Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

armtimes.com: Գրեթե 1.5 ամիս է՝ Երեւանի Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվանների հարակից հատվածը քանդված է: Նախ, որոշակի հատված փակել էր ցելոֆանով ու ներսում ինչ որ աշխատանքներ էին ծավալվում, հիմա դրանք բացել են, տեսանելի հատվածում սալիկների թարմացում է նկատվում, բայց աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ շինարարությունն արդեն ավարտի փուլում է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս ամսվա վերջին: Սակայն նա նշեց, որ Հրապարակի շինաարարության բուն նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չի եղել: «Հանրապետության հրապարակում վերականգնվում էր երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում էին ստորգետնյա աշխատանքներ: Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում, բացի դրանից, ջուրը լցվում էր շատրվանի լուսա-ձայնային մեխանիզմների հորանը»,-մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով՝ խնդիրն արդեն կարգավորվել է: Աղունիկ Հովհաննիսյան
16:19 - 17 մայիսի, 2021
Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի 25 երթուղիներ սպասարկող ու երեկ առավոտյան երթուղի դուրս չեկած շուրջ 250 տրանսպորտային միջոցներն արդեն շարունակում են բնականոն աշխատել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն վերսկսել է վառելիք մատակարարել: Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել խնդիրը կարգավորել ու վառելիքի մատակարարումն ապահովել, քանի որ մատակարարող ընկերության հետ ունեցած պարտքի հարցը դեռ լուծված չէ, Կարապետյանն ասաց. «Մնացած հարցերը աշխատանքային կարգով ընթացքում կլուծվեն»։ Հիշեցնենք՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները երեկ՝ մինչեւ օրվա առաջին կեսը, սպասարկում չէին իրականացրել: Այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն: Մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը չի կատարում իր պարտավորությունները: Ավելի ուշ 250 տրանսպորտային միջոցներից 85-ը սկսել էին աշխատել, սակայն դրանք այն գազելներն են, որոնք ռեզերվային վառելիքով, կամ այն ավտոբուսները, որոնք գազային շարժիչով են աշխատել:
13:15 - 13 մայիսի, 2021
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդությունը: Այսպիսով, Դավոյանը, որը ձերբակալվել էր մայիսի 11–ին, ազատ է արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ կալանքի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Դավոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործխադրմամբ): Հարցին, թե ընդունու՞մ է առաջադրվող մեղադրանքը, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ դեպքն ընդունում է, բայց մեղադրանքը՝ ոչ. «Համաձայն չենք արարքի քրեաիրավական որակման հետ»,-հավելեց պաշտպանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:35 - 13 մայիսի, 2021
Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Քաղաքապետը hայ լեռնագնաց Աղվան Չատինյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երևանի քաղաքապեարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան:   «Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս, մեզ խորհուրդ է տալիս: Այնքան բան ունեք սերունդներին փոխանցելու և սովորեցնելու: Շնորհակալություն եմ հայտնում մեր ավագանու անդամներին այս որոշման համար»,- նշել է քաղաքապետը: Ինչպես նշվում է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 20-ին: Վաստակաշատ լեռնագնացի ձեռքում լուսանկարներ են, որոնցում ամփոփված վերելքները նա անձամբ ներկայացրեց քաղաքապետին: Աղվան Չատինյանը լեռնագնացությամբ զբաղվել է մինչև 1961թ.-ը: 1956թ. իրականացրել է Ուշբա-Շխելդա տրավերս-վերելքը: Հիշարժան է համարում Դոմբայ լեռների տրավերսը, որն ուներ 5-րդ կարգի դժվարություն: Դժվար վերելքներից է համարում Ամանաուզ լեռան (3530մ) վերելքը 1957-ին, քանի որ դեպի գագաթ ճանապարհն անցել են 800-900մ պատային մագլցմամբ, ինչպես նաև Էլբրուսը:
20:15 - 12 մայիսի, 2021
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է․ վառելիքի դիմաց ամիսներով չեն վճարում, ստիպված ենք հետևել պայմանագրի տառին․ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ

«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է․ վառելիքի դիմաց ամիսներով չեն վճարում, ստիպված ենք հետևել պայմանագրի տառին․ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» (CPS) ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից հրահրված գործադուլի իրական պատճառների մասին, որում ասված է․ «Այսօր մայրաքաղաքի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք մատակարարող CPS–ը չի կատարում իր պարտավորությունները։ Հայցելով մեր քաղաքացիների ներողամտությունը՝ նշենք, որ մեղավորը մենք չենք։ Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում և չեն ընդունում պարտքերը ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին։ Հիմա ավելի մանրամասն։ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը՝ CPS–ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։ Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS–ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես, ելնելով 2020թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև ըստ պայմանագրի կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունն ունեցել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամի տնտեսում: Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS–ը դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»–ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը մեր քաղաքացիների համար։ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար: Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12–ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS–ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները և նրանցից որևէ մեկը չի բողոքում մեր մատակարարումներից, քանզի կողմերը կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները»։
14:17 - 12 մայիսի, 2021
Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դուրս չի եկել՝ վառելիքի բացակայության պատճառով |tert.am|

Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դուրս չի եկել՝ վառելիքի բացակայության պատճառով |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան ժամը 5:00-ից Ջրվեժի ավտոպարկում ավտոբուսների, միկրոավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք խոսքով՝ արդեն 2-րդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են դուրս եկել երթուղի, իսկ այսօր որոշել են՝ չեն վարելու երթուղայինները և այդկերպ բարձրաձայնելու են իրենց բողոքի ձայնը: Նման ակցիա է իրականացվում նաև Չարբախի ավտոբուսների ավտոպարկում: Լրագրողի հետ զրույցում երթուղայինի վարորդը մանրամասներ ներկայացրեց: «Մենք ակցիա ենք իրականացնում վառելիքի պատճառով, որը չեն հատկացնում մեր ավտոպարկին: Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի կնքած ինչ-որ ընկերության հետ, իսկ ընկերությունն այդ վառելիքը չի հատկացնում, և արդեն 2-րդ օրն է՝ նման վիճակ է: Երեկ մենք մի կերպ, մեր ուժերով դուրս եկանք ու աշխատեցինք, բայց այսօր արդեն հնարավորություն չկա: Մեր քաղաքի հիմնական տրանսպորտը այս պարկին է պատկանում»,- ասաց վարորդը: Նշենք, որ վարորդների հավաստմամբ այսօր շուրջ 250 երթուղի Երևան քաղաքում աշխատանքի դուրս չի եկել, իսկ քաղաքացիները կանգառներում չեն կարողանում աշխատանքի հասնել: «Առավոտյան ժամը 5-ից բոլորս այստեղ ենք և սպասում ենք վառելիքի, բայց մինչև հիմա չենք ստացել, եթե չեն ուզում, որ մենք աշխատենք՝ կարանք կանգնենք, չենք հասկանում, թե ինչն է պատճառը: Եթե մեզ անգամ այսօր վառելիք տրամադրեն, միևնույն է, մեր աշխատանքը խափանվել է: Մենք․ մի ամիս է, ինչ ծերը ծերին հասցնում էինք, քանի որ քիչ էին տալիս, իսկ այսօր արդեն ընդհանրապես չեն տալիս վառելիք»,- նշեց վարորդներից մեկը: Երթուղիների վարորդները նաև հավելեցին, որ բացի վառելիքի խնդրից՝ այլ խնդիրներ ևս առկա են, իսկ Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի աջակցում և չի զբաղվում այս խնդիրներով: «Մենք գերհոգնած ենք, գալիս ենք դեռ այդքան սպասում ենք, որ զապրավկա լինի տրասնպորտը, հիմա էլ դա հերիք չի, առհասարակ չեն տալիս, կամ էլ քիչ են տալիս: Բացի դա՝ նաև լիքը խնդիրներ ունենք, պահեստամասի խնդիրներ ունենք, խցանումներ են ողջ քաղաքում, բայց այդ հարցերով ոչ-ոք չի զբաղվում, արդեն մեկ ամսից ավելի է՝ գերխցանումներ են, և դա պայմանավորված է քաղաքի վատ սպասարկման պատճառով, ոչ ճիշտ սեկցիաներ են դրել, գծեր են դրել, որոնք չեն համապատասխանում տրանսպորտի երթևեկությանը, իսկ զարգացած երկրներում ավտոբուսի համար հատուկ գծեր կան»,- նշեց վարորդը: Շարունակությունը՝ tert.am-ում։
12:25 - 12 մայիսի, 2021
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն |1lurer.am|

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն |1lurer.am|

1lurer.am: Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը: ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն): «Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- տեղեկացրին դատախազությունից:
11:39 - 12 մայիսի, 2021
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան:  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: «Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է: Նա նաև հայտնեց, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում: Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի, ընդամենը վառելիքի մատակարարման հետ կապված խնդիր է, որը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ կարգավորել:
10:52 - 12 մայիսի, 2021
Մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը

Մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը

Մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու և մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: «Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով և մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաև սայլակով երեխաներին տեղափոխոխ մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում և ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- նշում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագիրն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: 2021-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ: «Վարչական շրջանները, Ճանապարհային ոստիկանությունը մեզ ցանկ են տրամադրում, և ըստ դրա տեսնում ենք, թե որտեղ ինչ ծավալի աշխատանք կարող ենք իրականացնել: Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել ենք, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, և այսպես ծրագիրը կիրականացնենք բոլոր անհրաժեշտ տեղերում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Խնդրահարույց վայրերից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն էր, բայց հիմա արդեն մայթն ամբողջությամբ հետիոտնինն է:«Ես հասկանում եմ, իհարկե, վարորդներին, որովհետև շատ հաճախ ուղղակի տեղ չի լինում կայանելու, բայց համաձայն չեմ այն մտքին, որ տեղ չլինելը մայթերին կայանելու պատճառ կարող է լինել»,- նկատում է Լևոն Զաքարյանը: Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։ «Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20 հազար դրամի է հասնում»,- ասում է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը: 2020թ. մայթին կանգառելու, ինչպես նաև կայանելու համար կազմվել է 702 արձանագրություն, 2021-ի մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 138: «Կարգախմբերը շրջում են քաղաքում, և որտեղ վարորդին հայտնաբերում են՝ տուգանում են, իսկ եթե վարորդները չեն հայտնաբերվում՝ քարշակով մեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք»,- նշում է Աղասի Խաչատրյանը: Տեղադրվող արգելապատնեշներն, իհարկե, տվյալ տարածքներում կլուծեն խնդիրը, Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի հսկողությունը, սակայն խնդիրը համալիր լուծելու համար նախ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի քաղաքին ու համաքաղաքացիներին իր գործողության հետևանքով պատճառվող վնասը:
13:06 - 10 մայիսի, 2021
Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում

Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում

Ապրիլի 30-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ մանկապարտեզը վերանորոգվում է, իսկ քաղաքապետարանը, ծնողների պնդմամբ, այնտեղ հաճախող երեխաներին նախօրոք չի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։ Infocom-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչու վերանորոգվող մանկապարտեզ հաճախող երեխաները նախօրոք չեն տեղավորվել այլ մանկապարտեզների խմբերում։ «Թիթեռնիկ» մանկապարտեզ, համաձայն քաղաքապետարանի փոխանցած տվյալների, 2021-ի դրությամբ հաճախել է 160  երեխա, մանկապարտեզն էներգաարդյունավետության ծրագրում ներառելու նպատակով այնտեղ հիմնանորոգման աշխատանքների իրականացման շուրջ քննարկումները սկսվել են 2018-ից։  «Երեխաները նախապես չեն տեղավորվել այլ մանկապարտեզներում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հ.17-Ն հրամանով սահմանված է ընդունել 20-ական երեխա՝ յուրաքանչյուր խմբում, և պահպանել 1 մետր սոցիալական հեռավորություն: Գործընթացը հնարավոր կլինի իրականացնել  նշված սահմանափակումների մեղմացման պարագայում մինչ իրենց (երեխաների- խմբ․) հիմնական մանկապարտեզի վերաբացումը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում: Քաղաքապետարանից նաև հետաքրքրվել էինք, թե որքան է տևելու մանկապարտեզի վերանորոգման գործընթացը, և այդ ընթացքում լուծվելո՞ւ է աշխատակիցների զբաղվածության հարցը։  «Մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, տևելու են շուրջ 15 ամիս, որի ընթացքում աշխատակազմը վճարվելու է աշխատավարձի երկու երրորդի չափով՝ համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի»,- պատասխանել են քաղաքապետարանից: Այսօր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:  Սա ենթադրում է, որ ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին քաղաքապետարանից, «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։
18:25 - 08 մայիսի, 2021
Վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները

Վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները

Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է, բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կյամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության, գ/ հերթագրված երեխաները»,- գրել է Կարապետյանը:
17:41 - 08 մայիսի, 2021