ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

azatutyun.am: Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի երկու գիտնականները՝ ճարտարագետն ու քիմիկոսը,դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման, հայտնում է Radio France Internationale-ը (RFI): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ «պատիժը համարժեք չէ իրականացված հանցագործությանը»։ «Շատ մեղմ պատիժը է նշանակված, և լիովին անհամաչափ է հանցագործության ծանրությանը», - հայտարարել է դեսպանությունը՝ նշելով, որ կատարվածը գրեթե «ահաբեկչական գործողության փորձ էր»: Ռուսական կողմը կրկին պահանջել է ֆրանսիական իշխանություններից՝ պատշաճ կատարել միջազգային պարտավորություններն ու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ֆրանսիայում օտարերկրյա հաստատությունների անվտանգությունը։ Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։
10:14 - 28 փետրվարի, 2025
Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո |armenpress.am|

Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  «Ուզում եմ հստակեցնել, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային ուժեր և օդային ուժեր համաձայնագրի իրագործումն ապահովելու համար՝ աշխատելով մեր դաշնակիցների հետ, որովհետև դա միակ միջոցն է՝ համոզվելու, որ խաղաղությունը տևական կլինի», - ասել է Սթարմերը։ Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի «կոշտ և արդար»։ «Մենք այսօր քննարկել ենք մի ծրագիր՝ հասնելու խաղաղության, որը կոշտ է և արդար», - ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որպեսզի Ռուսաստանը նորից չհարձակվի։  Վաշինգտոն այցի ժամանակ Սթարմերը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի անունից հրավեր է փոխանցել Թրամփին՝ պետական այցի համար, ինչն ԱՄՆ նախագահն ընդունել է։ 
09:56 - 28 փետրվարի, 2025
Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

Շոյգուն ժամանել է Պեկին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՏԱՍՍ-ը նշում է, որ Շոյգուն Պեկինում կքննարկի անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Անվտանգության խորհուրդը նշում է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։ Փետրվարի 24-ին Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները «երկարատև հեռախոսազրուց» էին ունեցել, քննարկել «համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր»։ Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ չինական կողմը աջակցություն էր հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։ Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։ Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։  
09:36 - 28 փետրվարի, 2025
Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։ «Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող  փաստ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում:  «Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա  պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։
15:58 - 27 փետրվարի, 2025
Հյուսիսային Կորեան փետրվարին Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 3000 զինվորական. հարավկորեական հետախուզություն

 |factor.am|

Հյուսիսային Կորեան փետրվարին Կուրսկի մարզ է ուղարկել մինչև 3000 զինվորական. հարավկորեական հետախուզություն |factor.am|

factor.am: ԿԺԴՀ-ն հերթական ուժերն է ուղարկել Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Զինվորականների տեղափոխումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի սկզբից։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով երկրի ազգային հետախուզությանը, գրում է Current time-ը։ շ Հարավկորեական JoongAng-ը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների, հայտնում է, որ  այս տարվա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մինչև երեք հազար զինվորական։ Նշվում է, որ փետրվարին հյուսիսկորեական զորքերի «Կուրսկի ճակատ» տեղափոխումն իրականացվել է ռուսական բեռնատար նավերով և ռազմական ինքնաթիռներով։ Ըստ աղբյուրների՝ այնտեղ են ժամանել մոտոհրաձգային, ինժեներական և հետախուզական ստորաբաժանումներ, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մարտերին։ Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Ռուսաստանին իր երկրի բանակի և ժողովրդի անփոփոխ աջակցության մասին։ ԿԺԴՀ զինվորականները, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից մարտերին, մեծ կորուստների պատճառով դուրս էին բերվել առաջնագծից։ Այս մասին գրել էր The New York Times-ը 2025 թվականի հունվարի վերջին։ Այն, որ Հյուսիսային Կորեան իր զինուժն ուղարկել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելու, հայտնի էր դարձել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է ժամանել մոտ 11 հազար զինվորական։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ՝ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, ևս 2,7 հազարը վիրավորվել է։ Մոսկվան և Փհենյանը չեն հաստատել, բայց կտրականապես չեն հերքել հյուսիսկորեական զորքերի մուտքը Ռուսաստան և նրանց մասնակցությունը մարտերին։
13:30 - 27 փետրվարի, 2025
ՌԴ-ի սառեցված ակտիվների թեման կարծարծվի Ուկրաինայի շուրջ քննարկումներում. Լավրով |armenpress.am|

