Բողոքի ակցիաներ Երեւանում 2023-ի աշնանը

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Հաջորդ օրը Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնելով ադրբեջանական կողմի պահանջներին։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրվանից Երեւանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Օրեր շարունակ ցուցարարների տարբեր խմբեր փակում են Երեւանի տարբեր փողոցներ, հանրահավաք-քննարկումներ են տեղի ունենում հանրային վայրերում։ Ձեւավորվել են մի քանի շարժումներ՝ Անդրանիկ Թեւանյանի, Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր այլ գործիչների նախաձեռնությամբ՝ «Ազգային կոմիտե», Սուրեն Սահակյանի, Միքայել Նահապետյանի եւ այլ քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Արժանապատվության շարժում», «Ազատազէն» ՌՀԿ նախաձեռնությամբ՝ «Հայաստանի սուվերենության շարժում»։ Քաղաքի տարբեր կետերում ակցիաներ են իրականացնում «Ժողովրդավարական համախմբում», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունները, քաղաքացիների տարբեր խմբեր հավաքվում են պետական ու կառավարական շենքերի, այդ թվում ՌԴ դեսպանատան մոտ, ուսանողները դասադուլներ են իրականացնում։

Տարբեր ժամերի ու տարբեր հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվել է, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ու հանրահավքների հարյուրավոր մասնակիցների։ Կառավարության շենքը հանրահավքների ժամանակ շրջապատել են վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններ։ Նրանց ու ցուցարարների միջեւ երբեմն բախումներ են եղել, որոշ անձինք տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ իր հերթին որոշ դեպքերում ուժ է կիրառել, Հանրապետության հրապարակում բազմամարդ ու լարված բողոքի ակցիայի ժամանակ սեպտեմբերի 19-ին իրավապահները նաեւ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետեւանքով ակցիայի մասնակից անձինք են վիրավորվել։

Անհնազանդության ակցիաներ Երեւանում․ բերման է ենթարկվել Անդրանիկ Թեւանյանը

Անհնազանդության ակցիաներ Երեւանում․ բերման է ենթարկվել Անդրանիկ Թեւանյանը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ի առավոտից, Երեւանում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ, որոնց շրջանակում քաղաքացիները փակում են Երեւանի տարբեր փողոցներ։  Այս պահին փակ է Մյասնիկյան պողոտան, որտեղ ծանր խցանում է առաջացել․ խցանման մեջ է նաեւ պարեկային ծառայության մի մեքենա։ Ցուցարարների մի խումբ ինքնագլորներով փակել էր նաեւ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը, սակայն քիչ անց ոստիկանները հեռացրին դրանք՝ բացելով ճանապարհը։ Մեկ այլ խումբ ցուցարարներ էլ փակել էին Սարյան փողոցը, բայց ոստիկանները դարձյալ բացեցին այն՝ ուժ կիրառելով բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց, այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին։ Հիշեցնենք՝ վերջինս երեկ՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ զանգվածային անհնազանդության ակցիաների կոչ էր արել՝ հորդորելով ժամը 10։00-ից լինել Կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու, որ Կառավարության՝ ժամը 11։00-ի նիստը կայանա։ Նշենք, որ Կառավարության շենքն արդեն իսկ շրջապատված է ոստիկանության մեծաթիվ ուժերով։ Հանրապետության հրապարակում այս պահին իրավիճակը հանդարտ է։   Լուսանկարը՝ Infocom-ի  
09:19 - 22 սեպտեմբերի, 2023
Ցուցարարների կողմից խուլիգանության և ուրիշի գույքը վնասելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ցուցարարների կողմից խուլիգանության և ուրիշի գույքը վնասելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, խափանելով տրանսպորտային եթևեկությունը, հարվածներ են հասցրել փողոցի այդ հատվածով երթևեկող ավտոմեքենային, վնասել այն:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝  խուլիգանության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը վնասելու հատկանիշներով։Կատարվում է նախաքննություն:
18:33 - 21 սեպտեմբերի, 2023
Ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքները շարունակական են լինելու

Ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքները շարունակական են լինելու

Երեկ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն ակցիա էր կազմակերպել։ ՀԿ-ն այսօր հայտարարեց, որ երեկվա հանդիպման արդյունքում ստեղծվել է «Հայաստանի սուվերենության շարժում»-ը, որին միացել են նաև մի շարք անհատներ։  «Հայաստանի սուվերենության շարժման» նպատակը «հայության անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ընդունակ Հայկական պետականության կառուցումն է»։ Շարժումն այսօր հավաք է իրականացնում Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն ակցիայի մասնակիցներին ասաց՝ ինչ սկզբունքով կառուցել են «Ազատազէն» հրաձգարանը, նույն սկզբունքով էլ կոչ են անում միանալ իրենց ու կառուցել մեր երկիրը։ Մեզ հետ զրույցում Իշխան Գևորգյանը նշեց՝ ասվածին ավելացնելու շատ բան չունի, գնում են իրավիճակի վերաբերյալ պլաններ են մշակելու։ Ակցիայի մասնակցիներից Մասիս Շիրոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այս պահին մեզ պարտադրվում է խաղաղություն, սակայն «խաղաղություն լինում է, երբ դու լինում ես ուժային գործոն»։  «Մենք ի վիճակի ենք դիմադրել ադրբեջանական ագրեսիային ու ոչ միայն դիմադրենք, այլ նաև համարժեք պատասխան տանք։ Այս պահին Արցախում հայ զինվորականները կռիվ են տալիս, փոքրաթիվ ուժերով անհավասար մարտերում դիմադրում են, ադրբեջանական «հզոր» բանակը հաջողություն չի կարողանում գրանցել Արցախյան փոքրաթիվ ուժերի դեմ։ Հետևաբար իշխանության ու նաև ընդդիմության կառուցած՝ վերջին երեք տարիների թեզերը, թե մենք գործ ունենք ահեղ թշնամու հետ, ամբողջ կոտրվում են։ Այս պահին արցախցի զինվորականներն այդ թեզերը կոտրում են։ Մենք պետք է պատրաստվենք, սեփական ուժերի վրա հենվելով, կասեցնելու այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ վերջին երեք տարում»։ Մասիս Շիրոյանի խոսքով գործող իշխանությունը, ինչպես նաև ընդդիմությունն իրենց սպառել են, և ակցիայի հիմնական նպատակն ազատվելն է օրվա կառավարությունից։ «Հայաստանի սուվերենության շարժման» հավաքները Նժդեհի արձանի մոտ շարունակվելու են, հետագա անելիքները քննարկվում են։
18:15 - 21 սեպտեմբերի, 2023
Հարվածել են ոստիկաններին, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր նետել․ երեկվա հանրահավաքի առթիվ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Հարվածել են ոստիկաններին, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր նետել․ երեկվա հանրահավաքի առթիվ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի առթիվ ( ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատ)։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։ Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
16:07 - 21 սեպտեմբերի, 2023
Սա համազգային պայքար է. Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին |armeniasputnik.am|

Սա համազգային պայքար է. Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ սկսեցին |armeniasputnik.am|

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսում։   Նշենք, որ ներկայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։   «Սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնենք, կամ գնանք վերջնական տապալման։ Մենք այսօրվանից զանգվածային հացադուլ ենք սկսում։ Մեր նպատակը իշխանություններից ինչ–որ բան պահանջելը չէ։ Բոլոր հոգևորականները, մասնավորապես` վեհափառը, բոլոր մտավորականները, գիտնականները, ակտիվ քաղաքացիները պետք է միանան այս համազգային պայքարին։ Այլ տարբերակ չկա»,– ասաց Պետրոսյանը։   Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։ Քաղաքական գործիչը շեշտեց` երբ լինի համախմբում,, չեն լինի հասարակությանը տարբեր վայրեր ուղղորդելը, սպասեցնելը։   ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
14:07 - 21 սեպտեմբերի, 2023
Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն։  «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ 
23:37 - 19 սեպտեմբերի, 2023