Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել
 |tert.am|

Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:Ինչպես գրում է Reuters-ը, ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինքենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել է Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ:
12:14 - 12 հոկտեմբերի, 2023
Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել
 |hetq.am|

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը: «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։ Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։ «Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։
11:30 - 11 հոկտեմբերի, 2023
2 մլրդ դոլարի ռազմական օգնություն Իսրայելին. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել
 |armeniasputnik.am|

2 մլրդ դոլարի ռազմական օգնություն Իսրայելին. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել Իսրայելին «Iron Dome» զենիթահրթիռային համալիրների («Երկաթե գմբեթ») համար 2 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է փաստաթղթի հեղինակ կոնգրեսական Կլաուդիա Թեննիի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է Թեննիի կայքին։ «Կոնգրեսական Կլաուդիա Թեննին այսօր օրինագիծ է ներկայացրել Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերի համար 2 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ օրինագիծն արդեն իսկ ստացել է երկու կուսակցությունների կոնգրեսականների ավելի քան 15-ի աջակցությունը։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
10:11 - 11 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի
 |news.am|

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինքենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
09:52 - 11 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։ Ուշադրություն է դարձվել երկու կողմերից էլ կրակի դադարեցման անհրաժեշտության և բանակցային պրոցեսը վերականգնելու վրա: Կողմերը դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։ Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետության» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերի։
09:26 - 11 հոկտեմբերի, 2023
Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|

Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում միայն շատ քիչ թվով բարձրաստիճան հրամանատարներ են տեղյակ եղել Իսրայելի վրա լայնածավալ անակնկալ հարձակման նախապատրաստման մասին, սակայն դաշնակիցները, ինչպիսիք են Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, «կմիանան կռվին, եթե Գազան ներգրավվի ոչնչացման պատերազմում»: Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ, համակարգող ներկայացուցիչ Ալի Բարաքեհը, խոսելով Բեյրութի իր գրասենյակից, մանրամասնել է, որ հարձակումը ծրագրվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ կես տասնյակ բարձրագույն հրամանատարների կողմից, և որ նույնիսկ խմբավորման ամենամոտ դաշնակիցները նախապես տեղեկացված չեն եղել: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել հարձակումը կամ որ հարձակման համար կանաչ լույս են վառել անցյալ շաբաթ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Նա խոստովանել է, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, սակայն ընդգծել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր ՀԱՄԱՍ-ն ինքն է հրթիռներ արտադրում և մարզում իր մարտիկներին:  Բարաքեհը նաև հերքել է այն ենթադրությունները, թե հարձակումը, որը ծրագրվել էր ավելի քան մեկ տարի, նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի ջանքերը՝ համոզելու Սաուդյան Արաբիային կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա խոսքով՝ հարձակման պատճառն Իսրայելի կոշտ դիրքորոշումն է Պաղեստինի նկատմամբ, ներառյալ ուժեղացված ճնշումը Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների վրա:  Բարաքեհը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում 40 հազարանոց բանակից միայն մոտ 2,000 մարտիկ է մասնակցել վերջին մարտերին:
16:00 - 10 հոկտեմբերի, 2023