ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա

ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա

Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։ «ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։  Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։  Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։ Կան պետության ռազմավարական շահեր։ Կան խնդիրներ, որոնք դեռ չի հաջողվել հեռացնել տարածաշրջանից։ Ահա թե ինչի մասին պետք է մտածել, անվտանգության, ռազմավարական համագործակցության, քաղաքացիական ենթակառուցվածքի մասին, որոնք պետք է ստեղծվեն՝ հիմնվելով այս տարածաշրջանի անվտանգության վրա։ Դա պետք է անել հանուն ապագա սերունդների, որպեսզի այս տարածաշրջանը լինի առաջադեմ, զարգանա, այլ ոչ թե նրա համար, որ հին խնդիրները գլորեն անդունդը։ Ահա թե ինչու է պետք հաղթահարել տարածաշրջանում առկա խնդիրները»,- նշել Է Զախարովան։
19:21 - 13 հունիսի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը
 |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։ Գերատեսչությունում կարծում են, որ տեղեկությունը տարածում են վրացական ընդդիմադիր աղբյուրները։ «Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։
13:27 - 12 հունիսի, 2024
ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, հարկավոր է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում անել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը»,– նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հավելելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։ «Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։  ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
09:44 - 10 հունիսի, 2024
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին
 |azatutyun.am|

Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է որակում Մոսկվայից հնչած հերթական հայտարարությունը, որ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին: «Նախ խնդրում եմ դադարել մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ որ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում ու ինչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ։ Հերիք են մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարությունները», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի ղեկավարը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, մասնավորապես, զգուշացրել էր, թե «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»: Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ հարց, հավելեց Ալեն Սիմոնյանը. - «Ի՞նչ տեղեկություններ պետք է հասցնենք։ Աբսուրդ է։ Հերիք է մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ ուղիղ և անուղղակի»։
18:45 - 07 հունիսի, 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
 |armenpress.am|

ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»–ին այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը: Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա: «Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–շեշտել է նա: Ըստ փոխարտգործնախարարի՝ լինում են հակասություններ: «Բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,–ասել է նա: ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
19:08 - 06 հունիսի, 2024
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել ՌԴ-ի հետ պաշտպանական աշխատանքին վերադառնալը․ Գալուզին |civilnet.am|

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել ՌԴ-ի հետ պաշտպանական աշխատանքին վերադառնալը․ Գալուզին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «2023-ի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է՝ մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»,- նշել է նա։ Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի։ Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է դրան: Ըստ նրա՝ Հայաստանի «չմտածված քայլերը» կարող են անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման աշխատանքին վերադառնալը: Գալուզինի կարծիքով՝ Երևանում ցանկանում են «օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում»: «Չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մատչումը տվյալների ազգային բազաներ, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
11:17 - 05 հունիսի, 2024
ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար․ Զախարովա
 |armenpress.am|

ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղին, հայտարարել է, որ որպես դաշնակից պետություն՝ ՌԴ-ն միշտ պատրաստ է թիկունք դառնալ ՀՀ-ին՝ ելնելով Երեւանի կարիքներից։ Զախարովան նշել է, որ ջրհեղեղի հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին անմիջապես միացել է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցելով անհրաժեշտ սարքավորումներ, ՌԴ ՊՆ-ն պատրաստակամություն է հայտնել  ներգրավել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի համապատասխան ուժերը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցը քննարկում են նաեւ Հայաստանում գործող մի շարք ռուսական կապիտալով գործող ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը։ «Մեր մասնագետները գործուղվել են դեպքի վայր եւ ՀՀ գործընկերների հետ փնտրում են լուծումներ առաջացած ոչ դյուրին խնդիրների համար՝ միտված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Մեկ անգամ եւս ցավակցում ենք աղետի զոհ դարձած քաղաքացիների հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ-ն շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ջրհեղեղից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելու համար։
16:55 - 30 մայիսի, 2024
Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին․ Մարիա Զախարովա

Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին․ Մարիա Զախարովա

Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ, տուժածներին արագ ապաքինում ենք ցանկանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի մի շարք բնակավայրերում գետերի վարարումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակին։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։ «Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,- նշել է նա։ Զախարովան նաև նշել է, որ Երևանում ՌԴ դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ ԱԳՆ, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի հետ՝ տուժածների շրջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և նույնականացնելու վերաբերյալ համար։   
19:35 - 26 մայիսի, 2024
Հետաքրքիր է՝ որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը․ Զախարովա
 |civilnet.am|

Հետաքրքիր է՝ որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։ Այս համատեքստում Զախարովան մեջբերել է 2020-ի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»։ «Անկեղծ ասած, հետաքրքիր է, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերից ռուսական կողմը ակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքեր է գործադրել կրակի դադարեցմանը հասնելու համար։ Պատերազմի ժամանակ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը վկայող հայտարարություններն ու հաղորդագրությունները, ըստ Զախարովայի՝ հրապարակված են Կրեմլի և արտգործնախարարության կայքերում։ «Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ։ Հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների եռակողմ հանդիպում է կայացել։ Հիշեցնեմ, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ստորագրումը հնարավոր էր դեռ հոկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը համոզել էր Ադրբեջանի ղեկավարին դադարեցնել պատերազմը, վերջինս պատրաստ էր գնալ այդ քայլին, բայց Հայաստանի վարչապետը պնդել է, որ ռազմական գործությունները շարունակվեն։ Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ էր բացել դեպի Ստեփանակերտ։ Սա բոլորը լավ հիշում են»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի նախագահի ջանքերով ի վերջո հաջողվեց հասնել կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը․ «Այդ փաստաթուղթը և դրանից հետո 2021-2022 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունները մնում են այլընտրանք չունեցող ճապարահային քարտեզ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը։ Մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։
15:27 - 23 մայիսի, 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի մտավախությունները հաստատվել են՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Դրա անձնակազմն արդեն առնվազն երկու անգամ ավելացվել է, և նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվել է ԵՄ-ի ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որն առաքելությանը տալիս է առավել բարենպաստ պայմաններ և Հայաստանի տարածքում գործելու ազատություն: Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում, ի հայտ եկած խնդիրների պատասխանների համատեղ որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը», - ասել է Գալուզինը։
11:00 - 15 մայիսի, 2024
Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա
 |azatutyun.am|

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը կստանա բրիտանական թիրախներին հարվածներ հասցնելու իրավունք թե՛ Ուկրաինայում և թե՛ Ուկրաինայի սահմաններից դուրս։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն այսօր ասել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», - նշել է դիվանագետը։ Այդպես նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանը, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը: Մարիա Զախարովան «բացարձակ խելագարություն» է անվանել Դեյվիդ Քեմերոնի այդ հայտարարությունը: «Այն ոչ միայն լեգիտիմ չէ, այն նաև անտրամաբանական է, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակն է հայտարարել», - նշել է Զախարովան:
17:33 - 07 մայիսի, 2024