Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան 
 |factor.am|
17:01 - 24 մարտի, 2023

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան |factor.am|

factor.am: Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն ժամանել է Երևան՝ Զվարթնոց օդանավակայան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գերմանացի Շտեֆան Շոլցի գլխավորած թիմն այսօր երեկոյան նաև մարզում է անցկացնելու Երևանում։

Հավելենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 21:00-ին։

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Թուրքիայի երկրապագուները հանդիպմանը ներկա չեն գտնվելու։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել