«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP |armenpress.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP |armenpress.am|

 armenpress.am:  «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի: Նրա տվյալներով՝ քաղաքի պաշտոնյաները գտնվում են մերձակա ռազմական ճամբարում եւ պատրաստվում են տարահանման: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետությունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայհամաձայն՝ ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:19 - 13 օգոստոսի, 2021
Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը
 |1lurer.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը |1lurer.am|

1lurer.am: «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին՝ փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է: Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը: BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանից ամերիկյան և դաշնակից երկրների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբ գրոհայիններն արագ են գործում ու գրավում են նորանոր տարածքներ: Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:
11:33 - 13 օգոստոսի, 2021
Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|

Պաշտոնական Քաբուլը խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել ընդլայնված «եռյակին» և թալիբներին |armenpres.am|

armenpress.am: Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքին: Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը: Ընդլայնված «եռյակին» և «Թալիբանին» ներկայացված ծրագիրը ենթադրում է թալիբների հետ համատեղ կառավարության ձևավորում: Դոհայի հանդիպումների շարքը աֆղանական խնդրի կարգավորման շուրջ սկսվել է երեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին: Մասնակիցները քննարկել են իրավիճակի խաղաղ կարգավորման հեռանկարները՝ Աֆղանստանում սրված իրադրության խորապատկերին:  
23:00 - 12 օգոստոսի, 2021
Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|

Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը |hetq.am|

hetq.am: «Թալիբան» շարժման գրոհայինները ներկայումս վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը։ Այդ մասին գրում են Reuters-ը և AFP-ն։  Վերջինիս խոսքերով՝ աֆղանական կառավարական ուժերի հնարավորություններն էականորեն թուլացել են՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառով։  Al Jazeera-ի տեղեկություններով՝ թալիբները մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում նվաճել են Աֆղանստանի 34 պրովինցիաներից 8-ի վարչական կենտրոնները։ Դրանցից առաջինը Զարանջն է, որը գրավվել է օգոստոսի 6-ին։ Նախօրեին էլ նրանց վերահսկողության տակ էր անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կունդուզ քաղաքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դեռ նախորդ տարի թալիբների հետ պայմանավորվել էր Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Ամերիկացիներն այդ երկրում էին 2001 թվականից։   
20:07 - 11 օգոստոսի, 2021
Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|

Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Բադախշանի նահանգի վարչական կենտրոնը՝ Ֆայզաբադ քաղաքը: Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել Է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները: Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը եւ Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի եւ Ֆարյաբի նահանգների կենտրոնները: Բադախշանի նահանգում «Թալիբան» շարժման վերահսկողության տակ Է անցել 27 շրջաններից 25-ը, նշում Է գործակալությունը: Ֆայզաբադից կառավարական ուժերը հետ են քաշվել մի քանի օրվա կատաղի մարտերից հետո, քանի որ նրանց պահանջված օգնություն ցույց չի տրվել օդից, այնտեղ չեն ուղարկվել օգնական ուժեր: Նաեւ օգոստոսի 10-ին թալիբները մտել են Ֆարահ եւ Փուլի Խումրի քաղաքներ՝ Ֆարահի եւ Բաղլանի նահանգների վարչական կենտրոններ: Ծանր մարտերը շարունակվում են Աֆղանստանի հարավի Քանդագարի, եւ Հիլմենդի նահանգներում, հաղորդում Է Pajhwok-ը: Դրա հետ մեկտեղ, ըստ Խամա Պրես գործակալության վերջին հաղորդումների՝ կառավարական բանակը թալիբներին դուրս Է շպրտել նրանց գրաված Բադախշանի եւ Բաղլանի նահանգներից: Գործակալությունը նաեւ հաղորդում Է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ նախկին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը ժամանել են Մազաի Շարիֆ թալիբներին հակահարվածը կազմակերպելու համար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:51 - 11 օգոստոսի, 2021
Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

Ուղղակի ագրեսիայի դեպքում ՌԴ-ն Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար. Շոյգուն՝ թալիբների առաջախաղացման մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», - ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»: Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
10:58 - 11 օգոստոսի, 2021
Աֆղանստանում ծանր մարտեր են ընթանում Կունդուզի համար |azatutyun.am|

