ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Նախատեսվում է ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության կարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կարգավորել վարչապետի որոշմամբ

Նախատեսվում է ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության կարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կարգավորել վարչապետի որոշմամբ

Ազգային ժողովը հուլիսի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով եւ հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները: Զեկուցողի խոսքով Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, եւ հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետեւաբար, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի եւ Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը:Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
13:02 - 13 հուլիսի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին  երաշխավորել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը:
14:38 - 07 հուլիսի, 2023
Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա. կսահմանվի ընտրության ընթացակարգը |aysor.am|

Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա. կսահմանվի ընտրության ընթացակարգը |aysor.am|

aysor.am: Կառավարությունն իր այսօրվա  նիտում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխություններին եւ այն համարեց անհետաձգելի: Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի Վարչապետի որոշմամբ (որոշումներով) համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, կլինի Վարչապետի որոշմամբ ձևավորել հանձնաժողով, հաստատել դրա կազմը: Հանձնաժողովը, հաստատված աշխատակարգին համապատասխան կկազմակերպի և կանցկացնի ընտրության գործընթացը՝ երկու փուլով, կիրականացնի մասնակիցների գնահատում և, ի վերջո, երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը սահմանված կարգով կներկայացվի հաստատման: Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-ից 2014 թվականները, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Նախկինում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը կազմակերպվել է 2014-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» նախագահի հրամանագրով և Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված վերաբերելի որոշումներով: Ներկայումս նկատի ունենալով Հայաստանից դատավորի ընտրության համար ԵԽԽՎ-ին ներկայացվող երեք թեկնածուների ընտրության գործընթացը, թեկնածուների հավակնորդներ, առաջադրման հավասար պայմանների ստեղծման, նրանց ընտրության անկողմանակալ, թափանցիկ և հրապարակային ընթացակարգեր ունենալու հրամայականը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքի 7-րդ հոդվածում:, որը հիմք կհանդիսանա Վարչապետի համապատասխան որոշումների ընդունման համար, որոնք էլ իրենց հերթին միտված կլինի համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը:
12:31 - 06 հուլիսի, 2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։ Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Կիրակոսյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որն ավելի լայն ձևակերպում տվեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով կրկին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան։ 2023 թվականի ապրիլ ամսին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը Լաչինի միջանցքով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրեցինք երկրորդ դիմումը, որով խնդրեցինք, որպեսզի  փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակարշջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում  նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»,- նշեց Կիրակոսյանը։
11:40 - 06 հուլիսի, 2023
«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ» |aravot.am|

