factor.am: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Ականազերծման իրազեկման և ականազերծմանն աջակցության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։
Սուլեյմանովը նշել է, որ ականազերծման ծառայությանն անհրաժեշտ սարքավորումներն ու շները կներգրավվեն հավատարմագրման գործընթացն ավարտելուց հետո՝ ապրիլի 6-ից։ Աշխատանքները սկսվելու են Իվանյանից։
comment.count (0)