Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
 |armenpress.am|

Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հաքի հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։  Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Ալիևը հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա շուտափույթ ստորագրման հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։  
13:30 - 20 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է։ Կխոսենք ամբողջ համալիրի, այդ թվում՝ այսպես կոչված զգայուն հարցերի մասին»,- հանդիպման մեկնարկում հայտարարել է Պուտինը։ Ալիևն իր խոսքում անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության «տպավորիչ արդյունքներին» և արդյունաբերական, տրանսպորտային ոլորտներում համագործակցության նոր նախագծերին․ «Հետո մենք կանցնենք տարածաշրջանային թեմաներին և անվտանգության հարցերին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Պուտինն ու Ալիևը Ղրղզստանի մայրաքաղաքում մասնակցելու են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
10:59 - 13 հոկտեմբերի, 2023
Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
 |tert.am|

Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։ Ինչպես ընդգծել է Ուշակովը, Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։
18:58 - 12 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ․ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ալիևի օգնական |tert.am|

Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ․ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ալիևի օգնական |tert.am|

tert.am: Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին Radio France-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները խաղաղության հասնելու համար։ «Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի։ Եթե Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը: Մենք կրկին պատրաստ ենք Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների»,- ասել է Ամիրբեկովը։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը հարգում է Հայաստանի ու այլ պետությունների տարածքային ամբողջականությունը։ «Մենք վերջ ենք տալու այս թշնամանքին։ Հայաստանի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրներինը», - հայտարարել է նա։
09:38 - 12 հոկտեմբերի, 2023
Եթե հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները

Եթե հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները

Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ առանց Ադրբեջանի քննարկվում է Ադրբեջանը, իսկ 2-3 ժամ Բիշքեկ չի կարող թռչել, կարեւոր գործեր ունի։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  «Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ [․․․] Մենք դրական պատասխան ենք տվել, և մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ»,- ասել է Ալիևը՝ նշելոց, որ ցավոք, հայկական կողմը հրաժարվել է այդ հանդիպումից։ «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ առանց Ադրբեջանի քննարկվում է Ադրբեջանը, իսկ 2-3 ժամ Բիշքեկ չի կարող թռչել, կարեւոր գործեր ունի։ Այս ամենը մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, բայց սրա մասին պետք է ասել և ելնել սրանից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։  Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Աիլևը պնդել է, թե իրենք պատրաստ ենք գնալ դրան։ «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Եթե   հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա կարծում եմ, որ այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները։ Որեւէ այլ հարթակներ մեր կողմից կվերլուծվեն՝ հաշվի առնելով հարաբերությունները այն երկրների հետ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ճշմարտությանը, ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը եւ միջազգային իրավունքին»,- ասել է Ալիևը։
16:40 - 11 հոկտեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև 
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Շուշիում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հավաքին հղած ուղերձում Ալիևը նաև հավելել է՝ ժամանակն է Հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել խաղաղության ու համագործակցության վայր։ Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներին, Ալիևը վստահեցրել է՝ Բաքուն «միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»։ Խոսելով տարածաշրջանային նախագծերից՝ Ադրբեջանի առաջնորդն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և ընդգծել դրա բեռնափոխադրումների ծավալների աճի անհրաժեշտությունը՝ 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ համատեղ լոգիստիկ նախագծերին՝ շեշտելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն կա Իրանի տարածքով մուտք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ «Միաժամանակ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։
17:08 - 10 հոկտեմբերի, 2023
Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի

 |factor.am|

Վրաստանն ու Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա. Ղարիբաշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի վրա: X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նշել է, որ ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքային զարգացման ոլորտներում հնարավոր համատեղ նախագծերի բացահայտման ուղղությամբ։ «Ես շատ լավ հանդիպում ունեցա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խթանման վրա։ Ի շահ մեր ժողովրդի՝ մենք բացահայտում ենք պոտենցիալ համատեղ նախագծեր առևտրի, էներգետիկայի, կայունության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Ես հաստատեցի Իլհամ Ալիևին Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
16:16 - 09 հոկտեմբերի, 2023
Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հավանական է համարում, որ Ադրբեջանը կարող է «շաբաթների ընթացքում» ներխուժել։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կարող է հետեւել հենց Հայաստանի վրա հարձակումը։ Լրատվամիջոցի խոսքով՝ նշել է Բալայանը։ «Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է դեսպանը։ Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները կեղծ են։ Ադրբեջանը կանգ չի առնի, եթե «չկանգնի հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված շատ գործնական քայլերի դեմ»։  «Նա առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, և եթե նա չկատարի, կասեցնի Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ լինել», - գրում է լրատվամիջոցը։
20:11 - 08 հոկտեմբերի, 2023
Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև  |armeniasputnik.am|

Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատրաստակամության և միջնորդական ջանքերի համար:   «Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:   Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա նշել է խաղաղության հաստատման կարևորությունը։   «Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,– ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
15:35 - 08 հոկտեմբերի, 2023