Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը արդեն տարիուկես վեր է ածվել ֆարսի․ նման համոզմունք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության մասին։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ դատական համակարգում չլուծվող խնդիրների հիմնավորմամբ։  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցների փոփոխության շրջապտույտի մարտավարություն է ընտրել, և «կարծես դա սկսել է դատավորին դուր գալ»։  «Կամ դատավորը պիտի մտնի արագ դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը այլևս չպիտի խոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- ասել է «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում։ Նա նաև նշել է՝ դատական համակարգը հեղափոխությունից հետո «իր մեջ առողջացման ու ինքնադրսևորման ուժ պիտի գտներ»։
13:55 - 09 սեպտեմբերի, 2020
Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

tert.am: Մենք դեռ նախանցյալ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էինք, որ նրանց դատարան հրավիրեն վկայի կարգավիճակով, այն պարզ պատճառով, որ այս գործը, որը քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին:Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունը այս գործին այդ կարգավիճակով և մասնակցեն վկայի կարգավիճակով, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ: Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, դատավարությունը հետաձգվեց, որովհետև դատարանը որոշեց, որ առանց Եգորյանի մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի: Երեկ էլ պարոն Եգորյանը նորից չէր եկել: Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանը պարոն Եգորյանի չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի լուծման համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»,- ասաց նա:Հայկ Ալումյանը մեկ այլ փաստարկ ևս նշեց, որը ներկայացրել են նաև դատարանին: ««Մարտի 1»–ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ-ի վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, հենց այդ գործով են քննվում մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքները: Այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, և բոլորս պետք է հույս ունենանք, որ այդ գործով պետք է բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ այս գործով»,- ասաց նա:Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն էլ պատճառաբանում է, թե քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են այն գործից անջատված գործերով:«Այդ դեպքում մենք ասում ենք լավ՝ ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց 102-ին, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը ընտրել նրանց, որոնք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞, եթե ոչ, բացատրեք ձեր չափանիշը ընտրության»,- հայտարարեց նա:Հայկ Ալումյանն ասաց, որ այս հարցերն են բարձրաձայնել դատարանում, սակայն դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում: «Այսինքն՝ այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները, այսպիսի իրավիճակում է տեղի ունենում դատավարությունը»,- ասաց նա:Հայկ Ալումյանն իր ասածը հիմնավորեց այն փաստարկով, որ այս ամբողջ ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած (այն էլ ոչ Քոչարյանի պաշտպանների կողմից) միակ միջնորդությունը, որ դատարանը բավարարել է, այն էր, որ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով երկրից բացակայել՝ բժշկական ստուգումներ որոշակի միջոցառումներ անցնելու նպատակով: «Այլ որևէ միջնորդություն պաշտպանական կողմի, բացառությամբ 10 րոպե հայտարարվող ընդմիջումների, դատարանը մինչև այսօր չի բավարարել, որովհետև յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազներն առարկում են, և խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտում է որպես վետո»,- ասաց նա:Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:45 - 09 սեպտեմբերի, 2020
Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ

 |armenpress.am|

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Նման հուշարձանի տեղադրման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ: Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով, ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ին կայացված որոշման համաձայն, Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ: 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:
16:26 - 08 սեպտեմբերի, 2020
Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
 |armtimes.com|

Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի դատարան ուղարկված գործով տուժողի իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների դատավարական այդ կարգավիճակները չեն դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, լսելով կողմերին եւ խորհրդակցելով տեղում՝ քիչ առաջ որոշեց մերժել պաշտպանական կողմի այդ միջնորդությունը հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի քրեական գործով տուժողները որպես այդպիսին տուժող ճանաչված չեն անջատված մասի, այսինքն՝ այս քրեական գործի շրջանակում, դատարանն արձագրեց, որ նշված անձինք ճանաչվել են տուժող այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է սույն քրեական գործը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ նորմ չի պահանջում, որ պայմանականորեն ասված մայր քրեական գործից մաս անջատելուց հետո մայր գործով կարգավիճակ ունեցող անձանց այդ կարգավիճակը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետք է վերահաստատվի անջատված գործի շրջանակում կամ նոր որոշում պետք է կայացվի։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն փաստարկներին, որ սույն քրեական գործով տուժողները որպես այդպիսին ոչնչով չեն տարբերվում մայր քրեական գործով տուժող ճանաչված, բայց այստեղ չդատակոչված տուժողներից, դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները դուրս են սույն քրեական գործի շրջանակներից՝ հաշվի առնելով, որ դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործով քննության առարկա հանդիսացող իրադարձություններին եւ իրավասու չէ անդրադառնալու այլ քրեական գործով որպես տուժող հանդես եկող անձանց համապատասխան կարգավիճակ ձեռքբերելու հիմքերին՝ հաշվի առնելով, որ նրանք սույն գործով որեւէ կարգավիճակ չունեն։ Վերոնշյալի հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը եզրակացրեց, որ չունի հիմքեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ․ «Միաժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքները, դրանց ենթադրյալ հետեւանքները, այդ թվում՝ տուժողների կրած վնասները, բնույթը, աստիճանը, պատճառական կապը ենթադրյալ գործողությունների հետ, հանդիսանում են սույն քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներ, այսինքն՝ պետք է հերքվեն կամ հաստատվեն դատաքննության փուլում, հետեւաբար պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց դատավորը։ Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։
15:40 - 08 սեպտեմբերի, 2020
Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությունը՝ նիստերին չմասանակցելու մասին
 |civilnet.am|

Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությունը՝ նիստերին չմասանակցելու մասին |civilnet.am|

civilnet.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ճիշտ չի համարում կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը․ այդ մասին Բադասյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների՝ սեպտեմբերի 7-ի հայտարարությունը այն մասին, որ իրենք հրաժարվում են այլևս դատական նիստերի մասնակցել՝ դատական ոլորտում առկա խնդիրների պատճառով, նաև դա համարել էին իշխանություններին ուղղված քայլ։  «Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ դատական նիստերը հետաձգելու երևույթ, տեսնում եմ արդարադատությունից խուսափելու երևույթներ՝ ինչ-որ դատավոր էս գործը չի ուզում քննի, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում, երբ որ ինքնաբացարկի հիմքեր չկան...բնականաբար այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»,- ասել է Բադասյանը՝ նշելով, որ «կոնկրետ գործերի հետ կապված ինքն անելիք չունի»։  Նախարարը խոսել է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին՝ ասելով, որ օրենքն ամբողջ ծավալով մտել է ուժի մեջ, ու դատախազության համապատասխան ստորաբաժանումը կարող է սկսել ուսումնասիրությունները։  «Այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել՝ 2021-ի առաջին եռամսյակից շուտ որևէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի։ Տեսանելի հատվածին ականատես կլինենք 2021-ի ընթացքում»,- հայտարարել է նա։   Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին. այս մասին սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը: «Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է մարտի 1-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց Եգորյանը:  Նա նշեց, որ իրենց չմասնակցելը չի նպաստելու նրան, որ գործն ընթանա այս կամ այն ուղղությամբ:
14:07 - 08 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասաց, որ փորձ է արվել պետական մակարդակով դա ուղղել, բայց որեւէ անձի փոփոխությունը դեռ կադրային փոփոխություն չէ․ ըստ նրա՝ այն օղակները, որ պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում զբաղվել, եւ բոլորին հայտնի է, թե ինչու․ «Եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով, պատկերացնո՞ւմ եք այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ի հետ համագործակցելու նրա մեխանիզմը եւ ցանկության բացակայությունը, դրա արդյունքում տեղեկատվական արտահոսք եղել է, եւ կան սպանություններ, որոնք ներկա պահին բացահայտված չեն»։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ դեռ աշխատանքներ կտարվեն․ «Եթե փաստաբանին կամ մեկ ուրիշ՝ երրորդ անձի ասում են, որ այսինչն է սպանել, մենք կարողանում ենք դա իմանալ, ապա ես կարծում եմ, որ նորմալ օպերատիվ աշխատողներ ունենալու պարագայում հաստատապես դա բացահայտված կլիներ․ կա շրջանակ, որտեղ առկա է սպանություն կատարող անձը, սուբյեկտը, անգամ եթե մի քիչ ավելի նեղացնեն, ինքնությունը կարող են ակնհայտ պարզել»,- ասաց նա։ Սաֆարյանի խոսքով՝ դատաիրավական ռեֆորմը, առավել եւս՝ այս գործով պայմանավորված, չիրականացվեց, ինչի արդյունքում տուժեցին իրենք․ «Ինքը Ռոբերտ Քոչարյանն անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները, ովքեր են կատարել, վստահ եմ՝ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել, այնպես չէ, որ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում»։ Մեկ ու կես տարվա դատավարությունը, ըստ Սաֆարյանի, իրենց եւ հանրությանն ապացուցեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատավարություն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել ու ուզում են իրենց դասախոսությունները կարդալ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:20 - 07 սեպտեմբերի, 2020
«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի»․ Մարտի 1-ի գործով տուժողները վրդովված են |armtimes.com|

«Մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի»․ Մարտի 1-ի գործով տուժողները վրդովված են |armtimes.com|

armtimes.com: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաչագան Ֆարմանյանը, կոչ է անում գլխավոր դատախազին եւ բոլոր մյուսներին վերադառնալ բուն գործի քննությանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին, որոնք, Եգորյանի բնորոշմամբ, թանկարժեք ժամավաճառություն են կամ ֆարս։ Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ծավալուն չխոսեց, լրագրողների հարցին ի պատասխան՝ միայն նշեց․ «Շատ վրդովված ենք, ջղայնացած, կատաղած, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ միջոցառմանը, կտեսնենք՝ մեր հետագա քայլերը ինչ կլինեն»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:39 - 07 սեպտեմբերի, 2020
Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը․ Տիգրան Եգորյանը՝ Մարտի 1-ի գործով դատավարության մասին

Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը․ Տիգրան Եգորյանը՝ Մարտի 1-ի գործով դատավարության մասին

Կառավարության իրավական քաղաքականությունը ձախողման եզրին է հասցրել մեզ, եւ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա հետեւանքները բոլորիս համար ցավալի են լինելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը; Նրա խոսքով՝ վերջին քսան տարիներին իշխանության ամբողջատիրական համակարգի ձեւավորումը եւ իրականացումը դադարեցրած՝ 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո, կարծես, մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաեւ կոռումպացված եւ տարիներ շարունակ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրները, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային եւ հետեւողական իրավական քաղաքականություն․ Փաստաբանի համոզմամբ՝ այդ անկարողությունը դրսեւորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված եւ հետեւողական բարեփոխման իրական ծրագրի եւ դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման կամ կազմավորման, դրանց սահմանադրական եւ օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ՝ ինչպես լայն, այնպես էլ առանձին կարեւորության պաշտոնների մակարդակում՝ նեղ իմաստով։ «Այս անկարողությունը կամ կամքի բացակայությւոնը դրսեւորվում է ՀՀ ժողովրդավարական եւ իրավական պետություն սահմանդարական բովանդակությունն այլասերած եւ տապալած առանցքային նշանակության գործերով իրական եւ խորքային վերանայման եւ արդյունավետ քննության իրականացման ձախողմամբ։  2018-ի հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործերով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներեւակայլեի պատկերը, որը տասը տարի շարունակ հետեւողականորեն նկարագրվում եւ բացատրվում էր՝ ինչպես իրավական գործընթացներում, ներպետական եւ վերպետական ատյաններում, այնպես էլ քաղաքական գործընթացներում։ Պարզվեց, որ պետությունը, պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված եւ հետեւողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ եւ դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը եւ խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանություն եւ պետության ինքնիշխանությունը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով՝ պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել միջոցների խտրություն, այդ նպատակով խախտվել է Սահմանադրությունը, խեղվել եւ սպանվել են մարդիկ, խեղաթյուրվում է ճշմարտությունը եւ պատմությունը, կեղծվել են փաստերն ու ապացույցները, դատապարտվել են այլախոհները եւ հակառակորդները․ «Մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ՝ խաղաղ հավաքների մասնակցության համար։ Հեղափոխությունից հետո ընդամենը 15 գործով վերանայում եւ արդարացում է եղել, որով վճռաբեկ բողոքները դատախազության կողմից միայն 2019 թվականի առաջին կեսին են ներկայացվել, դրանից հետո դատախազությունն այս կապակցությամբ լռում է։ Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական եւ քաղաքական անդրադարձ, գնահատական եւ հետեւողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում, ընկալման եւ գիտկացման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը կամ նման կամքի ձեւավորման անկարողությունն ավելի ակնբախ դարձան, երբ 2018-19 թվականներին ՄԻԵԴ-ը հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ գործերով եւ մարդկանց բռնաբարված իրավունքների վերաբերյալ այլ գործերով կարեւոր վճիռներ, որոնք մեծ մասով մնացին անհետեւանք»։ Ինչպես նշեց Տիգրան Եգորյանը՝ Մարտի 1-ի իրավական, անհետեւողական եւ բովանդակային ոչ բավարար խորությամբ քաղաքականության դրսեւորումները տեսանելի էին հետեւյալ իրադարձությունների կապակցությամբ․  երբ դատարան ներկայացվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրանքը այն պայմաններում երբ չէին վերանայվել իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներն իրականացրած եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման ու մասնակցության համար ապօրինի դատապարտված անձանց դատավճիռները, երբ ներկայացվեց ոչ լիարժեք մեղադրանք՝ բաց թողնելով առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին ժողովրդի իշխանության յուրացմանը, սպանությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի դիտավորությանը եւ այլն, երբ մեղադրանքի ներկայացումից ի վեր որեւէ էական առաջընթաց չկա «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում, երբ առնվազն 20 տարիների ընթացքում կոռուպցիայով, մարդու իրավունքների դեմ եւ հակաժողովրդավարական գործունեությամբ իրեն արատավորած դատական համակարգի այդ խարանը մաքրելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ չկատարվեց եւ մսխվեցին 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ի վճիռները եւ դրանցով ընձեռնված հնարավորությունները։ Դեռ ավելին՝ օրենսդրական բարեփոխումների անվան տակ արգելափակվեց այդ վճիռների համար պատասխանատու դատական համակարգի առանձին օդիոզ դեմքերից ազատվելու հնարավորությունը, երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից (Վահագն Հարությունյան), երբ «Մարտի 1-ի» գործի առանձին բաղադրիչներով՝ ինչպիսիք են Ռ․ Քոչարյանին ապօրինի կալանքից ազատած եւ գործը կասեցրած դատավոր Դ․Գրիգորյանի որոշումների վերաբերյալ գործը, կալանքի վերաբերյալ ապօրինի որոշումները կայացրած դատավորների՝ այդ գործերով որպես անկողմնակալ եւ անաչառ դատավոր հանդես գալու թույլատրելիության հարցով դադատախազությունը չի դրսեւորվում իրական հետեւողականություն եւ սկզբունքայնություն, միմյանց հետ փոխկապակցված գործերով չի իրականացվում միասնական հսկողություն եւ տվյալների արդյունավետ պարզման ու իրացման գործունեություն․ երբ պետական մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում հակազդման կամ սաբոտաժի դրսեւորումներ են ի հայտ գալիս, ինչպես օրինակ անհետացած փաստաթղթերի դեպքում, Վահագն Հարությունյանի կալանքի գործով վճռաբեկ բողոքի դեպքում, Արմեն Թավադյանի կալանքի պարագայում Ալիկ Ազարյանի ինքնաբացարկին չմիանալու, երբ մինչ օրս որեւէ կերպ չի դրսեւորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց եւ այդ կապակցությամբ չկա որեւէ արդյունավետ միջոց, երբ երկու տարի շարունակ ձախողվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը, երբ չեզոքությունը որպես չափանիշ սկսում է կիրառվել այն բովանդակությամբ, որ ամբողջատիրական իշխանության գործիքները դիտարկվում են որպես ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների համար պայքարելու միակ եւ արժանի ռեսուրս, երբ մեզ սկսեցին պատմել այն մասին որ դատական իշխանության մաքրում հնարավոր չէ Սահմանադրության պատճառով կամ եվրոպական կառույցների բացասական արձագանքների հնարավորության պատճառով, եւ այլն։ Այն պարագայում երբ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ եւ դրանում առանձին խմբավորումներ, զգալով իշխանության անկարողությունն, սկսեցին վերադիրքավորվել ընդդեմ այն նույն արժեքների, որոնց դեմ արդյունավետորեն պայքար է մղվել նախորդ 20 տարիների ընթացքում, ակնհայտ էր, որ «Մարտի 1-ի» գործի քննությունը մեկ առանձին դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է։ Այսօր դատական համակարգը չի կարող մարսել նման ընդգրկուն գործ։ Դատական համակարգի նախորդ երկու տասնամյակների գործունեության արդյունքն ու որակը դրա ամենացայտուն ապացույցն են։ Այս ձախողումները հետեւանք են Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական եւ իրավական պետության սահմանադրական բովանդակությունը խորությամբ չընկալելու, այդ կարեւորագույն հարցերի վերաիմաստավորման, այդ բովանդակության դեմ ուղղված նախորդ ամբողջատիրական ռեժիմի գործունեությունը իրավական եւ քաղաքական խորքային քննարկման եւ գնահատման ենթարկելու եւ դրա շարունակվող կործանարար ազդեցությանը հետեւողականորեն եւ արդյունավետորեն հակազդելու կամքի ձեւավորման կարողության բացակայության։ Առհասարակ «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանում եւ առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական եւ իրավական բարեփոխումների, կամ առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական եւ իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաեւ տարիներ շարունակ եւ այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի եւ հավաքների իրավունքներին եւ մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են եւ շարունակում են մնալ խարան ՀՀ համար։ Այս գործերը եւ դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ընթացիկ եւ իրական վիճակը, շարժման ուղղությունը։ Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների եւ իրավունքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը։ Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»։
14:23 - 07 սեպտեմբերի, 2020
Ալեքսանդր Արզումանյանը «7-ի գործով» դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջում է արդարացում

Ալեքսանդր Արզումանյանը «7-ի գործով» դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջում է արդարացում

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով: Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ի հունիսին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա երեք այլ ընդդիմադիր գործիչների հետ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Արզումանյանը 2017 թվականից կրկին անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է: «Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին», - նաև ասված է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:  
13:40 - 27 օգոստոսի, 2020
Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ: Պարոն Խաչատրյան, Դուք և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սկսել եք մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրելու եք գործող դատավորների՝ «Մարտի 1»-ի գործերով նախկինում կայացրած դատավճիռները և չեք բացառում, որ դրանց արդյունքում կարող են նաև իրավական գործընթացներ սկսվել: Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ: Նոր չէ, որ ինձ մոտ ցանկություն կա «Մարտի 1»-ով արդարադատություն կատարած դատական համակարգի ներկայացուցիչներին պատժելու, քրեական պատասխանատվության ենթարկելու: Այդ ցանկությունն առաջացել է հենց այդ ժամանակ, անարդար վճիռներ կայացնելու ընթացքում: Ակնհայտ է, որ արդարադատության դեմ այդ ծավալի հանցագործություն կատարած անձինք, որոնք միասնական, դիտավորությամբ, մեկ կենտրոնից ուղղորդված իրենց գործունեությունն են իրականացրել, մի օր անպայման պետք է կանգնեին արդարադատության առջև: Ես ուզում եմ նորից շեշտել նախկինում հայտնած այն միտքը, որ 2008 թվականին իշխանությունը կամ սահմանադրական կարգը տապալած խումբը զուգահեռաբար թաղեց նաև հայկական արդարադատությունը: Կարող ենք ասել, որ դատական իշխանությունն այնքան էլ անկախ չէր կամ մինչ այդ էլ քաղաքական պատվերներ է կատարել: Շատ հետ չեմ գնա, բայց առնվազն Աշոտ Բլեյանի գործից սկսած մեր հայկական  դատարաններում քննվել են քաղաքական գործեր, բայց որ դատական համակարգն ամբողջությամբ թաղվեր այդ ծավալի գործի տակ, այդպիսի բան երևի աշխարհում էլ հազվադեպ է եղել: Գուցե կարողանանք համեմատել խորհրդային ստալինյան տարիների հետ, երբ ամբողջ դատական համակարգը կատարում էր նույն պատվերը: Բնականաբար, իշխանափոխությունից հետո առաջին պատեհության դեպքում պետք է բարձրացվեր այդ հարցը: Այսինքն` իշխանությունը դա չարեց և դուք որոշեցիք նախաձեռնել այսպես կոչված վեթինգի գործընթացը: Ոչ թե չարեց, այլ կարծում եմ, որ դա առաջին գործերից մեկը պետք է լիներ: Օրերս Ֆեյսբուքը հիշեցրեց 2018-ի օգոստոսին վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում, որ որևէ մարդասպան անպատիժ չի մնալու, որևէ դատավոր, որ կայացրել է անարդար վճիռ, անպատիժ չի մնալու: Ես կարծում եմ, որ իսկապես իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ դատական համակարգը մաքրել գոնե մարտիմեկյան գործերով վճիռ կայացրած դատավորներից, նաև Արամի փողոցի, Բուզանդի փողոցի բնակիչների գործերով վճիռ կայացրած դատավորներից: Բայց մի պահ եկավ հասավ, որ մենք հասկացանք, որ ոչ միայն այս դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության կամ գոնե առնվազն համակարգից չեն հեռացվում, նաև նրանց հնարավորություն է տրվում իրենց նոր գործունեությամբ աչքի ընկնելու: Բնականաբար, ինձ համար անընդունելի է, որ Մնացական Մարտիրոսյանը այսօր դեռ քննում է հնչեղ գործ: Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ չի հրաժարվել վեթինգից, այդ ամենի համար ժամանակ է պետք և այլն: Կարծում եք՝ 2,5 տարին բավարա՞ր էր վեթինգ իրականացնելու համար, եթե լիներ այդ կամքը: Ռուստամ Բադասյանը նախօրեին ասաց, որ որևէ երկրում հեղափոխություններից հետո արագ տեղի չեն ունենում այդ գործընթացները: Ռուստամ Բադասյանը ճիշտ չի ասում, և ես կարծում