ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Լիովին աջակցում ենք ԵՄ–ին Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ |armenpress.am|

Լիովին աջակցում ենք ԵՄ–ին Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման գործընթացում մեծապես կարևորում է երկրում իրականացվող բարեփոխումները շարունակելը: Հալլա-Ահոն այս մասին ասաց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում:  –Պարոն Հալլա-Ահո, նախ Հայաստան Ձեր այցի շրջանակում ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ եք ունեցել:  –Այս այցի ընթացքում քննարկումներ ունեցանք ձեր վարչապետի, ձեր նախագահի և պատգամավորների հետ որոշ արդիական հարցերիշ ուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրավիճակի և բոլոր կողմերի համար ընդունելի մշտական լուծում գտնելու ուղիների մասին: Այնուհետև, իհարկե, մեծ ուշադրություն դարձրեցինք նաև Հայաստանի եվրոպական հավակնություններին: Ցանկանում ենք հասկանալ, թե արդյոք Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս՝ երկրի ապագայի համար անելիքների վերաբերյալ: Մեզ հյուրընկալողներին հստակ հայտնել ենք, որ լիովին աջակցում ենք Եվրոպական միությանը Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը: Սակայն այդ ճանապարհին կան որոշ խնդիրներ և խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և այլն: Այսպիսով, թե Եվրամիությունը որքան հեռու է պատրաստ գնալ ինտեգրման հարցում, նաև կախված է նրանից, թե ինչի են պատրաստ և ինչ են ցանկանում անել հայերը: Շատ կարևոր է, որ դուք շարունակեք ձեր երկրում իրականացվող բարեփոխումները: Դա Եվրոպական միության համար չէ, դա հենց հայերի համար է: Դրանք Հայաստանին կդարձնեն ավելի դիմակայուն, հասարակությանը՝ ավելի ուժեղ: Եվ ես վստահ եմ, որ դա շատ լավ կլինի հայ ժողովրդի համար: –Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում որոշակի գործընթացներ են սկսվել Եվրամիությանն անդամակցելու հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Եվրամիությունն ինչպե՞ս կարող է նպաստել այս գործընթացին: –Առաջին հերթին, մենք ցանկանում ենք խրախուսել հայերին իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին ես նշեցի: Եվ Հայաստանը պետք է շարունակի ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից բոլոր ոլորտներում՝ եվրոպական կառույցներին հետագա ինտեգրման համար։ Բայց մեր քննարկումների ընթացքում արդեն պարզ դարձավ, որ հայերը ցանկանում են դա անել։ Հետևաբար, այս երկու գործընթացները՝ մի կողմից եվրոպական ինտեգրումը, մյուս կողմից Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալը պետք է ընթանան զուգահեռ։ Ուզում եմ նշել, որ Ֆինլանդիան նույնպես եղել է Ռուսական կայսրության կազմում, և Սառը պատերազմի տարիներին մենք պետք է զգուշորեն հավասարակշռեինք Արևմուտքին որքան հնարավոր է մոտենալն ու միևնույն ժամանակ մեր արևելյան մեծ հարևաններին չհրահրելը: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք ձեր մարտահրավերները, ձեր հեռանկարներն ու տեսակետները: –Նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին, ի՞նչ ակնկալիքներ կան խաղաղության գործընթացից։ Կան սահմանային հարցեր, Ադրբեջանում են դեռ պահվում հայ գերիներ: Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը նպաստել հայ գերիների վերադարձին: – Կարծում եմ՝ կարևոր է, որ Եվրամիությունը շարունակի իր մոնիթորինգային առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Սա կարևոր է լարվածությունը թուլացնելու և սահմանին փոքրածավալ սրացումներից խուսափելու համար։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է մշտական լուծում Հայաստանի և նրա բոլոր տարածաշրջանային հարևանների միջև: Եվ սա մենք կբարձրաձայնենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի
10:09 - 27 հունվարի, 2025
Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։ Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ասել է, որ ԵԱՀԿ ընտրությունների անկախ դիտորդներին թույլ չտվեցին մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր՝ հավելելով՝ «սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին»։ Կալասը հավելել է, որ այս պատճառներով և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի վարչակարգի ներգրավվածության լույսի ներքո «ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանել ռեժիմի դեմ և ապահովել ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակությանը, վտարանդի բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։ Անցյալ շաբաթ Հունգարիան հրաժարվեց ստորագրել ԵՄ 27 երկրների անունից Բելառուսում անցկացված «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունների մասին» հայտարարության նախագիծը։ Բայց նա միայնակ չէր, որ դեմ էր նախագծին: Սլովակիան նույնպես հրաժարվել է այն ստորագրել։ Ավելի ուշ Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնեցին ստորագրել հայտարարությունը, սակայն Հունգարիայի իշխանությունները շարունակեցին մերժել։
09:40 - 27 հունվարի, 2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  «Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը: Կարեւոր է, որ Հայաստանում բարելավվեն ստանդարտները, ամրապնդվի քաղհասարակության դերը, իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք խորհրդով, փորձով, դիվանագիտական աշխատանքով եւ գործնական քայլերով օգնել ձեզ այդ ճանապարհն ավելի դյուրին անցնելու համար»,- ասել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, երախտագիտություն հայտնելով պատվիրակության` Հայաստան այցելելու համար, նշել է` այս այցը ցույց է տալիս, որ նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: «Կարծում եմ, որ դա նաեւ հստակ աջակցություն է Հայաստանի քաղաքական դիմակայունությանը»,- ընդգծել է պատգամավորը: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ պատվիրակության կազմում ընդգրկված երկրների դիրքորոշումը: Արման Եղոյանն արժեւորել է «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, որը կարեւոր է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական առումով: Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությունից` հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում որոշում կկայացվի երկարաձգելու առաքելության մանդատը: Հանդիպմանը հանձնաժողովների անդամները կարեւորել են ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումն ու մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնումը, խոսել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց մասին, կարեւորել այդ հարցում միջազգային գործընկերների գործուն քայլերը:
17:44 - 24 հունվարի, 2025
Միրզոյանի՝ ՌԴ այցի ընթացքում բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում․ ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Միրզոյանի՝ ՌԴ այցի ընթացքում բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում․ ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան ԵԱՏՄ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում, և չի եղել հարց, որի շուրջ չի ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ։  Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵԱՏՄ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր։ «Հանդիպումներից հետո հատուկ նշվել էր, որ բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում, հարց չէր մնացել, որի շուրջ չէր ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ»,-նշեց Հովհաննիսյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմն ամբողջությամբ ըմբռնմա՞մբ է մոտեցել Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությանը և դիտարկվո՞ւմ են արդյոք նախագծի աշխարհաքաղաքական ռիսկերը՝ ԱԳ նախարարի տեղակալն արձանագրեց, որ նման քննարկումները կրում են մշտական բնույթ։  «Բոլոր հանգամանքները քննարկվել են և քննարկվում են։ Ինչպես ՌԴ-ի դեպքում էր, նման երկխոսությունը ծավալում ենք մեր բոլոր կարևորագույն գործընկերների հետ։ Արտաքին գործերի նախարարի՝ Մոսկվա այցի օրերին արտաքին գործերի փոխնախարարը գտնվում էր Թեհրանում՝ նույնպես քննարկելու մեր ամբողջ օրակարգային հարցերը»,-ասաց փոխնախարարը։  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ նախարարների հանդիպումը տևել էր երեք ժամ։ 
15:20 - 24 հունվարի, 2025
Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական կիրառումը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական կիրառումը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ՝ Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառումը՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նշված փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության արդյունքում ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային ու Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ «ԵՄ-ին առավել մերձենալու քաղաքական կամքն արտահայտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտնի ելույթի շրջանակներում, ինչը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը։ ԵՄ-նն, իր հերթին, արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը»,-ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման համար քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ներկայում բանակություններ են ընթանում  Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, համագործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային և պաշտպանական։ «Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը սահմանում է Հայաստան-ԵՄ գործընկերության ոլորտային առաջնահերթություններ, որոնք լրացնելու են երկկողմ հարաբերությունների հիմնաքար հանդիսացող՝ 2017 թվականին ստորագրված և 2021 թվականին ամբողջությամբ ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը։ Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և լավ կառավարմանը, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, առևտրին, մարդկանց միջև շփումներին առնչվող հարցեր։ Հայաստանը մեծապես կարևորում է և համագործակցում է Եվրոմիության հետ՝ Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նվյած փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ»,-շեշտեց Հովհաննիսյանը։ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջնային կարևորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։ «ԵՄ-ն շարունակել է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։ «Դիմակայություն և աճ» ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումը՝ առաջիկա 4 տարվա համար, և Հայաստանն այժմ միակ երկիրն է, որն աջակցություն է ստանում նման ձևաչափով՝ չհանդիսանալով ԵՄ անդամության թեկնածու երկիր»,-ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։ Վերջինս նաև շեշտեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ շրջանակը, ինտենսիվությունն ու զարգացման աննախադեպ տեմպերն արդեն ուրվագծում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը։ «Ուստի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է դրական եզրակացության արժանացնել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը»,-եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը։
15:03 - 24 հունվարի, 2025
Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան |armenpress.am|

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանը, քանի որ դրանք անհամատեղելի կառույցներ են․ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։ Այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի կառույցներ են, և Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել այդ երկու կառույցներին։  «Եթե խոսքը տեսականորեն վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանն, ապա Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրոպական միությանը՝ լինելով մեկ այլ միության անդամ։ Դրանք անհամատեղելի են։ Եվ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, անկախ պետություն, կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։ Դա ինքնիշխան որոշում է, որը կարող է արվել միայն համապետական հանրաքվեի արդյունքներով»,-ասաց Զեյնալյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի դիտարկմանն այն մասին, որ հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչ գործընթացի մեջ է մտնում Հայաստանը։   Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ևս, անդրադառնալով Արմեն Գևորգյանի դիտարկումներին, ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ-ն կարող է անդամակցել որևէ վերպետական միավորման՝ միայն հանրաքվեի միջոցով․ «Այսինքն՝ խոսքը ոչ թե անդամակցության մեկնարկի մասին է, այլ անդամակցության գործընթացի ավարտի մասին է։ Սա կա նաև եվրոպական շատ երկրների սահմանադրություններում։ Այսօր ԵՄ անդամ հանդիսացող բազմաթիվ երկրներ նման հանրաքվեներ արել են»։ Նա շեշտեց, որ խոսքն այստեղ հենց բուն անդամակցության մասին է, ոչ թե գործընթացի մեկնարկի։
13:55 - 24 հունվարի, 2025
Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը |armenpress.am|

Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները․ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։  Նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ։  «52 հոգի ձևավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից, և այդ նախաձեռնող խումբը օրենքով սահմանված ժամկետում հավաքել է 60 հազար ստորագրություն՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,-նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։  Նրա խոսքով՝ շուրջ 50 օրվա ընթացքում՝ օրենքով նախատեսված ժամկետի կեսում, ՀՀ համայնքների մոտավորապես մեկ քառորդից հավաքագրվել է շուրջ 60 հազար ստորագրություն, որը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և այս նախագիծը դարձել է օրենսդրական նախաձեռնություն։  Ներկայացնելով օրենքի ընդունման հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է։  «Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին, որը կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն Հայաստանի ամրակայումն ու դիմակայունությունը»,-ասաց Զեյնալյանը։  Նրա դիտարկմամբ՝ օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցությունն ու դրա իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը։  «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար հնարավորությունների մեծացմանը, կնպաստի Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ-ի անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, կնպաստի մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ»,-ընդգծեց հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը կնպաստի նաև նորարար տեխնոլոգիաների հասանելիությանը, ներդրումային ծրագրերի ավելացմանը, լոգիստիկ կապերի մեծացմանը, հայկական ապրանքների՝ Եվրոպա արտահանման հնարավորությանը, ներքին համերաշխությանը, պետության զարգացման հեռանկարներին և այլն։  Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 
12:39 - 24 հունվարի, 2025
Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։  ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։  «Մենք որոշեցինք որդեգրել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք բալանս ստեղծել մեր հարաբերություններում Եվրամիության, Ռուսաստանի, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերությունները Իրանի հետ։ Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մենք փորձում ենք խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք մեր մտադրությունների վերաբերյալ իսկապես կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք մենք անում մեր մյուս գործընկերների հետ։ Դուք խոսեցիք Եվրամիությանն ավելի մոտ լինելու մեր որոշման մասին, բայց մենք շատ ինտենսիվորեն փորձում ենք մեր դիրքորոշումը  կիսել Իրանի հետ, մենք փորձում ենք ակտիվորեն կիսել մեր դիրքորոշումը Ռուսաստանի և մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է ՀՀ վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ այս մարտահրավերներով լի ժամանակներում կան շատ-շատ մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց մյուս կողմից սա նաև հսկայական փոփոխությունների ժամանակ է։ «Բնականաբար, փոփոխությունների ժամանակները հսկայական սպառնալիքներ են բերում և մյուս կողմից՝ հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ սա առաջ գնալու միակ պրագմատիկ ճանապարհն է՝ բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսի կորուստը կարող է բերել շատ ծանր հետևանքների անվտանգության, կայունության համար՝ ոչ միայն կոնկրետ որևէ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության տեսանկյունից»,- մանրամասնել է վարչապետը։   Փաշինյանի խոսքով՝ կարևոր է որքան հնարավոր է փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից այս իրավիճակում յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում։ «Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ 
17:02 - 23 հունվարի, 2025
«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին |news.am|

«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին |news.am|

news.am: «Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք. դադարեք լուռ մնալուց, ձեր լռությունը Հայաստանի և Արցախի հանդեպ նոր հանցագործությունների առիթ է դառնում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման։ «Դուք պետք է սանկցիաներ կիրառեք ագրեսոր և դիկտարոր Ալիևի նկատմամբ։ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին անգամ փաստաբաններ ունենալու հնարավորություն չի տրվել, նրանց առաջադրված բոլոր մեղադրանքներն էլ կեղծ են։ Նրանց միակ մեղավորությունն այն է, որ նրանք հայեր են։ Խնդրում ենք՝ ուշադրություն դարձրեք և խոսեք Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Խնդրում ենք՝ մի՛ եղեք Ալիևի ռեժիմի ստրուկները»,–ասաց պատգամավորը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում «Dvin Seven Vision» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Պանելային քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել  Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։
16:48 - 23 հունվարի, 2025
Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկսելու նախագծի ընդունման որևէ խոչընդոտ չի տեսնում |armenpress.am|

Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկսելու նախագծի ընդունման որևէ խոչընդոտ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը տրամաբանական է համարում Ազգային ժողովում իշխող մեծամասնության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հաստատումը՝ չնայած, որ այդ հարցով խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել։ Այս մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության ունեցած դիրքորոշման մասին հարցին։ Խմբակցության ղեկավարը տրամաբանական համարեց, որ նախագիծը հավանության կարժանանա նաև Ազգային ժողովում։ «Գիտեք, որ մեր արտախորհրդարանական գործընկերների նախաձեռնությունը հասել է կառավարություն, վերջինս էլ հաստատել է, դա այն կառավարությունն է հաստատել, որին Ազգային ժողովն է ընտրել․ ուստի տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը։ Խմբակցությունը դեռ որոշում չունի, դրա համար ես որոշման մասին հիմա չեմ խոսում, այլ խոսում եմ տրամաբանության մասին և կարծում եմ, որ, այո, նախագիծը կհաստատվի, և նախագիծը մերժելու համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։  Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
14:26 - 23 հունվարի, 2025
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես միջխորհրդարանական համագործակցության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության վերաբերելի հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում: Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի: Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:
09:46 - 23 հունվարի, 2025
Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։   Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։  Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։  «Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
14:40 - 22 հունվարի, 2025
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի
 |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դեմարկացված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի: Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե տեղեկություններ կան, որ ԵՄ դիտորդական առաքելության ծառայության ձևաչափը փոխվելու է, որպես օրինակ էլ նշեց Կիրանցը: «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը: Ադրբեջանը պահանջում է դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Վարչապետն ի պատասխան Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն և Երևանը արդեն որոշում ունեն, Սիմոնյանն ասաց՝ ոչ:
16:55 - 21 հունվարի, 2025