Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը
18:02 - 14 հունիսի, 2023

Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանեց հարցին, թե «ինչն է պատճառը, որ Էրդողանը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին նորից տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ է ՀՀ-ի։

 «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որ վերաբերում 3-րդ երկրների ինտեգրացիային, ուղղակի նշեմ ապաշրջափակման մասին ՀՀ դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, դրանք պետք է բացվեն հավասարություն ու փոխադարձության սկզբունքի հիման վրա», - ասաց Միրզոյանը։

Նա նշեց՝ ՀՀ-ն շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում հենց Թուրքիայի նախագահի նշած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար։

Միրզոյանի խոսքով, այն ինչ ինքը նկարագրում է ինքը, ՀՀ կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես «Հայկական խաչմերուկի» կոնցեպտի շրջանակներում․ «Այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ ու միանգամայն կարող են տեղավորվել «Հայկական խաչմերուկի» մեր ծրագրի մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել