Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ

Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
19:11 - 11 հուլիսի, 2023
Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ

Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
19:09 - 11 հուլիսի, 2023
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը
 |azatutyun.am|

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: Պետական քարտուղարն ընգծել է, որ «եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ժամանակը» և նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու Թուրքիան հետզհետե ընդարձակում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում»: Բացի այդ, Բլինքենը խոսել է ՄԱԿ-ի գծով Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պայմանավորվածությունն անհապաղ կարգով ևս 12 ամսով երկարաձգելու անհրաժեշտության մասին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ խնդրում սատարելու համար:
13:14 - 10 հուլիսի, 2023
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարն և Ուկրաինայի ԱԳ նախարարը
 |azatutyun.am|

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարն և Ուկրաինայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև հեռախոսազրույց է կայացել, քննարկվել են Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և Կիևի հակահարձակումը։ «Այսօր ես կարևոր զրույց ունեցա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ այս շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Ես անհամբերությամբ սպասում եմ Վիլնյուսում հանդիպմանը` նվիրված Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությանը», - գրել է Բլինքենը Թվիթերում: Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը առանձին հայտարարության մեջ ասել է, որ դիվանագետները քննարկել են նաև «Ուկրաինայի հակահարձակման առաջընթացը»։ «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ես արդյունավետ զրույց ունեցա պետքարտուղար Բլինքենի հետ: Մնացել է 48 ժամ, մենք աշխատում ենք, որպեսզի դրա վերջնական որոշումները հաղթանակ լինեն բոլորի համար՝ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և համաշխարհային անվտանգության: Ես նաև շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ին հերթական պաշտպանական փաթեթի համար, որը ներառում է շատ անհրաժեշտ զինամթերք», - ավելի վաղ Թվիթերում գրել էր Դմիտրի Կուլեբան:
11:47 - 10 հուլիսի, 2023
Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին |news.am|

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կառուցողական էին եւ արձանագրվել է առաջընթաց: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ-ն հանձնառու է՝ շարունակելու աջակցել այս բանակցություններին փորձ անելով հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տեւական եւ արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ընդգծել է դեսպանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, եւ վերջին սադրանքի հետեւանքով Արցախում սպանվեց 4 զինծառայող, Քրիստինա Քվինը արձագանքել է. «ԱՄՆ-ն հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջեւ վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք արել՝ իրենց բոլոր տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով: Ի վերջո մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին: Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության: Երկու կողմերն էլ ներգրավված են բանակցություններին, եկել են սեղանի շուրջ եւ անկեղծ ու բաց քննարկումներ են ունեցել կողմերի միջեւ առկա տարակարծությունների վերաբերյալ, եւ մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն: Մենք մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել»: Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներին՝ դեսպանն ասել է. «Միացյալ Նահանգները վաղուց եւ հաստատակամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ, որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: Ես, վստահաբար, այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»: Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Քրիստինա Քվինն ասել է. «Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը: Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը»: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է եւ մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն եւ կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահովված կլինեն Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը: Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԱՄՆ այդ ամենն անում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելու նպատակով՝ դեսպանն արձագանքել է. «Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն»: Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ դեսպանն ասել է. «Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն դրանից անդին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»:
09:29 - 04 հուլիսի, 2023
Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ջեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարել է Բլինքենը: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: Անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթներում այս գործընթացի շարունակությանը, ասել է պետքարտուղարը: «Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»: Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար: «Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը: Նախքան պետքարտուղարի ելույթն ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում բանակցությունները որակել է կառուցողական՝ հայտնելով, որ պետքարտուղարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ: Իսկ Երևանն ու Բաքուն բանակցություններից հետո ամփոփել են արդյունքները նույնանման հայտարարության տեսքով, ուր, մասնավորապես, նշված է. «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Այս առիթով լրագրողների հետ ճեպազրույցին պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ասել էր. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»: Փաթելն ընդգծել էր, սակայն, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
11:39 - 30 հունիսի, 2023
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: 
00:37 - 30 հունիսի, 2023
Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

Երկխոսությունը տեւական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Երևանի ու Բաքվի միջև նախորդ բանակցությունները նույն վայրում էին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց: «Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը: Ասուլիսի սկզբում Մեթյու Միլլերը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար։ «Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք՝ այդ գործընթացը զարգացնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօր հանդիպումների առաջին օրն է, ու դրանք կշարունակվեն մինչև հինգշաբթի: Նա կոչ է արել սպասել մինչև բանակցությունների ավարտը՝ գանահատականներ տալու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Բաքվին և Երևանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները: «Նա [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը] կարևորում է յուրաքանչյուր կողմի հետ իր ունեցած առանձին հանդիպումները: Նա հանդիպում է ունեցել նրանց հետ անհատապես և միասին [եռակողմ ձևաչափով], բայց առաջարկում եմ սպասենք մինչև շաբաթվա վերջ, որ խոսենք արդյունքների մասին»,- նշել է խոսնակը: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին՝ նշելով․ «Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է»: Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կընթանան մինչև այս հինգշաբթի՝ հունիսի 29-ը:
09:06 - 28 հունիսի, 2023
Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|

Ջեյհուն Բայրամովը Բլինքենի հետ հանդիպմանը խոսել է «խաղաղության գործընթացին խոչընդոտելու՝ Հայաստանի փորձերի մասին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է Ադրբեջանի դիրքորոշումն ու մոտեցումները Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում բարձրացված հարցերի վերաբերյալ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը։ Նշվել է, որ Հայաստանի կողմից «եղել են խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձեր, մի շարք սադրիչ քայլեր» (չակերտները Tert.am-ի)։ Բայրամովի խոսքերով՝ «խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել մեր տարածքներից, որոնք դեռ ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից, պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ինչպես խոսքով, այնպես էլ գործով» (չակերտները Tert.am-ի):
22:06 - 27 հունիսի, 2023
Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Բլինքենը և Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: 
19:39 - 27 հունիսի, 2023