Բելառուս

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես ասել էր, որ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ չի եղել։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ «իրականությունը այդքան պարզ չէ, և հաճախ պետք է դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»։  Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն ոչ պաշտոնական առաջարկ ստացել է Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ, Փաշինյանն ասել էր՝ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։ Անցած տարեվերջին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այն թեմայի մասին՝ ասելով, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան Միութենական պետության մասով՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կողմից է ճնշումը և ինչ մակարդակով․ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո էին մենք հարցում ուղարկել ԱԳՆ։  Միութենական պետության հետ կապված Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանին այդ պետության կազմ մտցնելու առնչությամբ նույնիսկ ժամկետներ են եղել, սակայն Հայաստանը կատեգորիկ մերժել է այդ առաջարկները։  Միութենական պետության թեման Հայաստանում սկսել էր ավելի ակտիվ քննարկվել դեռևս  անցած տարվա փետրվարին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հետխորհրդային երկրների՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարների մասին, ասել էր․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... Այդ հզորության միավորման ավարտից հետո կամ միավորման ընթացքում... Իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։Բելառուսի ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը, ինչից հետո էլ  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա։ Նանե Ավետիսյան
11:40 - 16 հունվարի, 2023
Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|

Բելառուսում այս տարի ՀԱՊԿ-ի երեք զորավարժություն կանցկացվի |news.am|

news.am: Բելառուսում այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երեք զորավարժություն կանցկացվի։ Այս մասին СТВ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Այս տարի մենք պատիվ ունենք ղեկավարել կազմակերպությունը և նախագահել այնտեղ։ Սա նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ նախագահությունն անցկացվելու է «Համերաշխությունից և համագործակցությունից դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականը նախագահի կողմից հայտարարվել է Խաղաղության և Արարման տարի, սա հստակ ուղի է սահմանում մեր ներքին և արտաքին քաղաքականության համար։ Ուստի սա մեզ համար կարևոր որոշում է և կազմակերպությունում մեր երկրին վերապահված կարևոր դերակատարում,- ասել է Պավել Մուրավեյկոն՝ հավելելով, որ իրենք իրենց համար մի շարք առաջնահերթություններ են սահմանել։ Մասնավորապես, ըստ նրա, առաջնահերթությունների թվում են խաղաղության և հանգստության պահպանումը, տարբեր ճգնաժամային իրավիճակների տեղայնացումը և կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացման կանխումը․ «Երկրորդ կարևոր առաջնահերթությունը կազմակերպության հավաքական ուժերի զարգացումն է։ Սա կարևոր խնդիր է, այսօր կազմակերպությունն ունի որոշակի ռազմական ներուժ, որը պետք է զարգացնել, կատարելագործել, համատեղ գործունեություն ծավալել։ Մյուս ուղղությունը կազմակերպության հեղինակության, այլ միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ փոխգործակցության բարձրացումն է»։  «Այս ամենն արվում է կայունություն ապահովելու և առաջացող և առկա ռիսկերն ու մարտահրավերները կանխելու համար։ Օբյեկտիվորեն կասեմ, որ նման ոլորտները որպես առաջնահերթություն ընտրելով, որոշակի ընդգծումներ են արվել։ Մասնավորապես, նախատեսվում է Մինսկում անցկացնել Եվրասիական անվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով, բավական լայն երկխոսություն ծավալել արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ԱԽ քարտուղարների մակարդակով ՀԱՊԿ-Չինաստան գծով,- հավելել է նա։ Ապա նա ներկայացրել է ռազմական կողմը. «Չորս վարժանքներից, որոնք կազմակերպությունն անցկացնում է տարեկան, երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցությունը», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքի «Էշելոն» զորավարժությունները։ Այս ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին։ Մեծ շրջադարձ կլինի տեղեկատվական և վերլուծական բաղադրիչի զարգացումը, քանի որ ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է աշխարհին։ Շեշտը դրվել է սրա վրա, և սա նույնպես մեր նախագահության առաջնահերթություններից է»,- ասել է նա։ Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։  Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։ Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
09:47 - 16 հունվարի, 2023
2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: «Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:
14:35 - 26 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար․ Հայաստանում Բելառուսի դեսպան |news.am|

Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար․ Հայաստանում Բելառուսի դեսպան |news.am|

news.am: Պետք է այնպես անել, որ մարդիկ չտառապեն։ Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի Արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ մեկնաբանելով իրավիճակը Լաչինի միջանցքում։ Այս հարցում, նրա խոսքով, քաղաքական շատ այլ պահեր էլ կան հանգուցված։ «Բայց, մեր կարծիքով, սա ամենագլխավոր թեման է։ Այն պետք է լուծել որքան հնարավոր է արագ»,- նշեց դեսպանը։ Նա նաև հայտնեց, որ չի լսել, որ որևէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Կոնյուկը չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են։ «Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,- ընդգծեց դեսպանը։ Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։ «Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,- հավելեց նա։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Արցախը շրջափակման մեջ է։
12:49 - 26 դեկտեմբերի, 2022
Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|

Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|

factor.am: Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանի մշտական պաշտպանությունը, սակայն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանային ծառայությանն աջակցելու համար։ Այս որոշումն ընդունվել է արգելապատնեշի շինարարական աշխատանքների վերջին փուլի և անվտանգության համակարգերի տեղադրման հետ կապված։ Ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի մինչև տարեվերջ, հաղորդում է Euronews-ը։  Լիտվայի սահմանային ծառայությունը պնդում է, որ սահմանը հատելու փորձերը չեն դադարում։ Օրերս լիտվական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում բելառուս սահմանապահներն օգնում են անօրինական ներգաղթյալներին մուտք գործել Լիտվա։ «Այս տարի մենք գրանցել ենք ցանկապատի վնասման շուրջ 350 դեպք: Վերջերս մենք նկատեցինք, որ դա տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ այժմ չկան տեսահսկման համակարգեր: Երբեմն մեր սպաների արձագանքման ժամանակն է ստուգվում, միայն մի քանի դեպքում է պատնեշը վնասվել այնտեղ, որտեղ տեսախցիկներ կան»,- ասել է Պետական սահմանային ծառայության պետի տեղակալ Ռիմանտաս Պետրաուսկասը։  Շարունակությունը՝ factor.am - ում 
16:33 - 21 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։ «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։ Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 
13:42 - 20 դեկտեմբերի, 2022
Վաշինգտոնը չի բացառում Մինսկի դեմ նոր պատժամիջոցները, եթե Բելառուսը լրացուցիչ օգնություն տրամադրի Մոսկվային
 |azatutyun.am|

Վաշինգտոնը չի բացառում Մինսկի դեմ նոր պատժամիջոցները, եթե Բելառուսը լրացուցիչ օգնություն տրամադրի Մոսկվային |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը կշարունակի վերահսկել, թե արդյոք Բելառուսը ցանկանում է լրացուցիչ օգնություն տրամադրել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմում, և եթե դա տեղի ունենա, կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Մինսկի դեմ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Եթե մենք տեսնենք սա [հավելյալ աջակցություն ցուցաբերելու փորձերը], տեսնենք դրա պոտենցիալը, ապա համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ միջոցների ներդրմամբ»,- ասել է նա։ Լուկաշենկոյի կախվածությունը Պուտինից մտավախություն է առաջացնում Կիևում, որ Ռուսաստանի նախագահը կարող է ի վերջո ստիպել նրան միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին: Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը 200 հազար զինվոր է պատրաստում նոր հարձակման համար, որը կարող է սկսվել հարավից, արևելքից կամ նույնիսկ Բելառուսի տարածքից արդեն հունվարին։ Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Եվգենի Ենինն էլ, BBC-ին տված հարցազրույցում, ասել է, որ Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանը այս երկրի տարածքից ռուսական զորքերի հնարավոր հարձակման ֆոնին: «Մենք պաշտպանական գծեր ենք կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ողջ երկայնքով»,- ասել է Ենինը, ընդգծելով, որ դա ներառում է հրաձգային և հրետանային դիրքեր ու զինամթերքի պահեստներ։ Փոխնախարարը հարցազրույց է տվել BBC-ին երեկ, Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հերթական զանգվածային հարձակումից անմիջապես հետո, որը լրջորեն վնասել է ենթակառուցվածքները և Ուկրաինայի մեծ տարածքներ մնացել են առանց էլեկտրականության: «Մեր հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ մենք կարողացանք խոցել ռուսական կողմի արձակած անօդաչու թռչող սարքերի մինչև 90 տոկոսը», - ասել է նա՝ միաժամանակ ընդունելով, որ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի մի մասը զգալիորեն վնասվել է, և էներգետիկները ստիպված են աշխատել շուրջօրյա՝ էլեկտրաէներգիան վերականգնելու համար։
12:23 - 20 դեկտեմբերի, 2022
Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները
 |hetq.am|

Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին այցելել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների նախագահների ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 2,5 ժամ։  Բանակցությունների հիմնական թեման, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, եղել է երկկողմ համագործակցությունը։ Պուտինի խոսքով՝ «քննարկումներն ընթացել են՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ընդհանուր առմամբ, և մասնավորապես մեր տարածաշրջանում»։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ո՛չ Պուտինը, և ո՛չ էլ Լուկաշենկոն ուղիղ չեն հիշատակել Ուկրաինայում պատերազմը։ Ընդորում, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են շարունակել համատեղ զորավարժությունների պրակտիկան, ինչպես նաև համատեղ պայքարել պատժամիջոցների դեմ։ «Մենք երկուսով համաագրեսորներ ենք, ամենավնասակար և թունավոր մարդիկ այս մոլորակի վրա։ Մենք միայն մի վեճ ունենք՝ ով ավելի շատ։ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է, որ ես։ Ես արդեն սկսել եմ մտածել, որ նա է։ Եվ միասին որոշեցինք, որ հավասար ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ պատասխանելով աշխարհում Պուտինի և իր նկատմամբ առկա վերաբերմունքի մասին հարցին։ Պուտինը հանդիպումը բնորոշել է որպես «բավականին արդյունավետ»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են նաև համատեղ զբաղվել նոր ռազմատեխնիկայի ստեղծմամբ ու մշակել միասնական գազային շուկայի ծրագիր։ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում են պարբերաբար, սակայն սա 2019 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Մինսկ։ 2022 թվականից սկզբից մինչ օրս Լուկաշենկոն Ռուսաստան է այցելել 7 անգամ, մի քանի անգամ էլ նրանք հանդիպել են միջազգային համաժողովների շրջանակներում, այդ թվում նաև Հայաստանում։
12:19 - 20 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս
 |tert.am|

ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023 թվականին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին։ Այս մասին ՀԱՊԿ 2022 թվականի գործունեության արդյունքներին և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ԲելՏա-ն։Պատասխանելով արևմտյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին հարցին՝ Զասը նշել է, որ Բելառուսի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող միջոցառումները զսպման որոշակի միջոց են։«Այս իրավիճակում սա բավական է, հաջորդ տարի ՀԱՊԿ-ի կողմից նախատեսվում են մի շարք զորավարժություններ, և դա կարելի է դիտարկել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»,- ասել է Ստանիսլավ Զասը։  
17:29 - 19 դեկտեմբերի, 2022
ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում
 |armenpress.am|

ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Մինսկը և Մոսկվան փոխգործակցության զարգացման անհրաժեշտություն են տեսնում աննախադեպ արտաքին ճնշման ֆոնին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Ալեյնիկի և Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգի կոնկրետ արդիական հարցեր։ «Նախարարները մանրամասն քննարկել են Արևմուտքի անօրինական պատժամիջոցների ճնշմանը հակազդելու, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցելու թեման։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը։ Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստի անցկացման ժամկետի շուրջ։ Այն նախատեսված է 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին», - ասվում է հաղորդագրությունում: Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ 2022 թվականը նշանավորվել է Բելառուսի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձով: ,Այդ առնչությամբ ընդգծվել է ռուս-բելառուսական փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում՝ ելնելով երկու երկրների քաղաքացիների բարեկեցության շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարների հանդիպումը նախորդել է Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը:
17:09 - 19 դեկտեմբերի, 2022
Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը․«Երկօրյա այցով գտնվում եմ Բելառուսի Հանրապետությունում։ Նախօրեին հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր, ողջունել ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը։ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում քննարկել ենք Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։ Գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այցի շրջանակում նաև ծանոթացել եմ բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը»,-գրել է Քերոբյանը:
10:09 - 03 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը, որը անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներս, դրսևորելով համերաշխություն, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։  Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Պորտոյի որոշումը (2002 թ.) գործող նախագահության դերի վերաբերյալ, ըստ որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։ Հայտարարում ենք, որ, ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները, Լեհաստանի նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության առավել ներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։ Ընդունող երկրի ազգային օրենսդրության դրույթները և տարբեր ինտեգրացիոն միավորումների կանոնակարգերը ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից վեր դասելը կազմակերպության ոգուն անհամապատասխան ենք համարում։ Գործող նախագահության նման քայլերը վնասում են ԵԱՀԿ գործունեությանը։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելու որոշմանը, որով խախտվել է երկարամյա պրակտիկան։ Մենք ԵԱՀԿ գործող նախագահությանը կոչ ենք անում ապահովել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև կոչ ենք անում ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահություններին՝ կառուցողականորեն մոտենալ իրենց դերին, ապահովել իրենց մանդատների և կազմակերպության բոլոր անդամների մասնակցության պրակտիկան՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների երկխոսության և համագործակցության հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։ ՌԴ ԱԳՆ-ից այս որոշումն անվանել են աննախադեպ ու սադրիչ։ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։  
17:42 - 25 նոյեմբերի, 2022