Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|
10:21 - 22 մայիսի, 2023

Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը երկրորդ անգամ դիմել է միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի նկատմամբ կկիրառի ժամանակավոր միջոց՝ պահանջելով անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով մինչև հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը բարձրացրել է նաև այն հարցը, որ Բաքուն ոչ միայն չի ենթարկվում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին, այլև անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։

Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։

Ադրբեջանին ժամանակ է տրվել պատասխանել հայկական կողմի միջնորդությանը մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր էր ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար, որը, սակայն, Արդբեջանը չիրականացրեց։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել