ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»Սերգեյ Մուրադյան - «Նոա»Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱԿիսապաշտպաններ/ ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
12:40 - 03 հունիսի, 2023
Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական
 |hetq.am|

Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնական |hetq.am|

hetq.am: ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր ամսվա համեմատ, երբ հրապարակվել էր նախորդ աղյուսակը, նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 97-րդն է 211 հավաքականների շարքում:  Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր ընտրանին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում 1-2 հաշվով պարտվել է Թուրքիային, ապա 2-2 խաղացել Կիպրոսի հետ:  Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են փոխչեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։ «Եվրո-2024»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան է, որը նախորդ ցուցակի համեմատ պահպանել է իր 7-րդ հորիզոնականը: Ուելսը հայտնվել է 26-րդ տեղում (+2), Թուրքիան՝ 43-րդ (+1), Լատվիան՝ 132-րդ (+1): Փաստորեն, Հայաստանն այս խմբում միակն է, որ նախորդ ցուցակի համեմատ նահանջել է:  Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 30-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 37-րդն է, Ուզբեկստանը՝ 74-րդը, Վրաստանը՝ 77-րդը, Ղրղզստանը՝ 96-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 24-րդն է, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես ասվեց, 43-րդ եւ 77-րդ տեղերում են, իսկ Ադրբեջանը՝ 124-րդ։   Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 20-ին: Մինչ այդ՝ հունիսի 16-ին, մեր թիմն արտագնա հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, ապա հունիսի 19-ին տանը կընդունի Լատվիային:
14:00 - 06 ապրիլի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am
|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am |

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ: Հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին տարածքային առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Կիպրոսի ազգային թիմը խաղակեսի վերջնամասում հաշված պահեր ունեցավ և իրացրեց ստանդարտ դիրքը` անկյունայինից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը: Աչքի ընկավ Անդրեաս Կարոն:  Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հասավարությունը: Հեռահար դիպուկ հարվածով իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջինս րոպեներ անց նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ գնդակն ուղարկելով Կիպրոսի դարպասը: Հանդիպման վերջում Կիպրոսը կարողացավ խուսափել պարտությունից: Խաղային իրավիճակում սխալվեց Ստանիսլավ Բուչնևը և պահն օգտագործեց Դիմիտրիս Խրիստոֆին: Հայաստան-Կիպրոս` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում հունիսի16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ: Իսկ հունիսի 19-ին` Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: 
21:04 - 28 մարտի, 2023
Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան |armenpress.am|

Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին  ուժեղ ընտրանի է համարում:   «Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:  Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը: Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին: «Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա: Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
17:14 - 24 մարտի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը
 |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջ դրված է խնդիր` հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուկրաինացի մարզիչը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ Եվրո-2024-ի ընտրական փուլից»,-ասաց մասնագետը: Պետրակովի խոսքով` առաջիկա խաղերում առաջնահերթը պետք է լինի սպորտային ասպեկտը: «Տղաները գիտեն իրենց պատմությունը, մի քանի ֆուտբոլիստ էլ կգան արտերկրից:  Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Պարզապես պետք է չափը չանցնենք: Ներեք ինձ, բայց առաջինայինը սպորտն է»,-ասաց նա: Պետրակովը հայ ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ դրական տպավորություն է ստացել: Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն խմբի մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ  ենթախմբում թույլեր չկան և ֆավորիտն էլ Խորվաթիայի ընտրանին է: «Մեր խմբում ոչ մի թիմ թույլ տեսք չունի: Սա ֆուտբոլ է, և մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Կարծում եմ՝ հետաքրքրիր պայքար կծավալվի: Կցանկանայի, որ մրցաշրջանի մեկնարկից հաջողությունը մեզ ժպտա»,-առանձնացրեց նա: Խոսելով հայկական ֆուտբոլով առկա խնդիրներից` նա շեշտեց, որ խնդիրներ կան պաշտպանների հարցում, ինչպես նաև դարպասապահի դիրքում: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Պետրակովը մինչ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը, գլխավորում էր Ուկրաինայի ազգային հավաքականը։
13:36 - 17 մարտի, 2023
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան, Արման ՆերսիսյանՊաշտպաններ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Տարոն Ոսկանյան, Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Երջանիկ ՂուբասարյանԿիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Վահան Բիախչյան, Դավիդ Դավիդյան, Ուգուչիկվու Իվու, Կարեն Մուրադյան, Արթուր Սերոբյան:Հարձակվողներ Նորբերտո Բալեկյան, Սարգիս Ադամյան, Հրանտ-Լեոն Ռանոս: Նշենք, որ մարտի 25-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Այս փուլում սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն է։
12:10 - 17 մարտի, 2023