Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|

Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|

tert.am: Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածից հետո։ «Մեր պայմանագիրը Reuters գործակալության հետ խզվել է»,- երեքշաբթի՝ հունիսի 27-ին, Twitter-ի իր էջում հայտնել է TürkMedya-ն։ Նմանատիպ հայտարարություն է տեղադրվել Albayrak Medya-ի Twitter-ի էջում։ Մեդիահոլդինգներն իրենց հայտարարություններում չեն պարզաբանել լրատվական գործակալության հետ աշխատելուց հրաժարվելու պատճառը, սակայն թուրքական շատ լրատվամիջոցներ նշել են, որ պատճառն Էրդողանի որդու մասին հիշատակված նյութն է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ն «ինքն իրեն նվաստացրել է» այդ հոդվածով։ Reuters-ի հոդվածը հրապարակվել է հունիսի 26-ին։ Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները քննում են բողոք, որի համաձայն՝ ամերիկյան Dignita ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել, եթե Թուրքիայի ղեկավարի որդին լոբբինգ անի իր շահերի համար երկրի շուկայում։ Բիլալ Էրդողանը հերքել է այս մեղադրանքները։
09:08 - 28 հունիսի, 2023
Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|

Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում. քրգործերով հիմնական հայցվորն Էրդողանն է |tert.am|

tert.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է բանտարկություն ու քաղաքական արգելք իր դեմ ներկայացված 28 դատական գործերի հետևանքով։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet թերթին։ «Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կվերանայվեն»,- գրել է թերթը։ Քաղաքական գործչի փաստաբան Ջելալ Չելիքի խոսքով՝ իր պաշտպանյալի դեմ 28 հայց է ներկայացվել, այլ ոչ թե 18, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը։ Հոդվածում պարզաբանվում է, որ դրանց մեծ մասում հայցվորը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այսպիսով, 2021 թվականին նա դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ այն բանից հետո, երբ նա մեղադրեց թուրք առաջնորդին ստելու համար։ 2017 թվականին ընդդիմության առաջնորդը գործող նախագահին համեմատել էր Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի և Չաուշեսկուի հետ։ Շատ դեպքերում նախկին թեկնածուին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում, ընդհանուր առմամբ բոլոր համար՝ 110 տարվա ազատազրկում։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուի պաշտպանը կարծում է, որ սա տեղի չի ունենա, և եթե քրեական գործեր հարուցվեն, ապա քաղաքական թիմը մտադիր է «մարտահրավեր նետել»։
09:37 - 23 հունիսի, 2023
ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը  չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդակչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին ԱԺ-ի ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Վերջինս նշեց, որ  2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել  ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան  փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։ «Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը, բնակիչները արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը փակվում է։ Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով  մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝  ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։ Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցիքն, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս, գետինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ․ ««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։
14:35 - 15 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանեց հարցին, թե «ինչն է պատճառը, որ Էրդողանը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին նորից տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ է ՀՀ-ի։  «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որ վերաբերում 3-րդ երկրների ինտեգրացիային, ուղղակի նշեմ ապաշրջափակման մասին ՀՀ դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, դրանք պետք է բացվեն հավասարություն ու փոխադարձության սկզբունքի հիման վրա», - ասաց Միրզոյանը։ Նա նշեց՝ ՀՀ-ն շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում հենց Թուրքիայի նախագահի նշած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար։ Միրզոյանի խոսքով, այն ինչ ինքը նկարագրում է ինքը, ՀՀ կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես «Հայկական խաչմերուկի» կոնցեպտի շրջանակներում․ «Այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ ու միանգամայն կարող են տեղավորվել «Հայկական խաչմերուկի» մեր ծրագրի մեջ»։
18:02 - 14 հունիսի, 2023
 «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Այցից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը խոսել է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Էրդողանը հայտարարել է, թե դա Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի։ Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե ​​սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։ 
17:13 - 14 հունիսի, 2023
Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջան այցից հետո լրագրողների հետ զրույցում։   Նա նշել է, թե Փաշինյանի կողմից իր (Էրդողանի-խմբ․) երդմնակալության արարողությանը մասնակցության հրավերը ընդունելը կարևոր քայլ էր։ Էրդողանի խոսքով, հաղթահարելով մի շարք խոչընդոտներ, այդ թվում երկրում տիրող ընդդիմադիր հայացքները, Փաշինյանը ընդունել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցության հրավերը։ «Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը կարճատև հանդիպում ունեցանք։ Այդ հանդիպման ժամանակ մեր շնորհակալությունը հայտնեցինք հրավերը ընդունելու համար։ Սրա հետ մեկտեղ կարևոր էր նաև նրանց վերջին հայտարարությունը, որ իրենք կարող են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը։ Իհարկե, սրա գիտակցումը կարևոր զարգացում է»,- ասել է Էրդողանը՝ նշելով, թե Հայաստանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը նույնպես շատ կարևոր է, և որ Փաշինյանը այս հարցում հետքայլ չի արել։ 
17:03 - 14 հունիսի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացը էապես կնպաստի Հայաստանի հետ մեր (Թուրքիայի-խմբ․) հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցից հետո։   «Բոլոր տառապանքներից հետո մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության դուռը բացվել է։ Ակնկալում ենք, որ այս հնարավորությունը բաց չթողնելու համար ներգրավված բոլոր կողմերը պատասխանատու կգործեն»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը նաև նշել է, թե Թուրքիան կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն թուրքական աշխարհի միասնության ու խաղաղության։ Ըստ Էրդողանի՝ Բաքվում իր և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը էլ ավելի է ամրապնդել երկու երկրների միջև եղած համերաշխությունը։  Էրդողանը հույս է հայտնել, որ փոխադարձ այցերը երկկողմ հարաբերություններից բացի, շահավետ կլինեն նաև ողջ տարածաշրջանի համար։   
15:55 - 14 հունիսի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու. Էրդողան
 |tert.am|

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու: Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համակարգմամբ: Նաև հավատում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները», -իր թվիթերյան էջում գրել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք ունեն Արևելքի և Արևմուտքի միջև»։«Մեր եղբայրությանը համահունչ՝ էլ ավելի կխորանա մեր համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ առևտրից մինչև էներգետիկ, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։
13:18 - 14 հունիսի, 2023
Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» կապը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար

 |factor.am|

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» կապը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար |factor.am|

factor.am: Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկել են՝ ի՞նչ են արել միասին և ի՞նչ են անելու։ «Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են և, իհարկե, երկու պետություն, որոնք քայլել են մեկ ազգի ըմբռնումով, այսուհետ էլ շարունակելու ենք նույն կերպ»,- ասել է Էրդողանը, փոխանցում է TRT Haber-ը։ Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում համատեղ համալսարանի ստեղծման ուղղությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք քայլերը մեծ նշանակություն ունեն։ Դրան զուգահեռ, բացի պաշտպանական արդյունաբերության բիզնեսի մասից, ունենք պարտականություններ նաև կրթության ոլորտում։ Մենք կշարունակենք կատարել այդ խնդիրներն այնպես, ինչպես արել ենք մինչ այժմ»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը ևս մեկ անգամ խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։ «Զանգեզուրի դեպքը, որի վրա մենք ամենաշատն ենք կենտրոնացած, ներառում է մեր զգայունությունը։ Եթե արագ լուծենք այս հարցը, դա մեզ երկու կարևոր քայլում կօգնի։ Հուսով եմ, որ Թուրքիայի կապերը շատ ավելի կամրապնդվեն այստեղից Իգդիր և Նախիջևան գնալու առումով՝ և՛ մայրուղու, և՛ երկաթուղային կետում արվելիք քայլով։ Այդ կապերի առկայությունը կարևոր նշանակություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։
17:21 - 13 հունիսի, 2023
«Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է»․ Ալիև
 |azatutyun.am|

«Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»: «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ], մենք տրանսպորտային հարցեր ենք քննարկում։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն է'լ ավելի է մեծանում։ Կասպից ծովով, ապա Ադրբեջանի տարածքով բեռների ծավալը տարեցտարի ավելանում է և կավելանա։ Ուստի մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները», - հայտարարել է Ալիևը Բաքվում թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին: Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել են նաև «Զանգեզուրյան միջանցքի» շուտափույթ բացումը։ «Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է, որքան արագ այն բացվի, այնքան՝ լավ։ Ամեն դեպքում, մենք մեր ջանքերն այդ ուղղությամբ կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը:
16:19 - 13 հունիսի, 2023
Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին
 |factor.am|

Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։ Բացի այդ, նա կրկին խոսել է հայկական գրավյալ Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը  հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։ Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պետական այցով ժամանել է Ադրբեջան։
15:35 - 13 հունիսի, 2023
Իմ ընկալմամբ վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին «ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով»․ Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

Իմ ընկալմամբ վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին «ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով»․ Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Հունվարի 12-ի վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով, «Ազատության» հարցին ի պատասխան, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իմ ընկալմամբ, երբ համադրում եմ փաստերը, իսկ ադրբեջանական կողմը, առատաձեռն է, չակերտավոր իմաստով, հայտարարությունների և ագրեսիվ պահվածքով, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է», - ասաց Սիմոնյանը։ Ճշտող հարցին, թե հակասությունները չէին կարող լինել հետաձգման պատճառ, ԱԺ նախագահը պատասխանեց՝ հակասությունները չէին կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մեկ հարթակի մակարդակով։ «Նման տենդենց ես չեմ տեսնում», - ասաց ԱԺ խոսնակը։ Իսկ թե երբ կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց․ - «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում»։ Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
13:59 - 13 հունիսի, 2023
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով
 |aysor.am|

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով |aysor.am|

aysor.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի: «Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը: Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»: Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
12:08 - 13 հունիսի, 2023
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով մեկնել է Բաքու |azatutyun.am|

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով մեկնել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ուշ երեկոյան պետական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Մայիսի 28-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է․ ավանդույթի համաձայն՝ նրա առաջին կանգառը Հյուսիսային Կիպրոսն էր, ապա՝ Ադրբեջանը։ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, երեկ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Հաղորդվում է, որ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը: Օդանավակայանից բարձրաստիճան հյուրերն ուղևորվել են Բաքվում գտնվող «Գյուլիստան պալատ», որտեղ էլ նրանց ընդունել է Ադրբեջանի իշխող ընտանիքը։ Թուրքիայի նախագահի այցի օրակարգի պաշտոնական մասը պլանավորված է այսօր․ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը նախ երկկողմ հանդիպում կունենան, ապա կմասնակցեն ընդլայնված կազմով բանակցությունների, ինչից հետո երկու առաջնորդները հանդես կգան հայտարարությամբ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։  
09:11 - 13 հունիսի, 2023