Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքով արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում։ Արարատ Միրզոյանը  հիշեցրեց, որ 2020-ի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարությամբ և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարություններով ընդգծվել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը:    «Այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այդ հայտարարություններում ընդգծվում է նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք և նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան ու գործեն այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում և այն ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանից հասնել Նախիջևան»,-ասաց Միրզոյանը:   Ըստ նրա՝ Հայաստանը կարծում է, որ կարող են լինել ավելի արդիական լուծումներ այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Սակայն հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս հարցում, այն է, որ ճանապարհը պետք է մնա Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրության ներքո:    «Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում: Եվ կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական մեկնաբանությանը: Բազմիցս ասել ենք, որ արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց Միրզոյանը:
23:21 - 20 հոկտեմբերի, 2022
Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:  Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։   Իրանի ԱԳ նախարար խոսքով՝ Հայաստանում իր հայ գործընկերոջ հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին:    «Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:   Հայաստան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:    «Եվ մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի այդ թվում և Հնդկաստանի համար»,-ասաց Միրզոյանը:   Նախարարը հույս հայտնեց, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել այդ գաղափարի կենսագործմանը:
22:50 - 20 հոկտեմբերի, 2022
Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:    «Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:   Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:   Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:    «Վերահաստատել ենք ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամակայանը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:   Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:   «Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը: Եվ այս առումով իհարկե պետք է ընդգծել Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:   Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի նաև կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ: Միրզոյանը սա նշանակալի և խորհրդանշական քայլ համարեց, որը վկայում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:
21:41 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանեց լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը այս բարդ իրավիճակի հանգուցալուծման համար, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ Աբդոլլահիանը, պատասխանելով հարցին, նշեց․ «Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
21:28 - 20 հոկտեմբերի, 2022
Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։ «Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Պետք է նշեմ, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու․ դա մեր կարմիր գիծն է, եւ կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի», - հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը։
20:51 - 20 հոկտեմբերի, 2022
Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

 |armenpress.am|

Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին: «Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասաց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Այնուամենայնիվ, հայկական կողմը, չնայած սրան, շարունակելով իր նախկին գործելաոճը, կարծում է, որ վերջնական լուծումների պետք է հանգել բանակցությունների սեղանի շուրջ: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը:
17:43 - 18 հոկտեմբերի, 2022
Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

 |armenpress.am|

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն այս մասին ասաց ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: «Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասաց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ, սակայն, այդ  հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ: «Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-եզրափակեց Միրզոյանը:
17:16 - 18 հոկտեմբերի, 2022
Նորվեգիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու իր երկրի պատրաստակամությունը

 |armenpress.am|

Նորվեգիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու իր երկրի պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: Հյութֆիլդտն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում: «Գիտակցում եմ, որ իմ այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և ձեր երկրի համար խիստ լարված մի ժամանակահատվածում: Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական երկկողմ հարաբերությունները»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը: Այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Սակայն մեր կապերը շատ ավելի են, քան դա, և դրված են ամուր մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա: Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է և դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»,-ասաց Աննիկեն Հյութֆիլդտը: Նա հայտնեց, որ Երևան իր այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի, նաև՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: «Ունեցանք ծավալուն քննարկումներ, որտեղ ես վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատման և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ միջազգայնորեն  ճանաչված սահմանների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքականության անվտանգության համատեքստում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստակամ աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից, զբոսաշրջության և առևտրի մասին: «Դիտարկելու ենք, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին՝ ի լրումն ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրի ֆինանսավորմանը: Մեր ընդհանուր արժեքները, այն համոզմունքը, որ մեր հասարակությունները պետք է կառուցված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ամուր հիմք են հանդիսանում՝ զարգացնելու մեր երկկողմ հարաբերությունները»,-նշեց նա: Նախարարը նշեց, որ Թբիլիսիից մինչև Երևան ճանապարհին հնարավորություն է ունեցել զմայլվելու հայկական բնաշխարհի գունագեղ աշնանային գույներով: Նա շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջն ու թիմին՝ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:
16:53 - 18 հոկտեմբերի, 2022
Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան
 |civilnet.am|

Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել էր․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։ «Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծում է, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր․ «Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- ասել է Միրզոյանը։  
16:16 - 18 հոկտեմբերի, 2022
Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է նաեւ մեր սահմանագծին՝ հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտենք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, եւ որոշում է կայացվել նախնական դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկել, եկել են այդ պաշտոնյաները եւ իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումների միջոցով փորձել ենք հասկանալ մինչ այս պահը գոնե՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի բարձրագույն մարմնի այս նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը․ այս փուլում ենք այժմ․ որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա խորհրդի նիստ։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգա մեր դաշնակից պետությունները, բայց նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, եւ այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։  ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունից ՀՀ ակնկալիքներին․ «ԵՄ դիտորդական առաքելությունից ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, դերակատարաում Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում, սա լայն իմաստով, իսկ եթե մասնավորեցնենք, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս ունենա, որոնք կվկայեն, որ ՀՀ պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը, բայց նաեւ, իհարկե, այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելությունն եւ լայն իմաստով կայուն խաղաղության հաստատումը, հույս ունեմ՝ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում։
15:54 - 18 հոկտեմբերի, 2022
Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները
 |1lurer.am|

Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ հաջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,- ասաց Միրզոյանը: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը: «Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին  ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,- տեղեկացրեց Միրզոյանը:
15:38 - 18 հոկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Արարատ Միրզոյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ քննարկել է մշտադիտարկման առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
16:02 - 17 հոկտեմբերի, 2022