոխակերպում. առաջխաղացման ռազմավարություններ» խորագրի ներքո: Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ռոբերտ Խաչատրյանը բացման ելույթում խոսել է արդի աշխարհում տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացման կարևորության մասին և շեշտել, որ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա բարձրորակ, մատչելի, հասանելի ու հուսալի ծառայությունների ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նախարարի խոսքով՝ Հայաստանի 2021-2025 թթ.  թվայնացման ռազմավարության ընդունումն այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն ձեռքբերումներից է: «Ինչպես գիտենք, մեր օրերում առավել քան կարևորվում է տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացումը, և ֆորումի շրջանակում անցկացվող քննարկումները,  համոզված եմ, կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ ու հնարավորություններ: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանի թվայնացման զարգացման և ոլորտի կայացմանն ուղղված քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է այս գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքից: Եվ հուսով եմ, որ «Երևան թեք ֆորումի» շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք ոլորտի առաջընթացի նոր ուղիներ՝ Հայաստանն իրապես տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար», - ասել է նախարարը: Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանք կիրառելու ուղեցույց: Ստեղծվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը: Ավարտին է մոտենում թվային նույնականացման համակարգի (eID) բարեփոխումների գործընթացը։ Մշակման փուլում են գտնվում կիբեռանվտանգության և տվյալների քաղաքականությունների ձևավորման հայեցակարգերը: Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը, Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ինչպես նաև Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քևին Գասքելը։  Պաշտոնական ելույթներին հաջորդել են թեմատիկ պանելային քննարկումները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ֆորումի շրջանակներում մասնակցել է «Հանրային հատվածի թվային փոխակերպում․ կառուցելով կայուն ապագա» թեմայով պանելային քննարկմանը՝ խոսելով թվային աշխարհակարգում Հայաստանի դերակատարման և թվային փոխակերպման միջոցով ազգային մրցունակության բարձրացման կարևության մասին: «Երևան թեք ֆորումը» փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները:
18:47 - 19 մայիսի, 2023
Չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում մենք երկրորդ արբանյակը կունենանք. ԲՏԱ նախարար
 |aysor.am|

Չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում մենք երկրորդ արբանյակը կունենանք. ԲՏԱ նախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ «Գործընթացն ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս սպասում ենք, որ կստանանք վերջնական սարքավորումներն ու կկարողանանք կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի բացումն անել», - նշեց նա։ Նախարարի խոսքով՝ երկրորդ արբանյակի հետ կապված աշխատանքները նախնական փուլում են, դեռ շուկայի ուսումնասիրություն են անում, գնահատում հնարավորությունները, առաջարկները։ «Ես չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում մենք երկրորդ արբանյակը կունենանք, բայց, ամեն դեպքում, աշխատանքներն արվում են», - ասաց նախարարը։
12:13 - 04 մայիսի, 2023
Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|

Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մարտի 11-ին «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման ժամանակ իր ելույթում խոսելով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի զարգացման մասին, հայտարարել էր, որ 2022-ին այս ոլորտի ծավալը գերազանցել է ռեկորդային 1 մլրդ դոլարը։ «2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը»,- հայտնել էր Արշակյանը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել էր Վիճակագրական կոմիտեի 2022-ին և նախորդող տարիներին ԲՏԱ վերաբերող տվյալները և հայտնաբերել, որ դրանք չեն համընկնում նախկինում ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակյանի հայտնած թվերին։ Այս անհամապատասխանությունը, պարզվեց, բացատրություն ունի։ Ըստ Վիճկոմի՝ ՏՏ ոլորտի շրջանառությունը 676,2 մլն դոլար է եղել Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022-ի հունվար-դեկտեմբերին «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտում ծառայությունների ծավալը (շրջանառությունը) կազմել է 294,6 մլրդ դրամ կամ 2022-ի միջին փոխաժեքով 676,2 մլն դոլար։ Նշվում է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտի ցուցանիշի տվյալների աղբյուրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն է։ Նախորդ տարի՝ 2022-ին, ՏՏ ոլորտում արձանագրված 294,6 մլրդ դրամ շրջանառությունը շուրջ 75 տոկոսով ավել է 2021-ին գրանցված 167,7 մլրդ դրամ ցուցանիշից և ռեկորդային՝ վերջին 5 տարիների համար: Փոխխոսնակը պարզաբանում է՝ հաշվարկը այլ կերպ է կատարվել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ իր հայտարարած թվերի հիմքում ընկած է ոչ թե ՏՏ ոլորտի վիճակագրությունը, այլ իր կատարած վերլուծությունը՝ հիմնված ԲՏԱ ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական գործունեության դասակարգիչներում գրանցված շրջանառության տվյալների վրա։ «Ըստ նշված վերլուծության՝ 2022-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը գերազանցում է 425 մլրդ դրամը, իսկ ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում է 43 000-ը»,- հայտնեց Արշակյանը։ Արշակյանը նաև նշեց, որ ԲՏԱ նախարարության և Վիճկոմիտեի հետ քննարկվում է ԲՏԱ ոլորտի ծավալի հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը՝ ներառելով այլ ծառայության տեսակներ ևս։ Պետեկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել այն տնտեսական դասակարգիչներով ոլորտների շրջանառության տվյալները, որոնք նշել էր ԱԺ փոխխոսնակը։ Այսպես, ըստ ՊԵԿ-ի՝ նշված ոլորտների իրացման շրջանառությունը 2020-ին կազմել է 165,1 մլրդ դրամ, 2021-ին՝ 238,4 մլրդ դրամ, իսկ արդեն 2022-ին ծավալը կազմել է ռեկորդային 510,8 մլրդ դրամ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:15 - 12 ապրիլի, 2023