tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում ներկայացել է դատարան, որտեղ հայտարարել է, որ մեղավոր չէ կաշառք վերցնելու մասին և խարդախության և լիազորությունների չարաշահման մասին այլ գործերով:
Ինչպես հայտնում է CNN-ը, երկուշաբթի կայացած դատալսումները երկրորդն էին Նեթանյահուի մասնակցությամբ: Նրա դեմ կոռուպցիոն գործով դատավարությունը մեկնարկել էր անցյալ տարվա մայիսին:
Վերջինս ներկայացրել է իր անունից դատապաշտպանների կազմած գրավոր արձանագրությունը, որով հայտնում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
comment.count (0)