«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ
 |tert.am|

«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ |tert.am|

tert.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներն «աշխարհին կներկայանան առանց գաղտնիության ստվերի»: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչներից մեկը:Ինչպես նշվում է, շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն առաջին անգամ ներկայացել է լրագրողներին «Թալիբանի»՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թալիբանի» համահիմնադիր և փոխղեկավար Մուլլահ Բարադարը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Աֆղանստան: Վերջինս երկրից արտաքսված է եղել և 11 տարի առաջ ձերբակալվել էր հարևան Պակիստանում՝ երկրի անվտանգության ուժերի կողմից:Վերջինս շարժման հայտնի անդամներից էր, երբ թալիբների ռեժիմն իշխում էր Աֆղանստանում, և նրա վերադարձը բորբոքել է մտահոգությունները, որ երկրի կառավարման նոր համակարգը կներկայանա որպես անցյալի հայելային պատկեր:Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
10:59 - 18 օգոստոսի, 2021
«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն |armenpress.am|

«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության: «Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը: Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետևում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին և այլ բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում հեռացնում են դրանք:
19:39 - 17 օգոստոսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել Է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել Է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը: «Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել Է Շահինը, որի խոսքը մեջբերում Է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել Է, որ «հենց այդ պատճառով Է «Թալիբանը» ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել Է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ալգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ երկրում խաղաղության եւ կայունության հասնելու շուրջը: Քաբուլ թալբների մուտք գործելուց եւ երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել Է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:58 - 17 օգոստոսի, 2021
Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ինչպես ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Թեքսասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22 հազար տարհանված քաղաքացիների: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:19 - 17 օգոստոսի, 2021
Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան |armenpress.am|

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpres.am: Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը: «Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք:  Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», - ասել է նա։ Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին:  Նա թալիբների մոտեցումն անվանել է  դրական և գործնական։ «Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», - ասել է դեսպանը:
22:23 - 16 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», - ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում: Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից: ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:
20:54 - 16 օգոստոսի, 2021
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: «ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում Է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն Է»: «Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել Է նա: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 16 օգոստոսի, 2021
Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։ «Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», - ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։ Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։
16:54 - 16 օգոստոսի, 2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։ Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին։ Մենք կարագացնենք ԱՄՆ հատուկ ներգաղթային վիզա ստանալու իրավասություն ունեցող հազարավոր աֆղանստանցիների տարահանումը․ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանցից ավելի քան 2000-ը ժամանել են ԱՄՆ։ Կշարունակվի բոլոր կատեգորիաների աֆղանստանցիների փոխադրումը ուղիղ դեպի Միացյալ Նահանգներ, եթե նրանք անհրաժեշտ անվտանգության ստուգումներ են անցել։ Մենք կգտնենք հավելյալ վայրեր նրանց համար, որոնց հետ կապված անվտանգության ստուգումները դեռ չեն ավարտվել»։
13:26 - 16 օգոստոսի, 2021