ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը Ջակարտայում հանդիպել են
16:07 - 14 հուլիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը Ջակարտայում հանդիպել են

Ջակարտայում, Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցան (ASEAN-) համաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ընդունված որոշումները։ Մտքեր են փոխանակվել նաև Աֆղանստանի վերջին զարգացումների շուրջ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ֆիդանը Ջակարտայում է ASEAN-ի և Թուրքիայի միջև գործընկերության թվով 5-րդ նիստին մասնակցելու համար։

Թուրքիան կարևոր կառույց է համարում Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցույնն այդ տարածաշրջանի հետ համագործակցելու առումով։ 10 երկրից կազմավորված ընկերակցությունում Թուրքիան 2017 թվականին գործըկերոջ կարգավիճակ է ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել