Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը. ԱՄՆ պետքարտուղարություն |shantnews.am|

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նախանշել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացմանն ուղղված քայլերը. ԱՄՆ պետքարտուղարություն |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անհրաժեշտությունը»։ «Կառուցողական քննարկման արդյունքում երկու կողմերն էլ նախանշեցին կոնկրետ նախնական քայլեր՝ ուղղված այդ ոլորտներում առաքելությունների երկկողմ կայունացմանը»,-ասված է հաղորդագրությունում։ Այն ընդգծում է, որ կողմերը պայմանավորվել են շուտով անցկացնել «այդ հարցերին նվիրված հավելյալ հանդիպում», որի ժամկետը կորոշվի ավելի ուշ։
10:30 - 28 փետրվարի, 2025
Թուրքիան կաջակցի Ուկրաինայում կարգավորման այն սկզբունքներին, որոնցում ներգրավված կլինեն հակամարտող կողմերը. Ֆիդան |armenpress.am|

Թուրքիան կաջակցի Ուկրաինայում կարգավորման այն սկզբունքներին, որոնցում ներգրավված կլինեն հակամարտող կողմերը. Ֆիդան |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան հանդես է գալիս ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի օգտին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է խաղաղության հասնելու քայլերին։ «Այսօր մենք նույն դիրքորոշումն ունենք։ Ինչպես ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին, այդ թվում՝ այս ուղղությամբ ապագա հանդիպումներ անցկացնելու համար»,-ասել է նա։  Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը։  «Մենք միշտ աջակցել ենք կարգավորման սկզբունքներին, որոնցում ներգրավված են երկու կողմերը՝ խաղաղության հասնելու համար: Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին՝ ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Ուկրաինայի հարցով տարբեր երկրների միջև շփումների ներկա փուլում ակնհայտ է, որ բոլորը համակարծիք են հրադադարի անհրաժեշտության հարցում։ Իհարկե, կարևոր է, որ դա ընդունվի հակամարտող կողմերի կողմից։ Մենք շարունակում ենք աշխատել՝ հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ ներդրում կարող է ունենալ հրադադարի կարգավորման, իրականացման և պահպանման գործում»,- ասել է Ֆիդանը։ 
17:29 - 26 փետրվարի, 2025
Լավրովն ու Ֆիդանն Անկարայում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 |azatutyun.am|

Լավրովն ու Ֆիդանն Անկարայում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում», - ընդգծել է Լավրովը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆիդանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր։ Լավրովը երեկ ուշ երեկոյան է ժամանել Անկարա՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Լավրովը վերջին անգամ Թուրքիա էր այցելել 2024-ի հոկտեմբերի 18-ին «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
16:00 - 24 փետրվարի, 2025
Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Ֆիդան
 |factor.am|

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Ֆիդան |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայում արդյունավետ բանակցություններ է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և մանրամասն քննարկել երկկողմ օրակարգի հարցերը, փոխանցում է TRT Haber-ը։ Համատեղ ասուլիսում նա նշել է, որ մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ, և որ իրենք ձգտում են առավել զարգացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ համապատասխան կառույցների ներդրմամբ։ Հիշեցնելով, որ այսօր լրանում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երրորդ տարելիցը, Ֆիդանը ասել է. «Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևաններն էլ ապրեն խաղաղության, հանգստության և բարգավաճման մեջ։ Հույս ունենք, որ այս ճգնաժամին մշտական ​​լուծում կգտնվի։ Թուրքիան առաջին իսկ օրից աջակցել է պատերազմին դիվանագիտական ​​ճանապարհով լուծում գտնելուն։ Հակամարտության սկսվելուց կարճ ժամանակ անց մենք կողմերին առաջին անգամ հավաքել ենք Ստամբուլի Խաղաղության սեղանի շուրջ։ Մենք հաջողությամբ իրականացրեցինք «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը»։ Ֆիդանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից պատերազմը դադարեցնելու նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Անկարան աջակցում է դրան։ «Այսօր, երբ պատերազմը թևակոխում է չորրորդ տարին, ԱՄՆ-ի կողմից նախաձեռնություն կա, որի նպատակն է դադարեցնել պատերազմը բանակցությունների միջոցով: Մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը՝ որպես արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Մենք կարծում ենք, որ լուծումը հնարավոր է գտնել երկու կողմերի մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել բանակցությունների միջոցով խաղաղության հաստատմանը։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել բանակցությունները, ինչպես նախկինում: Մենք նաև կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու Սև ծովում ազատ նավարկության անվտանգությունը»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նա նաև հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, Գազայի հատվածում վերջին իրավիճակը՝ ընդգծելով, որ հրադադարը պետք է մշտական ​​լինի։
15:59 - 24 փետրվարի, 2025
Անկարայում ընթանում են Լավրովի և Ֆիդանի բանակցությունները