ՌԴ-ի սառեցված ակտիվների թեման կարծարծվի Ուկրաինայի շուրջ քննարկումներում. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցն առայժմ հստակորեն չի քննարկվել, բայց այս թեման կարծարծվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր ակտիվներին, որոնք գողացել են ամենից առաջ եվրոպացիները, դուք գիտեք, որ ոչ, այդ մասին կոնկրետ քննարկումներ չեն եղել», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: «Բայց այն, որ այս թեման որպես կարգավորման մաս չի անհետանա, ոչ մի կասկած չկա, դա բնական է», - հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ «դա հասկանում են նաև ամերիկացիները»։ Լավրովի խոսքով՝ «պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների հարցն անհրաժեշտ է դիտարկել, ընդ որում, դիտարկել այն քայլերի հետ, որոնք ի պատասխան ձեռնարկվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, և որոնք այս դեպքում վերաբերում են ամերիկյան ընկերությունների շահերին»: «Սրանք առողջ մտքեր են այն մասին, որ հարկավոր է հրաժարվել քրեական ենթամշակույթի մեթոդներից և հույս չունենալ, որ դրանք անպատասխան կմնան», - ասել է Լավրովը։
17:34 - 26 փետրվարի, 2025
Թուրքիան կաջակցի Ուկրաինայում կարգավորման այն սկզբունքներին, որոնցում ներգրավված կլինեն հակամարտող կողմերը. Ֆիդան |armenpress.am|

Թուրքիան կաջակցի Ուկրաինայում կարգավորման այն սկզբունքներին, որոնցում ներգրավված կլինեն հակամարտող կողմերը. Ֆիդան |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան հանդես է գալիս ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի օգտին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է խաղաղության հասնելու քայլերին։ «Այսօր մենք նույն դիրքորոշումն ունենք։ Ինչպես ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին, այդ թվում՝ այս ուղղությամբ ապագա հանդիպումներ անցկացնելու համար»,-ասել է նա։  Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը։  «Մենք միշտ աջակցել ենք կարգավորման սկզբունքներին, որոնցում ներգրավված են երկու կողմերը՝ խաղաղության հասնելու համար: Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին՝ ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Ուկրաինայի հարցով տարբեր երկրների միջև շփումների ներկա փուլում ակնհայտ է, որ բոլորը համակարծիք են հրադադարի անհրաժեշտության հարցում։ Իհարկե, կարևոր է, որ դա ընդունվի հակամարտող կողմերի կողմից։ Մենք շարունակում ենք աշխատել՝ հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ ներդրում կարող է ունենալ հրադադարի կարգավորման, իրականացման և պահպանման գործում»,- ասել է Ֆիդանը։ 
17:29 - 26 փետրվարի, 2025
Ստամբուլում վաղը կհանդիպեն ՌԴ-ԱՄՆ դիվանագետները․ Լավրով
 |azatutyun.am|

Ստամբուլում վաղը կհանդիպեն ՌԴ-ԱՄՆ դիվանագետները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետները՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը խոչընդոտող հարցերը քննարկելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էր-Ռիյադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ Այս շաբաթասկզբին Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ բանակցությունների ամբողջական փուլ կանցկացնեն՝ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար՝ նշելով, որ անցյալ շաբաթ այդ թեմայով տեխնիկական շփումներ են տեղի ունեցել։ «Այս շաբաթ տեղի կունենան լիարժեք խորհրդակցություններ, որոնք, հուսով եմ, կվերացնեն վերջին տարիներին կուտակված արհեստական խոչընդոտները»,- ասել էր Լավրովը։
15:54 - 26 փետրվարի, 2025
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու մասին Զելենսկու կոչն անլուրջ է անվանել |news.am|

ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու մասին Զելենսկու կոչն անլուրջ է անվանել |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Breitbart News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վայել «լուրջ առաջարկ» չէ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների շրջանակում ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն Ուկրաինայի համար միջուկային զենք խնդրելը։ «Դե, չեմ կարծում, թե նրանց կողմից որևէ մեկն այդ լուրջ առաջարկը կհամարի, և ես չեմ կարծում, որ նրանց միջուկային զենքով զինելը խնդրի լուծում է», -նշել է Ռուբիոն:   «Ես չեմ լսել, որ նա (Զելենսկին) նման բան ասի, այնպես որ, եթե նա դա ասում է, ես չեմ կարծում, որ դա իրատեսական պահանջ է», - ասել է Ռուբիոն: -Մեզ ավելի քիչ միջուկային սպառազինություն ունեցող երկրներ են պետք, ոչ ավելին, և չեմ կարծում, որ դա նրանց խնդիրը կլուծի այնպես, ինչպես իրենք են տեսնում։ Կարծում եմ, որ նրան հիմնարար մարտահրավեր է սպասվում, և դա նորմալ է: Ինչպե՞ս կարող եք վերջ տալ հակամարտությանը, որը չի ավարտվում է և շարունակվելու է, և որն այս կամ այն պատճառով մեկ տարի, երկու կամ երեք տարի հետո հանկարծ նոր պատերազմի չի հանգեցնի: Սրանք հենց այն բաներն են, որոնք պետք է քննարկվեն ցանկացած բանակցություններում։ Բայց ես չեմ կարծում, որ միջուկային զենքն այդ հարցի պատասխանն է»:
10:02 - 26 փետրվարի, 2025
Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի  վերադարձը, ամերիկյան քաղաքականության վերանայումը և Եվրոպայի ռազմավարական անորոշությունը, հանգեցնում են համաշխարհային կարգի խորքային փոփոխությունների։ Տասնամյակներ շարունակ ձևավորված համակարգը աստիճանաբար փլուզվում է՝ ստիպելով տարածաշրջանային և միջազգային դերակատարներին վերաիմաստավորել իրենց դիրքորոշումները։ Ուկրաինական պատերազմի ազդեցությունը Եվրոպայի վրա Կիևը շարունակում է դիմագրավել ռուսական ագրեսիային, բայց արևմտյան ռազմական օգնության անկայունությունը նրա դիրքերն ավելի խոցելի է դարձնում։ Զենքի պակասի պատճառով Ուկրաինան ստիպված է ավելի ճկուն մարտավարություն ընտրել՝ զուգահեռաբար խթանելով իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ Սակայն, նույնիսկ այս պայմաններում, երկիրը շարունակում է մնալ Արևմուտքի օգնության հույսին, քանի որ առանց համաչափ ֆինանսավորման և սպառազինության մատակարարման՝ Մոսկվայի ճնշումը կարող է աճել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը գործում է այլ տրամաբանությամբ։ Չնայած զգալի տեխնիկական և մարդկային կորուստներին՝ Կրեմլը շարունակում է պնդել, որ իր ռազմավարական նպատակը Ուկրաինայում ամբողջությամբ չի փոխվել։ Մոսկվան վերակառուցել է իր տնտեսությունը ռազմական ռեժիմի մեջ՝ բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով պատերազմի սպասարկման վրա։ Ըստ ռազմական և տնտեսական գնահատականների՝ ներկայիս տեմպերով Ռուսաստանը կարող է շարունակել պատերազմը մոտ 1.5 տարի, մինչև նրա ռեսուրսները սկսեն լրջորեն սպառվել։ Այս հաշվարկը հիմնված է հետևյալ գործոնների վրա. Մարդուժի կորուստներ․ Ռուսաստանի զինված ուժերը կրել են մոտ 300,000 մարտական կորուստ, ինչը Կրեմլին ստիպում է իրականացնել մասշտաբային զորահավաքներ՝ նվազեցնելով աշխատուժի