«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ» |aravot.am|

aravot.am: «Այս բոլոր գործերը չեն միավորվել, այսինքն՝ այս գործերի վարույթը տեղի չի ունենալու մեկ գործի շրջանակում, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խմբավորել է գործերը եւ կարծիք արտահայտել, որ դրանք բոլորն էլ առնչվում են ԲԴԽ-ի գործունեությանը եւ ինստիտուցիոնալ  խնդիրներին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն հիշեցմանը՝ տեղեկություններ կան այն մասին, որ լիազորությունները դադարեցրած 7 դատավորներ՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, եւ այն դատավորների գանգատը ընդունել է վարույթ։ Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ այդ գործերն ունեն մեկ ընդհանրություն. բացահայտ կերպով ցուցադրել են ԲԴԽ-ի ինստիտուցիոնալ կախվածությունը գործադիր  իշխանությունից, գործունեության ընթացքում անաչառության բացակայություն, արդար դատաքննության իրավունքի խախտումներ, որոնք կապված են պրոցեսի վարման հետ, կամ, օրինակ՝ պաշտպանության իրավունքի էական սահմանափակումներ նախանշված ծավալից դուրս արարքի որակում եւ դրա արդյունքում լիազորությունների դադարեցում եւ համանման այլ խնդիրներ. «Քանի որ այդ գործերը բացահայտում են համակարգային խնդիր, իսկ ՄԻԵԴ-ի առաջնահերթության քաղաքականության հիման վրա համակարգային խնդիրներ բացահայտող գործերը պետք է առաջնահերթություն եւ հրատապ կերպով լուծում ստանան։ Դատարանն այս դասակարգիչն է տվել, եւ բոլոր գործերի նկատմամբ կիրառել դատարանի կանոնագրքի 40-րդ եւ 41-րդ կանոնները, ինչը նշանակում է, որ այդ գործերը ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով»։ Սիրանուշ Սահակյանը նաեւ հավելեց՝ միջազգային կառույցների շրջանում լուրջ մտահոգություններ կան ԲԴԽ-ում տիրող իրավիճակի հետ կապված եւ այստեղ միտումներն էլ խիստ բացասական են. «Հարկադիր հրաժարականները տիպական են այս կառույցին, թափուր տեղերը համալրվում են քաղաքական լոյալության սկզբունքով, եւ Դատավորների եվրոպական միությունը վերջերս խնդիրը քննարկել եւ արձանագրել է, որ ԲԴԽ-ում հիմնական անդամները նշանակվում են քաղաքական դրդապատճառներով։ Դա բավականին կոշտ ու լուրջ ձեւակերպում է, ինչը նշանակում է, որ միջազգային գործընկերները տեսնում են ԲԴԽ-ի քաղաքականացված գործունեությունը, նաեւ իշխանության քաղաքական թիմի անդամ, գաղափարակիր Կարեն Անդրեասյանին։ Սա խախտում է ԲԴԽ-ի անկախության, ապաքաղաքականացվածության, չեզոքության սկզբունքը եւ նշանակում է, որ այդ մարմինը վերածվել է քաղաքական գործիքակազմի։ Այս խնդիրների լրջությունը հասկանալով՝  գործերը հրատապ կերպով պետք է քննվեն, որ Եվրոպական դատարանը կարողանա ազդեցություն ունենալ Հայաստանի իրավական համակարգի վրա»։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ձեւով կարող է ազդեցություն լինել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Վճիռները երբ կայացվեն, այստեղ արձանագրումներ են լինելու։ Դա կարող է լինել ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը, որը պետք է հանգեցնի նշանակման ընթացակարգերի վերանայման, անձերի փոփոխության եւ անհատական պատասխանատվության։ Ինքներդ էլ տեսնում եք, որ Եվրոպական դատարանի վճիռների հիմքով կարգապահական վարույթներ են իրականացվում դատավորների նկատմամբ, իսկ ԲԴԽ-ի անդամները՝ որպես դատարան՝ գործունեություն իրականացնելիս կարգապահական վարույթներով հանդես են գալիս՝ որպես դատավորներ, ուստի կարգապահական վարույթները եւս կիրառելի են լինելու ԲԴԽ-ի անդամների նկատմամբ։ Բայց նշեմ, որ կարգապահական խախտումներից վեր եւ ծանր խախտումներ կան, որոնք բացահայտում են կազմակերպության հատկանիշներ, օրինակ՝ կեղծվում են քվեարկության արդյունքները, դատական ակտը չի պարունակում գործին մասնակցած բոլոր դատավորների ստորագրությունները, որոնք, կարծում ենք, նաեւ արդարադատության շահերի դեմ ուղղված արարքներ են։ Այս մասով ապագայում, ինչու ոչ, հաղորդում կներկայացնենք իրավապահ մարմիններին, որ նաեւ քրեաիրավական գնահատական կտան ԲԴԽ-ի անդամների գործունեությանը, որը ոչ միայն վեր է օրենքից, այլեւ խախտում ու ոտնձգում է քրեական օրենսդրությամբ պաշտպանվող արժեքների իրացումը»։ Հարցին՝ ի՞նչ ընթացակարգեր են գործում եւ ի՞նչ ժամկետներում կարող ենք որոշում տեսնել ՄԻԵԴ-ի կողմից, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դժվար է հստակ կանխատեսումներ կատարելը, բայց նշեմ, որ ունենք գործ, որը արագ է կոմունիկացվել, եւ կարող եմ ասել, որ նաեւ գրավոր հուշագրերի փոխանակման փուլն էլ շուտով կեզրափակվի, եւ դրանից հետո ողջամտորեն կարելի է կանխատեսել, որ վեցամսյա ժամկետում ՄԻԵԴ-ը կարող է վճիռ հրապարակել։ Այսինքն՝ կոմունիկացիան հրապարակելուց հետո վեցամսյա ժամկետում։ Իմ կանխատեսմամբ՝ 1-1,5 տարվա կտրվածքով այս գործերով մենք արդեն կարող ենք ունենալ վճիռներ»։ Սիրանուշ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ իրավական զարգացումներ կան հայ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով, նա պատասխանեց. «Իրավական գործընթացում մենք արդեն իսկ ունենք կոմունիկացված գործեր։ Նաեւ ունենք դեպքեր, երբ ադրբեջանական կառավարությունը փորձում է անհատական գործը միացնել միջպետական գործերին։ Կարծում եմ՝ դա ժամանակ շահելու նկատառումներից ելնելով։ Դատարանը նոր դիքորոշում չի ձեւավորել, որտեղ ունենա առաջնահերթություն։ Մյուս կողմից՝ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում խնդրի վրա եւ փորձում հասնել նրան, որ ավելի ինտենսիվացվեն եւ համատեղվեն ջանքերը, որպեսզի մի կողմից այդ հարցում պայմանավորվածություններ արագ ձեռք բերվեն, մյուս կողմից՝ միջազգային կառույցները, հասկանալով հարցի կարեւորությունը, նաեւ արագացնեն դատական գործընթացները։ Ադրբեջանը փորձում է անհատական գործը միացնել միջպետականին, որպեսզի մենք անհատական գործերով լուծումներ հնարավորինս սեղմ ժամկետներում չունենանք. օրինակ՝ Ադամյանը եւ Հակոբյանն՝ ընդդեմ  Ադրբեջանի գործով, որը Հադրութի գնդակահարությանն է վերաբերում։ Այս պահին դատարանը մերժել է եւ միացում չի իրականացրել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:59 - 03 հուլիսի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին՝ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Միաժամանակ ԲԴԽ-ն որոշեց կարճել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի վերաբերյալ վարույթը` հաշվի առնելով, որ վերջինս նախքան վարույթի ավարտը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարույթի հիմքում, հիշեցնենք, 14 տարի առաջ կայացված մի վճիռ է: ՄԻԵԴ-ը 4 տարի առաջ՝ 2019-ին, այս գործով արձանագրել է Հայաստանի կողմից դատարանի մատչելության իրավունքի խախտման փաստը:  Մասնավորապես, «Շոլց ԱԳ» ընկերությունը դիմել է ՄԻԵԴ՝ նշելով, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, քանի որ սովորական դատարանները եւ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դիմումատուի իրավունքների խախտումը՝ նշելով, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, եւ դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության, եւ դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից։  Ընդ որում, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատու ընկերության հայցը ընդատյա է եղել քաղաքացիական դատարանին։   Միլենա Խաչիկյան
11:32 - 03 հուլիսի, 2023
Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց

 |factor.am|

Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Արդարադատության նախարարության միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն վերջինս գործի քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրեր առաջ մամուլում շրջանառված տեսանյութը, որում երևում են Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը` նույն սրճարանում միասին նստած, որտեղից հետո առանձին դուրս են գալիս: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Ըստ գործի` Գերմանիայում գրանցված այս ընկերությունը դեռևս 1990-ական թվականներից սկսած Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ն կանոնավոր գնել է մետաղական ջարդոն, 1999 թ․ փետրվարի 8-ին, 2000 թ․ ապրիլի 10-ին և 2003թ ապրիլի 2-ին գերմանական վերոգրյալ ընկերությանը պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը ՍՊԸ-ի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները պետք է «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց, ինչպես նաև՝ 2002 թ . նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին վարկ է տրամադրել՝ 100.000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003թ հունվարի 31-ը, սակայն պարզվել է, որ դիմումատուն ոչ միայն չի վերադարձրել գումարը, այլև չի կատարել դիմումատու ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավությունները, մասնավորապես, մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք արդեն ստացել էր։ 2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի և ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։ Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։ Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները ևս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։ Արբիտրաժային տրիբունալը ևս հրաժարվել էր քննել հայցը, արդյունքում, հաշվի առնելով, որ Տնտեսական դատարանն արդեն լուծարվել է, «Շոլց ԱԳ» ընկերությունը 2008թ. հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որը փոխանցվել է Երւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշված հայցը դատարանը թողել է առանց քննության՝ հղում կատարելով Տնտեսական դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վարույթ չի ընդունվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:58 - 28 հունիսի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնում է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում: ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան գրություն, ներկայումս Բարձր Դատարանի հետ գտնվում ենք ակտիվ գրագրության փուլում: Դիմումի հնարավոր բավարարումը կհանգեցնի ԲԴԽ կազմից կողմնակալ դատավորների հեռացմանը, դռնփակ ռեժիմով քննության վերացմանը և այլն: Նշեմ նաև, որ ներկայումս Դատավոր Հարությունյանի վարույթով քննությունն իրականացվում է առանց իր փաստաբանների, ովքեր մասնակցելով փաստաբանական գործադուլին խնդրել են նշանակված նիստը հետաձգել: ԲԴԽ կողմից փաստաբանների այս խնդրանքը մերժվել է` ի խախտում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի: Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»:
14:58 - 26 հունիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը համատեղ միջոցառում են անցկացրել

ՀՀ ԱԳՆ-ն և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը համատեղ միջոցառում են անցկացրել

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացել է Impact of the international health crisis on legal infrastructure for trade‎ խորագրով հիբրիդային միջոցառումը: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիպմանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար COVID-19 համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը: Միջոցառմանը քննարկվել են միջազգային առևտրի համար COVID-19 գլոբալ համաճարակի և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման հետազոտական աշխատանքները, արձագանքման և կայունության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի փոխանակման, մասնավորապես՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, ինչպես նաև էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի և վեճերի կարգավորման հարցերը: Հանդիպմանն ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվող թեմաների վերաբերյալ կարճ զեկույցներով ներկայացրել են իրենց տեսլականները, դիրքորոշումները և մատնանշել համագործակցության նոր ուղղությունները:
12:08 - 14 հունիսի, 2023
ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

ՀՀ-ն և Ադրբեջանը կմասնակցեն ՄԻԵԴ հրապարակային լսումներին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումների: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Լուրերին» ասել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը: ՄԻԵԴ ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին: Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաև գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի և վիրավորների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։
20:49 - 13 հունիսի, 2023
ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
 |armeniasputnik.am|

ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։ Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։ «Մեր կարծիքով, սա հերթական ապօրինությունն է, որը կատարվել էր նաև նախորդ դեպքերով գերեվարված անձանց նկատմամբ։ Այս մասով մենք դեռ մեր առարկությունները կներկայացնենք Եվրոպական դատարան»,- ասաց Կիրակոսյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։ Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։ «Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
12:33 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ-ն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: «ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը»,- նշել են գրասենյակից։  Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
17:24 - 07 հունիսի, 2023
ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:
12:34 - 31 մայիսի, 2023
ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

Սույն թվականի մայիսի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:47 - 30 մայիսի, 2023
Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը երկրորդ անգամ դիմել է միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի նկատմամբ կկիրառի ժամանակավոր միջոց՝ պահանջելով անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով մինչև հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը բարձրացրել է նաև այն հարցը, որ Բաքուն ոչ միայն չի ենթարկվում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին, այլև անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ադրբեջանին ժամանակ է տրվել պատասխանել հայկական կողմի միջնորդությանը մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր էր ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար, որը, սակայն, Արդբեջանը չիրականացրեց։  
10:21 - 22 մայիսի, 2023