 |factor.am|

Անկարայում ընթանում են Լավրովի և Ֆիդանի բանակցությունները |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում բանակցություններ է անցկացնում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Լավրովը երեկ երեկոյան այցով ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լավրովին այսօր նախագահական նստավայրում ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։ Հանդիպմանը քննարկվելու են ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։ Հիշեցնենք , որ օրերս Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում G20-ի արտագործնախարարների հանդիպման շրջանակում նույնպես Լավրովն ու Ֆիդանը երկկողմ բանակցություններ էին անցկացրել։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Թուրքիայում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այն նույն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայում մեկնարկում էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան բանակցությունները։
12:28 - 24 փետրվարի, 2025
Լավրովը ժամանել է Անկարա |azatutyun.am|

Լավրովը ժամանել է Անկարա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ին ուշ երեկոյան այցելել է Թուրքիա, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուսական դիվանագիտության ղեկավարն Անկարայում կքաննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրն իր հերթին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավար Հաքան Ֆիդանը ծրագրում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Ուկրաինայում։ Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում է, որ Անկարան կընդգծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ինչպես դա եղավ 2022 թվականի մարտին։ Լավրովը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2024-ի հոկտեմբերի 18-ին՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ Իսկ վերջին անգամ Ֆիդանն ու Լավրովը հանդիպել են փետրվարի 20-ին Յոհանեսբուրգում՝ G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է փետրվարի 18-ին Էր- Ռիյադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին։
10:22 - 24 փետրվարի, 2025
Արդյունավետ հանդիպում անցկացրեցինք․ թուրք պատգամավորը՝ Վիեննայում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման մասին |factor.am|

Արդյունավետ հանդիպում անցկացրեցինք․ թուրք պատգամավորը՝ Վիեննայում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Սելամի Ալթընոքն անդրադարձել է ՀՀ պատգամավորների հետ հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա հայտնել է, որ Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության հետ հանդիպել են Հայաստանի պատվիրակությանը, որը մասնակցում էր Գլխավոր վեհաժողովին։ «Մենք արդյունավետ հանդիպում անցկացրեցինք մեր երկրի և հարևան երկրների հարաբերությունների վերաբերյալ։ Հուսով եմ, որ հանդիպումն օգտակար կլինի երկու երկրների համար»,- գրել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկու կողմից էլ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը։
12:49 - 21 փետրվարի, 2025
Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան
 |azatutyun.am|

Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան իդեալական հարթակ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար, նախօրեին Անկարայում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել՝ բանակցային գործընթացը կայուն խաղաղության հասցնելու հարցում։ Զելենսկին փետրվարի 17-ի ուշ երեկոյան է ժամանել Անկարա, հաջորդ օրը հանդիպել է Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը տրվել է երեկ՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում. դրանք տևել են 4,5 ժամ անց ավարտվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։
12:36 - 19 փետրվարի, 2025
Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից․ Զելենսկի


 |factor.am|

Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից․ Զելենսկի |factor.am|

factor.am: Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին, որը հիմնված է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, գրում է Անադոլու գործակալությունը։ Նա ասել է նաև, որ Կիևը ցանկանում է որպես երաշխավորների տեսնել ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու Թուրքիային։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն ու ձգտում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով ւկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը։ Զելենսկին ասել է, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բանակցությունների ընթացքում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է նաև, որ նախկինում «արդյունքներին միտված» բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ։ Նա հիշեցրել է Անկարայի միջնորդական ջանքերը՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդգծելով գերիների փոխանակման հարցում Թուրքիայի օգնությունը՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար մեծ նշանակություն ունեն «ուկրաինացիներին տուն վերադարձնելու» և «պարենային անվտանգության» հարցերը։ «Թուրքիայի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել պարենային միջանցք, սակայն Ռուսաստանի գործողությունների պատճառով այդ միջանցքի աշխատանքը խափանվեց, և մարդիկ ամբողջ աշխարհում, հատկապես՝ նրանք, որոնք այդ պարենի կարիքն ունեն, չկարողացան ստանալ այն»,- հայտարարել է Զելենսկին։ Նա Անկարայում Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացումն անվանել է «շատ խորհրդանշական»։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ արարողությանը ներկա են Ղրիմի թաթարական սփյուռքի ներկայացուցիչներ։ «Մենք երբեք, երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված մեր տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Նրանք Ուկրաինայի մաս են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զելենսկին՝ ասելով, որ «չի կարող գործել Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ»։ Նա նաև ընդգծել է, որ Կիևը «գերադասում է դիվանագիտական ​​միջոցներով վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները»։ Դիմելով «բոլոր միջնորդներին՝ ռուսներին, ամերիկացիներին և եվրոպացիներին», Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «ցանկանում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, առանց արյունահեղության, բայց երբեք չի զիջելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
17:08 - 18 փետրվարի, 2025
Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ. ՏԿԵ փոխնախարար

Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ. ՏԿԵ փոխնախարար

Փետրվարի 11-ից 13-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։  Փետրվարի 11-ին փոխնախարար Սիմոնյանը, որպես բանախոս, ելույթով հանդես է եկել նստաշրջանի բարձրաստիճան հատվածի «Միջտարածաշրջանային տրանպորտային կապակցվածություն» խորագրով պանելային քննարկմանը և ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ տրանսպորտային կապուղիների ընդլայնման, կանաչ տրանսպորտի զարգացման և թվայնացման հարցերում։ Ներկայացվել է նաև Հայաստանի կառավարության՝ սահմանային և մաքսային անցակետերում մարդկանց և ապրանքների տեղաշարժը դյուրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում, արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Սիմոնյանն ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։ Փետրվարի 13-ին Ա․ Սիմոնյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ խոսելով այդ ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների մասին։ Փոխնախարար Սիմոնյանն այլ հարցերի շարքում նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։ Նշվել է նաև, որ այս ծրագրի իրականացումը կարող է ամբողջությամբ փոխել Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում փոխգործակցության տրամաբանությունը՝ վերափոխելով երկրների տնտեսությունները և դրանք դարձնելով առավել դիմակայուն։
12:43 - 18 փետրվարի, 2025
Զելենսկին ժամանել է Անկարա |azatutyun.am|

Զելենսկին ժամանել է Անկարա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ուշ երեկոյան ժամանել է Անկարա։ Զելենսկին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքական կողմը նշում է, որ կվերանայվեն Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի, Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։ Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ քննարկումներ կլինեն նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների շուրջ՝ նշելով, որ թուրք պաշտոնյաները վաղուց են առաջարկում օգնել կարգավորմանը, քանի որ երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Սա Թուրքիա Զելենսկու երրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ 2024-ի դեկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ 2025-ին Ստամբուլի համար «առաջնահերթություն» է Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Մենք հույս ունենք, որ 2025 թվականին մեր հյուսիսում նոր դարաշրջան կսկսվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։ Զելենսկի-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների ֆոնին։ Զելենսկի նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինան հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին, որոնք նախատեսված են այսօր Էր- Ռիյադում։
10:02 - 18 փետրվարի, 2025