Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում |armenpress.am|
17:18 - 01 մարտի, 2024

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովի շրջանակներում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։

«Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև քննարկել են ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։

Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել Հաքան Ֆիդանի հրավերով։ Այնտեղ նա մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի հատուկ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել