Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|
14:17 - 28 հուլիսի, 2020

Դատարանը Յուրի Խաչատուրովին թույլ չտվեց Վրաստան մեկնել |lragir.am|

lragir.am: Դատարանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատրոովին չթույլատրեց հատել Հայաստանի սահմանը։ Այսօրվա դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց դատարանին ուղղված իրենց դիմումը, որով խնդրում էին թույլատրել Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը՝ մեկնելով Վրաստան՝ իր ծննդավայր։

Ըստ պաշտպանի՝ օգոստոսի մեկից վրացական կողմը սահմանափակումները հանելու է, և կա հնարավորություն, որ Խաչատուրովը կարող է օգոստոսի մեկից հետո մեկնել Վրաստան և պարտադիր մեկուսացման կանոններին չենթարկվել։

«Պարոն Խաչատուրովի՝ ՀՀ–ում չլինելու պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվի, նա ընդամնեը երկու օրով է բացակայելու Հայաստանից, հեռախոսահամարը հասանելի է լինելու»,- ասաց փաստաբանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս պահին հայտնի է միայն գործող հետևյալ կարգը, ըստ որի՝ ՀՀ ժամանելուց հետո բոլոր անձինք 14 օր պետք է մեկուսանան։ Նույնը կարող է լինել նաև Վրաստան մեկնելու դեպքում։ Այսինքն՝ կարող է իրավիճակ ստեղծվել, որ Խաչատուրովի բացակայությունը կտևի մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով դատական նիստերը կհետաձգվեն։

«Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Յուրի Խաչատուրովին լքել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Դանիբեկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել