azatutyun.am: Հունվարի 12-ի վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվեցին ոչ թե հակասությունների, այլ Թուրքիայի նախագահի՝ Բաքու այցի պատճառով, «Ազատության» հարցին ի պատասխան, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ ընկալմամբ, երբ համադրում եմ փաստերը, իսկ ադրբեջանական կողմը, առատաձեռն է, չակերտավոր իմաստով, հայտարարությունների և ագրեսիվ պահվածքով, ես ենթադրում եմ, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, պատճառը հետաձգման, ըստ իս, դա է», - ասաց Սիմոնյանը։
Ճշտող հարցին, թե հակասությունները չէին կարող լինել հետաձգման պատճառ, ԱԺ նախագահը պատասխանեց՝ հակասությունները չէին կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մեկ հարթակի մակարդակով։ «Նման տենդենց ես չեմ տեսնում», - ասաց ԱԺ խոսնակը։
Իսկ թե երբ կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց․ - «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում»։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։
Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
comment.count (0)