եմ, որ ոչ թե 2,5 տարի, այլ 2,5 ամիսն էր բավարար, որպեսզի դատական համակարգում փոփոխություններ զգացվեին: Մենք չենք խոսում մասնագիտական ցածր որակավորման մասին, որ թողնենք բնական աճ տեղի ունենա: Աշխարհի բազմաթիվ երկրներում եղել են դատական բարեփոխումներ: Եթե չգիտեն, թող հարցնեն, կասենք, որ Հայաստանում  1995-1996-ին դատական բարեփոխումներ են եղել և ամբողջ դատական համակարգը վերանշանակվել է: Հին ժողդատավորներից նշանակվել է փոքր մասը, մնացածը եղել են նորերը: Մենք հիմա դա չենք տեսնում: Եթե մենք 2,5 տարի հետո տեսնեինք, որ նախապատրաստվում են այդ բարեփոխումները, այդ փոփոխությունները, միգուցե սպասեինք դրան, որ 3,5 տարի ի վերջո դրանք կայանային, բայց 2,5 տարում զրո քայլ է արվել: Եթե իրենք համարում են, որ դրա համար 5 տարի է պետք, մենք այսօր նորից այդ 5 տարվա ակնկալիքով պետք է սպասենք, որովհետև անցած 2,5 տարում որևէ բան չի արվել: Ավելին կարդացեք Lragir.am-ում:  
10:14 - 23 օգոստոսի, 2020
Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում։ Հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հարությունյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու հանգամանքները, իրավաչափությունը քննության առարկա են դարձվել Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում»։ Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Անցած շաբաթավերջին ՀՔԾ-ից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր: Գեներալ-գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։
13:16 - 19 օգոստոսի, 2020
Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանը չէր ներկայացել նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին։ Մեղադրող կողմը պնդում է, որ դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է։ Յուրի Խաչատուրովն առաջարկեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու է բացակայում իր փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի բացակայություն անհարգելի է։ «Ինձ համար գոնե ակնհայտ է, որ սա դատական նիստը ձգձգելուն ուղղված վարքագծի շարունակություն է։ Ոչ մի հանկարծակի խնդիր էլ չի առաջացել, սա պլանավորված վարքագիծ է»,- ասաց դատախազը։ Արմեն Գևրոգյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդ է գնում։ «Ամեն ոք Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով կայացնում է իր որոշումը։ Այս դահլիճում նստած ամեն ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Ի՞նչ  է նշանակում՝ միտումնավոր են գնում»,- ասաց Գևորգյանը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը կուլիսներում նախաձեռնում է նիստերը հետաձգելու գործողություններ, ինչի հետևանքով պարբերաբար նմանօրինակ դեպքեր են արձանագրվելու։ «Եվ ես կարծում եմ՝ աննպատակ չեն այս հետաձգումները, այս հետաձգումների արդյունքները մենք հետո առիթ կունենանք տեսնելու։ Եվ կտեսնենք, որ այս հետաձգումները կապված են նաև որոշակի նշանակումների, որոշակի փոփոխությունների ու հանգամանքների հետ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այս տեմպերով դեռ մեկ տարի էլ դատական նիստերը կհետաձգվեն, և գործի ըստ էության քննություն չի լինի։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ հենց պաշտպանական կողմն է արձակուրդի ցանկություն ներկայացնում, ըմբոստություն է նկատվում։ «Բայց երբ մենք ունեինք իրավիճակ, որ նույն դեկտեմբեր ամսին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա ոչ մեկի մոտ չէր առաջացնում»,- նշեց նա։
14:14 - 11 օգոստոսի, 2020
Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց



 |armtimes.com|

Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի համար քրեական գործով նոր թարգմանիչ ներգրավվեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել: Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։ Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:44 - 28 հուլիսի, 2020