ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին՝ Եվրամիությունը վերահաստատում է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել՝ պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ «Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Այխան Հաջիզադեն։ Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և՛ Շառլ Միշելի մասնակցությամբ, և՛ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը»,- «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
09:20 - 12 մայիսի, 2023
Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը: «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:   Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի  
16:05 - 11 մայիսի, 2023
«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց ՀՀ կառավարության նիստի սկզբում։ «Առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարավբերությունների հաստատաման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և այն պատրաստելու ստորագրման։ Նա նշեց՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները՝ արձանագրված Պրահայում և Սոչիում/ «Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյան տարածքային ամբողջականությունը 91թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Եթե Ադրբեջանը ճանաչում է հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ․ Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր, հրապարակային պայմանավորվածությունները, և դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»։ Փաշինյանը կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին։ «Այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- եզրափակեց նա։
11:25 - 11 մայիսի, 2023
Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։  «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։  
10:04 - 11 մայիսի, 2023
ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը 
 |factor.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպելու են Շառլ Միշելի հետ։ Սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու Վաշինգտոնի բանակցություններին հետևող առաջընթացը»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Հավելենք, որ ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպելու են Բրյուսելում՝ անցկացնելու երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը։ Շառլ Միշելի գրասենյակը լուրը հաստատել է։  Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնել։ 
09:32 - 09 մայիսի, 2023
Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝  մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝ մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

panorama.am: Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի  հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։  Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում։ Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպմանը 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
09:21 - 09 մայիսի, 2023
Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին 
 |factor.am|

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին |factor.am|

factor.am: Լիտվան աջակցում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված ջանքերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր երկկողմ զրույցի ընթացքում ես ասել եմ իմ գործընկերոջը, որ մենք ուշադրությամբ ու մեծ մտահոգությամբ հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, միաժամանակ, խաղաղ կարգավորման մեծ հույսերով։ Մենք համոզված ենք, որ տևական խաղաղությանը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասել է Լանդսբերգիսը։ Նա հավելել է, որ Լիտվան վճռականորեն աջակցում է դրան ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին։ 
13:18 - 08 մայիսի, 2023
Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում կանցկացնեն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական ​​աշխատանքներից լավատեղյակ երեք պաշտոնյայի։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։ Պարբերականը գրում է, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի խոսնակները հրաժարվել են մեկնաբանել հնարավոր հանդիպման մասին լուրը, իսկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը անպատասխան է թողել այն։
10:20 - 08 մայիսի, 2023
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 1 միլիարդ եվրո ռազմական օգնության հատկացման մասին
 |hetq.am|

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 1 միլիարդ եվրո ռազմական օգնության հատկացման մասին |hetq.am|

hetq.am: Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության տրամադրման որոշումը։ Այդ մասին նշվում է Խորհրդի կայքում տարածված մամլո հաղորդագրության մեջ։ «Այս միջոցը կնպաստի Ուկրաինայի կարողությունների և կայունության հետագա ամրապնդմանը՝ պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը շարունակվող ռուսական ռազմական ագրեսիայից»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ։ Օգնության նոր փաթեթով Ուկրաինայի զինված ուժերին կհատկացվի 155 մմ տրամաչափով արկեր։ Նաև, եթե դրա կարիքը լինի, Եվրամիությունը կուղարկի հրթիռներ, որոնք ԵՄ անդամ երկրները կգնեն եվրոպական արտադրողներից։ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Ուկրաինան մեծ թվաքանակով սպառազինության արագ մատակարարումների կարիք ունի։ Մայիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը 500 միլիոն եվրո էր հատկացրել սպառազինության արտադրության մեծացմանը, այդ թվում Ուկրաինա ուղարկելու համար։ «Ես վստահ եմ, որ 12 ամսվա ընթացքում մենք կկարողանանք մեծացնել Ուկրաինայի համար մեր արտադրական հզորությունը տարեկան մինչև 1 միլիոն փամփուշտի»,- ասել էր ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը։
19:58 - 06 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ստորագրել են համատեղ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ստորագրել են համատեղ հայտարարություն

Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո ստորագրել են երկու երկրների հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն:Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին,Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում,Հաշվի առնելով բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները և հայ ու չեխ ժողովուրդների միջև համերաշխության ուժեղ զգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքում ունենալով պատմական և մշակութային հարուստ ժառանգություն, ժողովրդավարության ընդհանուր արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը,Նպատակ ունենալով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը բազմակողմ հարթություններում,Հայտարարում են`Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են քաղաքական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումը և հայտնում իրենց անդրդվելի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական միության նախաձեռնությունների, ներառյալ Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), մասնավորապես Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության համատեքստում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառության վրա։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԵՄ-ի վճռականությանը, բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին և լավ կառավարման սկզբունքները, քաջալերում է հետագա առաջընթացը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։Կողմերն ընդգծում են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև օրենքի գերակայության կարևորությունը.Կողմերը կարևորում են փոխակերպման փորձի փոխանակումը և քաղաքացիական հասարակության անդամների համագործակցության խրախուսումը և քաղաքացիական հասարակության ներգրավումը բարեփոխումների գործընթացում.Կողմերն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված բոլոր խնդիրների խաղաղ և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։Հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ։Կողմերը փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության տեղակայումը համարում են էական ներդրում տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։ Հայաստանը ողջունում և բարձր է գնահատում Չեխիայի զգալի կադրային ներդրումն առաքելությունում:Կողմերը գիտակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը, սպառնալիքի կամ ուժի կիրառման անթույլատրելիությունը և հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։Կողմերը նկատի են առնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներն առ այն, որ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Նրանք ընդգծում են բոլոր պետությունների՝ իրենց քաղաքականության ուղին և դաշինքներ ընտրելու անկապտելի իրավունքի կարևորությունը։Կողմերը գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։Կողմերը Եվրոպական քաղաքական համայնքը համարում են օգտակար ձևաչափ Եվրամիության և նրա գործընկերների համար։ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում ԵՔՀ-ի անդրանիկ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։Կողմերը հատուկ կարևորում են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական, ֆինանսական և գիտական կապերը։Կողմերն իրենց աջակցությունն են հայտնում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և պարբերական փոխանակումների հետագա զարգացմանը, այդ թվում՝ համապատասխան բարեկամական խմբերի միջոցով։Կողմերը հատուկ կարևորում են երկու երկրների տեղական իշխանությունների միջև ապակենտրոնացված համագործակցության և գործընկերության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան։Այս նպատակով Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը սույն Հռչակագրում նշված ոլորտներում արդյունավետ համագործակցության համար»:
21:09 - 04 մայիսի, 2023
Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չեն տրամադրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով. Կալաձե
 |1lurer.am|

Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չեն տրամադրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով. Կալաձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանին չեն տրամադրել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի ունեցավ։ Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է ներկայացնում, որովհետև չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, երկրում երկրորդ ճակատ չի բացում»,- ասել է քաղաքապետը։ Կալաձեն հավելել է, որ իշխանությունները մանրակրկիտ աշխատում են 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, որոնք ԵՄ-ը փոխանցել է Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:29 - 01 մայիսի, 2023