tert.am: Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցներին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկությունը գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք չենք միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներին: Մենք ելնում ենք մեր սեփական շահից և բարգավաճումից:
Միևնույն ժամանակ, մենք ուշադիր հետևում ենք Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների իրականացմանը»,- ասել է Չավուշօղլուն Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
comment.count (0)