Աֆղանստանում ծանր մարտեր են ընթանում Կունդուզի համար |azatutyun.am|

azatutyun.am:Աֆղանստանում կառավարական զորքերի ու թալիբան զինյալների միջև ծանր մարտեր են ընթանում երկրի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի համար։ Կունդուզի վրա թալիբների գրոհը սկսվել է նախօրեին։ Այսօրվա դրությամբ ստացվող տեղեկատվությունը հակասական է։ Թալիբները պնդում են, որ գրավել են քաղաքը: Տեղի քաղաքային խորհրդի պատգամավոր Ամրուդին Վալին «Ռոյթերս»-ին ասել է, որ թալիբները գրավել են պետական հաստատությունների շենքերը, նաև Կունդուզի բանտը, իսկ կառավարական զորքերը վերահսկում են օդանավակայանն ու իրենց ռազմակայանը, որտեղից դիմադրում են թալիբներին։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Կունդուզի ընկնելու մասին լուրերը՝ հայտարարելով, թե հատուկ ջոկատայինները սկսել են քաղաքը թալիբ զինյալներից մաքրելու գործողությունները։ Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ կառավարական զորքերը հետ են գրավել Կունդուզի կենտրոնի ճանապարհային հանգույցը, ինչպես նաև թալիբներից մաքրել են պետական հեռուստաընկերության շենքը։ Աֆղանստանում թալիբները հարձակման են անցել անցած մայիսից, երբ ԱՄՆ-ն հայտնեց ամերիկյան և միջազգային ուժերը Աֆղանստանից դուրս բերելու մասին։ Թալիբները վերահսկողություն են սահմանել երկերի մի մասի նկատմամբ, բայց մինչև հիմա խոշոր քաղաք չեն գրավել։ Վերջին երկու օրերին նրանց հաջողվել է նահանգային երկու կենտրոն գրավել, բայց Ուզբեկստանի սահմանից ոչ հեռու գտնվող 375 հազար բնակչություն ունեցող Կունդուզը առանցքային նշանակություն ունի Աֆղանստանի հյուսիսային շրջանները վերահսկելու համար։
17:19 - 08 օգոստոսի, 2021
«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա |armenpress.am|

«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել Է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Իր հերթին Ariana News հեռուստաալքը հաղորդում Է, որ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների օգնությամ հետ են մղել թալբների գրոհը: Նրանք ոչնչացրել են 40 զինյալների եւ 15-ին գերի վերցրել Շիբերղանի արվարձաններում: Նախօրյակին երկրի նախկին առաջին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որի տունն ուրբաթ օրը թալիբները հրկիզել են, հայտարարել Է, որ «Թալիբանի» ակտիվացված հարձակման գլխավոր նպատակն Է փորձել ամբողջությամբ գրավել երկրի թեկուզեւ մեկ նահանգ: Իրենց ջանքերի գերակա նպատակների թվում թալիբները դիտում են հինգ նահանգներից (Հերաթ, Թախար, Ջաուզջան, Քանդահար կամ Հիլմենդ) մեկը: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:19 - 06 օգոստոսի, 2021
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 300 զինյալի, ինչի մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ««Թալիբան»-ից 303-ը սպանվել է, 125-ը՝ վիրավորվել անցած օրվա ընթացքում Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են անցկացրել 16 նահանգներում, այդ թվում՝ Ղանդահարում, Հերաթում, Նիմրոզում և Գիլմենդում:Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում:
11:11 - 05 օգոստոսի, 2021
Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել |tert.am|

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել |tert.am|

tert.am: Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 50 զինյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 215 -րդ կորպուսի մամուլի ծառայությանը:«Պաշտպանության և անվտանգության ուժերը շարունակում են Լաշքարգախի տարբեր հատվածներում հակառակորդի մաքրման և հարձակումներին արձագանքման գործողությունները: Գործողության և օդային հարվածի արդյունքում 51 ահաբեկիչ, այդ թվում՝ նրանց երկու հրամանատարներն սպանվել են, ևս 49-ը վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
12:11 - 01 օգոստոսի, 2021