մատչելիությունը քաղաքացիական հատվածում։ Ռազմական տեխնիկայի սպառում․ ռուսական բանակը կորցրել է ավելի քան 2500 տանկ, 5000 զրահամեքենա, 1000 հրետանային կայանք։ Չնայած տեղական արտադրության ակտիվացմանը, նոր տեխնիկայի արտադրության արագությունը չի համապատասխանում պատերազմի դաշտում կրած կորուստներին։ Տնտեսական ճնշում․ Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 7%-ը ուղղվում է ռազմական ծախսերին, ինչը լուրջ բեռ է տնտեսության համար։ Պատժամիջոցներն ու արևմտյան տեխնոլոգիաների բացակայությունը դժվարացնում են ռուսական ռազմական արդյունաբերության վերականգնումը։ Արտարժույթի անկայունություն․ ռուբլու արժեզրկումը մեծացրել է ռազմական մատակարարումների արժեքը, ինչը ազդում է նաև սպառազինության վրա։ Եվրոպական անվտանգային միջավայրի փոփոխությունը և նոր ռազմական դաշինքների հնարավոր ձևավորումը Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին որոշ վերլուծաբանների կարծիքով Զելենսկու հայտարարություններից հետո, թե Ուկրաինան պետք է ստեղծի սեփական ՆԱՏՕ, եթե չընդգրկվի դաշինքի կազմում, վերակենդանացել են քննարկումները Եվրոպայում նոր անվտանգության ձևաչափերի ստեղծման հնարավորության մասին։ Այս հայտարարությունն արվել է այն պահին, երբ Եվրոպայում արդեն իսկ նկատվում են տարածաշրջանային ռազմական ինտեգրացիայի խորացման միտումներ։ Մասնավորապես, Լեհաստանի և Շվեդիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը, Գերմանիայում ընտրություններից հետո ձևավորվող նոր արտաքին քաղաքականության շրջանակում որոշակի հայտարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի առանձին ակտիվացումը վկայում են, որ եվրոպական անվտանգության դաշտում նկատվում է ստատուս-քվոյի վերանայման գործընթաց։ Այս ամենի համատեքստում միջազգային վերլուծաբանները ենթադրում են, որ Եվրոպան կարող է ականատես լինել առանձին ռազմական դաշինքների ձևավորմանը, որոնցից ամենաքննարկվողը այսպես կոչված Բալթյան-Կարպատյան դաշինքն է։ Ինչու կարող է ձևավորվել Բալթյան-Կարպատյան դաշինքը Բաց աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր տարածաշրջանային ռազմաքաղաքական ձևաչափի ստեղծումը պայմանավորված է հետևյալ գործոններով․ ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն․ Վաշինգտոնի պոտենցիալ նահանջը եվրոպական անվտանգային քաղաքականությունից և պենտագոնյան բյուջեի կրճատման հնարավորությունը եվրոպական երկրներին ստիպում են մտածել անվտանգության ինքնուրույն ապահովման մասին։ ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնություններ․ Դաշինքի ներսում տարբեր երկրներ ունեն անհամատեղելի օրակարգեր, ինչը դժվարացնում է արագ և միահամուռ արձագանքը արտաքին սպառնալիքներին։ Ռուսաստանի հետագա ռազմական ակտիվության ռիսկերը․ Մոսկվան շարունակում է պահպանել ագրեսիվ դիրքորոշում, ինչը հատկապես վտանգում է Լեհաստանին, Բալթյան երկրներին, Ռումինիային, Ֆինլանդիային և Շվեդիային։ Հնարավոր ռազմական դաշինքի հավանական ռեսուրսները Համատեղ պաշտպանական արդյունաբերություն․ անդամ երկրները արդյունավետ պաշտպանության համար պետք է պարտավորվեն իրենց ՀՆԱ-ի 5-7%-ը տրամադրել ռազմական ոլորտին։ Մշտական ռազմական համագործակցություն․ անհրաժեշտություն է կազմակերպել համատեղ զորավարժություններ, հետախուզական տվյալների փոխանակում և պաշտպանական ծրագրեր։ Ռազմավարական պահուստների ստեղծում․ տնտեսական և ռազմական ռեսուրսների համատեղ կառավարում՝ պաշտպանական արդյունաբերության ներուժի բարձրացման համար։ Տարածաշրջանային պաշտպանական կոորդինացիա․ համատեղ ռազմավարություն Ռուսաստանի սպառնալիքների դեմ՝ ներառյալ արագ արձագանքման խմբերի ստեղծումը։ Անհատական ռազմական ռեսուրսներ․ անդամ երկրները կունենան համատեղ 500 000-600 000 ռազմական անձնակազմ, ինչը մոտավորապես համարժեք է Ուկրաինայում մարտնչող Ռուսաստանի ներկայիս ուժերին։ Դաշինքի երկրներն ունեն 500-ից ավելի արդիականացված տանկեր, 200 F-35 կործանիչ, 100+ «Gripen» և 80 F-16։ Տնտեսական ներուժ․ դաշինքի ընդհանուր ՀՆԱ-ն կկազմի մոտ 5.2 տրիլիոն դոլար (ՊՊԳ հաշվարկով), ինչը մրցակցային է Ռուսաստանի 7.1 տրիլիոն դոլարի հետ։ Եվրոպական հիմնական երկրների արձագանքը Գերմանիա․ չնայած Բեռլինը ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, այս դաշինքը կարող է դիտարկվել որպես գերմանական գերիշխանությանը սպառնալիք։ Պաշտոնական Բեռլինը արդեն կարող է չհետևել իր ավանդական «զուսպ աջակցություն» քաղաքականությանը, սակայն մոտ ապագայում կփորձի խուսափել ռազմական դիմակայության մեջ մտնելու ուղղակի հնարավորությունից։ Ֆրանսիա․ Փարիզը կարող է լինել առավել բաց նոր ռազմավարական դաշինքների գաղափարի նկատմամբ, հատկապես եթե դա կնպաստի Եվրոպայի պաշտպանական ինքնավարության ամրապնդմանը։ Սակայն Ֆրանսիայի դիրքորոշումը կախված կլինի ԱՄՆ-ի արձագանքից և դրա ազդեցությունից ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Այսպիսով, երբ ԱՄՆ-ն վերագնահատում է իր գլոբալ առաջնահերթությունները՝ փորձելով նվազեցնել ներգրավվածությունը եվրոպական հակամարտություններում, Եվրոպան դեռևս չունի հստակ ռազմավարություն և կախված է ԱՄՆ-ի որոշումներից։ Բալթյան-Կարպատյան դաշինքը կարող է դառնալ արդյունավետ լուծում՝ եվրոպական երկրների անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հետագա ընդլայնումը կանխելու համար։ Սակայն դա պահանջում է ոչ միայն ռազմավարական համագործակցություն, այլև քաղաքական վճռականություն, որը ներկայումս բացակայում է ԵՄ-ում։ Հետևաբար, առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն հարցում՝ արդյոք Եվրոպան կկարողանա՞ ձևավորել անկախ պաշտպանական համակարգ, թե՞ կրկին կմնա ԱՄՆ-ի քաղաքական օրակարգի հետևորդը։ Գլխավոր նկարը գեներացրել է արհեստական բանականությունը Նարեկ Ներսիսյան
15:39 - 25 փետրվարի, 2025
Լավրովն այսօր կմեկնի Իրան, որտեղ Արաղչիի հետ, ի թիվս այլնի, կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում
 |tert.am|

Լավրովն այսօր կմեկնի Իրան, որտեղ Արաղչիի հետ, ի թիվս այլնի, կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, երեքշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։«Փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները առարկայորեն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը»,- ասվում է նախարարության կայքում։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։
13:27 - 25 փետրվարի, 2025
Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1212843 Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։
11:04 - 25 փետրվարի, 2025